«Անտոնիս վան Դեյք»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ Բոտ: կոսմետիկ փոփոխություններ
Տող 2.
| բնագիր անուն = Anthony van Dyck
}}
'''Անտոնիս վան Դեյք''' ({{lang-de|Antoine van Dyck}}, {{ԱԾ}}), [[Բարոկկո]]յի հոլանդացի նկարիչ է, (հատկապես դիմանկարիչ), գրաֆիկ, [[Ռուբենս]]ի աշակերտը։աշակերտը։1609 թվականից սովորել է Հ. Վան Բալենի մոտ, 1615-1616 թվականներին արդեն ունեցել է սեփական արհեստանոց, ուր երիտասարդ նկարիչների հետ ստեղծել է <<Առաքյալների գլուխներ>> նկարաշարը:
 
== Կենսագրություն ==
Պատանի հասակից ստեղծել է դիմանկարներ (Յա. Վերմյոլենի դիմանկարը, 1616, Պետ. թանգարան, Վադուց), ինչպես և կրոն և դիցաբանական թեմաներով նկարներ(<<Ս. Պետրոսի խաչելիությունը>> մոտ 1615-1617, հին արվեստի թանգարան, [[Բրյուսել]]):Մոտ 1618-1620-ին, արպես օգնական աշխատել է Պ.Պ. Ռուբենսի մոտ, կրել նրա արվեստի ուժեղ ազդեցությունը:1620 թվականի վերջին- 1621 թվականի սկզբին Դեյքը եղել է [[Անգլիա|Անգլիայի]] Հակոբ I թագավորի պալատական նկարիչը, ապա վերադարձել է [[Անտվերպեն]]:Այդ շրջանի գործերում նկարիչը ձգտել է կերպարների վեհաշունչ նրբագեղության, մարդու հուզական և մտավոր առանձնահատկությունների շեշտադրման:1621 թվականի վերջից Դեյքը ապրել է [[Իտալիա|Իտալիայում]] (հիմնականում՝ [[Ջենովա|Ջենովայում]]):Նա այստեղ կատարելության է հասցրել բարոկկոյի շքահանդեսային դիմանկարը:Մոտիկից ծանոթանալով կոլորիտի ասպարեզում Վենետիկի դպրոցի նվաճումներին՝ Դեյքը ստեղծել է ջենովացի ազնվականների շքահանդեսային դիմանկարներ:1627-ի վերջից 1632-ը Դեյքը նորից ապրել է Անտվերպենում, 1630-ին դարձել էրցհերցոգուհի Իզաբելայի պալատական նկարիչը:Դա Դեյքի ստեղծագործական ներ վերելքի շրջանն էր, երբ հաջողվել է շքահանդեսային դիմանկարներում օրգանապես միահյուսել կերպարի հոգեբանական անհատականությունն ու հանդիսավորությունը:
 
== Պատկերասրահ ==