«Կոտայքի մարզ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
Տող 85.
[[Պատկեր:Garni Temple 02.JPG|մինի|[[Գառնու հեթանոսական տաճար]]|245px]]
Կոտայքի արևմտյան մասը հնում մտնում էր [[Այրարատ]] նահանգի Կոտայք, իսկ արևելյանը՝ [[Մազազ գավառ]]ների կազմի մեջ<ref name="բն" />։ Կոտայք գավառի մասին տեղեկություններ պահպանվել են [[7–րդ դար|7-րդ դարի]] «[[Աշխարհացոյց]]»-ում և հայ մատենագիրներ [[Սեբեոս]]ի, [[Թովմա Արծրունի|Թովմա Արծրունու]], [[Ասողիկ]]ի, [[Կիրակոս Գանձակեցի|Կիրակոս Գանձակեցու]], [[Ստեփանոս Օրբելյան]]ի և [[Զաքարիա Քանաքեռցի|Զաքարիա Քանաքեռցու]] աշխատություններում, հայկական հին ձեռագրերում և հիշատակարաններում<ref>{{Cite web|url=https://hy.wikisource.org/wiki/%D4%B1%D5%B7%D5%AD%D5%A1%D6%80%D5%B0%D5%A1%D6%81%D5%B8%D5%B5%D6%81|title=Աշխարհացոյց — Վիքիդարան|website=hy.wikisource.org|language=hy|accessdate=2017-07-14}}</ref>։ Նրա անցյալի պատմական և մշակութային կյանքի վկայություններն են [[Կոտայքի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ցանկ (Կոտայքի մարզ)|Կոտայքում պահպանված բազմաթիվ հուշարձանները]]<ref>{{Cite news|url=http://iae.am/hy/kotayk-project#/0|title=Կոտայքի մարզի հուշարձանների հետախուզում և քարտեզագրում|date=2016-02-08|newspaper=ՀՀ ԳԱԱ ՀՆԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԵՎ ԱԶԳԱԳՐՈՒԹՅԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏ|language=hy|access-date=2017-07-14}}</ref>։
Ըստ հնագույն վկայությունների՝ Կոտայքի ներկայիս տարածքը բնակեցված է եղել դեռևս հազարավոր տարիներ առաջ<ref name=պմ>[http://findarmenia.org/arm/armenia/kotayk Հայաստանի Հանրապետություն] Կոտայքի մարզ // Հայաստանի Հանրապետություն, Կոտայքի մարզի բնական բնակչություն և պատմություն</ref>: [[Հրազդան (քաղաք)|Հրազդան քաղաքի]] տարածքում հայտնաբերվել են [[Մ.թ.ա. 2-րդ դարհազարամյակ|մ.թ.ա. 2]]-[[Մ.թ.ա. 1–ին դարհազարամյակ|1-ին հազարամյակների]] դամբարաններ։ Պահպանվել է [[մ.թ.ա. 13-րդ դար]]ի քարավանատուն։ Վաղ ժամանակներում մարզի ներկայիս տարածքում և հարակից շրջաններում ապրող ուրարտացիները կարողացան միավորել տեղի ցեղախմբերին և ստեղծել [[Վանի թագավորություն]]ը, որի մեջ էլ մտնում է Կոտայքի տարածքը:
 
Ըստ ուրարտական արձանագրությունների` մարզի ներկայիս տարածքն ընդգրկվում էր [[Էթիուներ|Էթիունի խոշոր ցեղային միության]] տիրապետության մեջ: [[Աբովյան (քաղաք)|Աբովյան քաղաքի]] տարածքում հայտնաբերվել է [[Արգիշտի Ա|Արգիշտի I թագավորի]] ([[Մ.թ.ա. 8–րդ դար|մ.թ.ա. 8-րդ դար]]) սեպագիր արձանագրությունը<ref>{{Cite web|url=http://www.armenianheritage.org/hy/monument/Erebuniexcavation/1148|title=Էրեբունու պեղումները 7: Միջնաբերդի մուտքը (1a), Եռաշար պարիսպը (3a), Արգիշտի Ա-ի արձանագրությունը (2), Սյունազարդ մեծ դահլիճը (6) - Էրեբունու պեղումները - Հայկական ժառանգությունը|last=LLC|first=Helix Consulting|website=www.armenianheritage.org|language=en|accessdate=2017-07-14}}</ref>: Քաղաքի հարավային մասում կա մ.թ.ա. 2-1-ին հազարամյակի կիկլոպյան ամրոց, բնակատեղի և դամբարաններ։