«Կաթնաշոռ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ oգտվելով ԱՎԲ
No edit summary
Տող 3.
 
Առավել մեծ տարածվածություն կաթնաշոռն ունի արևելյան և հյուսիսային [[Եվրոպա]]յի երկրներում։
 
== Օգտակարություն ==
Ճարպազրկված կաթնաշոռի մեջ 17% սպիտակուց կա, իսկ դա նույնիսկ շատ է, քան կա մսի որոշ տեսակներում: Վերը նշված լիպոտրոպային նյութերը իջեցնում են հակասկլերոտիկ էֆեկտ: Դրանց հանքային նյութերը մասնակցում են ոսկրի կազմավորմանը: Ներվային համակարգի սնուցմանը և արյան հեմոգլոբինի գոյացմանը:
 
Կաթնաշոռը հատկապես պետք է երեխաներին, հղի կանանց և կերակրող մայրերին, որովհետև այնտեղ պարունակվող կրածնի և ֆոսֆորի աղերը ծախսվում են ոսկրային հյուսվածքի, արյան կազմավորմանը: Կաթնաշոռը խորհուրդ է տրվում տուբեռկուլյո-զով և սակավարյունությամբ տառապող հիվանդներին: Այն օգտակար է սրտի և երիկամների հիվանդությունների ժամանակ, որոնք ուղեկցվում են այտուցներով, որովհետև կրածինը նպաստում է օրգանիզմից հեղուկի դուրս բերմանը: Ճարպազրկված կաթնաշոռը խորհուրդ է տրվում ճարպակալման, լյարդի հիվանդության, ինֆարկ միոկարդի ժամանակ, երբ մսի և ձկան սպիտակուցները հակացուցված են, դրանց փոխարինում են կաթնաշոռի սպիտակուցները:
 
== Հակացուցումներ ==
Կաթնաշոռը պարունակում է և բավարար քանակությամբ կենդանային ճարպեր, որոնք նպաստում են լյարդային ծորանների «փակվելուն»: Դրա համար կաթնաշոռի կանոնավորման օգտագործման դեպքում խորհուրդ է տրվում ավելացնել այնտեղ մի քիչ բուսական յուղ: Ավելի լավ է ուշադրություն դարձնել նաև այն բանի վրա, որ սպիտակուցի բարձր խտության պատճառով, կաթնաշոռը չի հանդիսանում մթերք, որը թեթև է մարսողության համար: Նրա յուրացման համար պահանջվում է աղեստամոքսային տրակտի բոլոր օրգանների մեծ աշխատանք: Դրա հետ կապված, չարժե շատ տարվել այդ մթերքով և չնայած նրա կարևոր հատկանիշներին, պետք է հետևել չափավոր օգտագործմանը, այսինքն օրը 1 տուփից (200գ) ոչ ավել: Հիվանդ երիկամներով և կաթնային սպիտակուցից ալերգիայով մարդկանց կաթնաշոռը ընդհանրապես հակացուցված է:
 
== Ուտեստներ կաթնաշորից ==
 
=== Կաթնաշոռով գազարից  խավիար ===
Անհրաժեշտ է 3 գազար, 100գ կաթնաշոռ, 1 պճեղ սխտոր, 3 ճաշի գդալ մայոնեզ, 2 ճաշի գդալ կտրտած մաղադանոս:
 
Մաքրած գազարը կտրտել օղակներով, վրան լցնել ջուր այնպես, որ այն թեթևակի փակի գազարը: Եփել 2-3 րոպե և թրմել առանց տաքացնելու, փակ կափարիչով, 6-8 րոպե: Սառեցրած գազարը անցկացնել մաղով, կաթնաշոռի հետ միասին: Ստացված զանգվածի մեջ ավելացնել մանր կտրտած սխտոր, մայոնեզ, կտրտած մաղադանոս: Այդ ամենը լավ խանել:
 
=== Կաթնաշոռային  զանգված  լոլիկներով ===
Վերցնել 100գ կաթնաշոռ, 2 լոլիկ, 3 ճաշի գդալ բուսական յուղ, աղ, շաքար, պղպեղ ըստ ճաշակի: Թարմ լոլիկները լվանալ, մանր կտրտել, խառնել կաթնաշոռի հետ, ավելացնել աղ, շաքար, պղպեղ և բուսական յուղ: Ստացված զանգվածը հարել:
 
Կաթնաշոռով ալոճենու տերևներով և խնձորներով խյուս
 
Վերցնել 50գ սերուցքային կարագ, 50գ քերած պանիր, 50գ կաթնաշոռ, 1 խնձոր, 2 ճաշի գդալ ալոճենու մատղաշ տերևներ:
 
2 ճաշի գդալ ալոճենու մատղաշ տերևները և մանր քերած խնձորները միացնել կարագի, պանրի և կաթնաշոռի հետ: Զանգվածը խառնել:
 
=== Կաթնաշոռից պուդինգ ===
Վերցնել 15գ սերուցքային կարագ, 200գ կաթնաշոռ, 25գ աղացած պաքսիմատ, 1 հատ ձու, 25գ շաքարի օշարակ, 5գ աղի լուծույթ, թթվասեր կամ էլ 30գ մուրաբայի օշարակ: Կաթնաշոռը անցկացնել մաղով, ձվի դեղնուցը տրորել շաքարի օշարակի, 1 թեյի գդալ կարագի և աղի լուծույթի հետ: Խառնել դեղնուցը կաթնաշոռի հետ, ավելացնել մաղած պաքսիմատ: Խփել սպիտակուցը և զգուշորեն միացնել կաթնաշոռային զանգվածի հետ, խառնելով վերևից ներքև: Լցնել զանգվածը յուղած և պաքսիմատ ցանած կաղապարի մեջ և դնել լցրած ջրով թավայի մեջ: Պուդինգը դնել վառարան 20-25 րոպե: Այն պետք է կաղապարի ծայրերից պոկվի: Հետո վրան լցնել թթվասեր կամ մուրաբայից օշարակ:
 
== Արտաքին հղումներ ==
* [http://www.germancorner.com/recipes/hints/quark.html Ինչպես պատրաստել կաթնաշոռ տնային պայմաններում] {{en icon}}
* {{Cite web|url=http://life-okay.com/am/katnashory-arjeqavor-mterq-e.html|title=Կաթնաշոռը արժեքավոր մթերք է|last=|first=|date=|website=|publisher=|accessdate=}}
 
{{Կաթնամթերք}}
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Կաթնաշոռ» էջից