«Գևորգ Վարդանյան»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 7.
 
== Կենսագրություն ==
Գևորգ Վարդանյանը ծնվել է [[Դոնի Ռոստով]]ում։ 1930 թ. Վարդանյանների ընտանիքը տեղափոխվել է [[Իրան]], երբ Գևորգ ՎարդյանըՎարդանյանը վեց տարեկան էր։ Հայրը՝ Անդրեյ Վասիլի Վարդանյանը, Իրականականիրանական պաշտոնյա, ձիթհանի գործարանի տնօրեն էր և, կապված էր ռուսական ներքին հետախուզության հետ եւեվ հատուկ հանձնարարությամբ է մեկնում Իրան։ Հոր անմիջական ներգործությամբ որդին անցնում է հետախուզական աշխատանքի։ Գևորգ Վարդանյանը 16 տարեկան պատանի էր, երբ կյանքը խորհրդային հետախուզության հետ կապեց։
 
[[1940]] թվականից ղեկավարում էր հատուկ խումբը, որն զբաղվում էր [[Թեհրան]]ում և այլ քաղաքներում ֆաշիստ գործակալների և գերմանացի հետախույզների բացահայտմամբ։ Երկու տարում նրա խումբը բացահայտել է ավելի քան 200 մարդու, որոնք ինչ -որ կերպ կապ ունեն գերմանական հետախուզության հետ։
 
Գևորգ Վարդանյանի հետախուզական գործունեության պատմության մեջ հատկապես նշվում է [[1943]] թ.թվականը, երբ [[Թեհրան-43|Թեհրանում]] կայանալիք կոնֆերանսին գործընկերների հետ պետք է ապահովեր 3 խոշոր տերությունների ղեկավարների ([[Իոսիֆ Ստալին]], [[Ֆրանկլին Դելանո Ռուզվելտ|Ֆրանկլին Ռուզվելտ]], [[Ուինսթոն Չերչիլ]]) անվտանգությունը։ Հայ հետախույզին և նրա գործընկերներին հաջողվել է կանխել այդ եռյակի դեմ ֆաշիստական Գերմանիայի ծրագրած մահափորձը։ Այդ իրադարձություններից տասնյակ տարիներ անց Գևորգ Վարդանյանին է հանդիպում [[Ուինսթոն ՉերչիլիՉերչիլ]]ի թոռնուհին և հատուկ շնորհակալություն հայտնում իր պապի կյանքը փրկելու համար։
 
[[1951]] թ. ավարտել է [[Երևանի պետական լեզվաբանական համալսարան]]ի օտար լեզուների ֆակուլտետը։ Երկար տարիներ աշխարհի տարբեր երկրներում, շատ բարդ իրավիճակներում, բազմաթիվ հետախուզական օպերացիաներ է իրականացրել։ Գևորգ Վարդանյանի կողքին միշտ եղել է նրա կինը, համախոհն ու գործընկերը՝ Գոհար Լևոնի Վարդանյանը, ով հայրենիքին մատուցած հետախուզական ծառայությունների համար պարգևատրվել է [[Կարմիր դրոշի շքանշան]]ով։ 2013 թ. [[Գոհար ՎարդանյանըՎարդանյան]]ը պարգևատրվել է [[ՀՀ պաշտպանության նախարարություն|ՀՀ ՊՆ]] «Գևորգ Վարդանյան» գերատեսչական մեդալով<ref>[http://razm.info/12091 «Գևորգ Վարդանյան» մեդալը հանձնվեց Գոհար Վարդանյանին]</ref>։ Հետախուզական վերջին գործուղումից Վարդանյան ամուսինները վերադարձել են [[1986]] թ.։ Մի քանի ամիս անց Գոհար Վարդանյանը անցել է թոշակի, իսկ Գևորգ Վարդանյանն իր ծառայությունը շարունակել է մինչև [[1992]] թ.։ Նույնիսկ թոշակի անցնելուց հետո, Գևորգ Վարդանյանը ակտիվորեն համագործակցել է արտաքին հետախուզության ծառայության հետ, հանդիպել է երիտասարդ գործընկերներին և նրանց է փոխանցել իր հարուստ կենսափորձը։
 
[[Մոսկվա]]յի Տրոեկուրովսկի գերեզմանատանը Գևորգ Վարդանյանին հուշարձան է կանգնեցվել, որի հեղինակն է Անդրեյ Կովալչուկը<ref>[http://tvzvezda.ru/news/vstrane_i_mire/content/201210252331-r0d5.htm Գևորգ Վարդանյանին հուշարձան է կանգնեցվել] {{ref-ru}}</ref>։