«Աննա Ֆրանկի օրագիրը (ֆիլմ)»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 28.
Օտտո Ֆրանկն անձամբ գրել է [[Օդրի Հեփբերն]]ին՝ խնդրելով կատարել Աննայի դերը (քանի որ նա եղել է Աննայի հասակակիցը և նույնպես ապրել է Նիդերլանդներում այդ դեպքերի ժամանակ և անձամբ է տեսել, թե ինչպես են բռնի վտարում հրեաներին), սակայն դերասանուհին մերժել է երեք պատճառներով. նա ցանկացել է նկարահանվել «Կանաչ կալվածքներ» ֆիլմում, երկրորդ՝ ականատես եղած լինելով գերմանական օկուպացիայի սարսափներին՝ նա չի ցանկացել վերհիշել դրանք (իր հարազատները գնդակահարվել են դիմադրությանը մասնակցելու համար), և երրորդ՝ քանի որ ինքը եղել է մոտ 30 տարեկան, մտածել է, որ չի կարող մարմնավորել դեռահասի<ref name="test">[http://adoringaudrey.tumblr.com/post/7941418688/switzerland-1957-anne-franks-father-otto-frank Switzerland, 1957; Anne Frank’s father, Otto Frank… — Adoring Audrey]</ref>:
 
== Նկարահանում և պրեմիերա թողարկում==
Ֆիլմի նկարահանման աշխատանքներն անցկացվել են [[1958 թվական]]ի մարտից նոյեմբեր: Սկզբում նախատեսվել է ֆիլմը նկարահանել Պրինսենգրահտ 263 հասցեում գտնվող իսկական ապաստարանում, սակայն հնարավոր չի եղել այնտեղ տեղավորել նկարանման սարքավորումները, այդ պատճառով էլ ֆիլմի մեծ մասը նկարահանվել է ԱՄՆ-ում: Սակայն շինությունից դուրս տեսարանները նկարահանվել են [[Ամստերդամ|Ամստերդամում]]: Այդ թվում է նաև ֆիլմի առաջին տեսարանները, երբ Օտտո Ֆրանկն իջնում է բեռնատարից. այդ տեսարանը նկարահանվել է Պրինսենգրահտ 263 հասցեի տան մոտ:
 
Տող 34.
 
Ֆիլմի պրեմիերան կայացել է [[1959 թվական]]ի մարտի 18-ին Նյու Յորքի Palace Theatre-ում<ref>{{Cite journal|last1 = Rainho|first1 = Manny|title = This Month in Movie History|journal = Classic Images|date = March 2015|issue = 477|page = 28}}</ref>:
 
[[DVD]] սկավառակի վրա ֆիլմն առաջին անգամ թողարկվել է 2004 թվականի փետրվարի 3-ին: Ֆիլմից բացի սկավառակի վրա ներկայացված են «Աննա Ֆրանկի օրագիրը: Արձագանք անցյալից» կարճամետրաժ ֆիլմը, մամուլի ասուլիս ռեժիսոր Ջորջ Սթիվենսոնի հետ, աուդիոմեկնաբանություններ և այլն:
 
Ֆիլմի թողարկման հիսունամյակի կապակցությամբ 2009 թվականի հունիսի 1-ին այն թողարկվել է DVD ու [[Blu-ray]] տարբերակներով<ref>{{Cite news|last = Lumenick|first = Lou|authorlink = Lou Lumenick|title = Blu-ray 'Diary' honors Anne Frank|work = New York Post|date = 2009-06-16|page = 38|url = http://www.nypost.com/p/entertainment/movies/blu_ray_diary_honors_anne_frank_WKhTd965BDNQVwTOajc17H|accessdate = 2009-09-06}}</ref>:
 
==Մրցանակներ և անվանակարգեր==