«Դիսնեյ Արքայադուստր»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 72.
2007թ.-ի սկզբին Դիսնեյը հայտարարեց «Դիսնեյ Արքայադստեր Կախարդական Պատմություններ» նոր սերիաների թողարկման մասին, որոնք Դիսնեյ Արքայադստրերի նոր պատմությունների մասին էին լինելու: 2007թ.-ի սեպտեմբերի 4-ին թողարկված առաջին ֆիլմի սերիաները վերնագրվեցին «Դիսնեյ Արքայադստեր Կախարդական Պատմություններ. Հետևիր Քո Երազանքներին» [https://en.wikipedia.org/wiki/Disney_Princess_Enchanted_Tales:_Follow_Your_Dreams]: Այն երաժշտական ֆիլմ էր, որն պատմում էր նոր պատմություններ՝ արքայադուստր Ժասմինի և արքայադուստր Ավրորայի մասին: Սկզբում հավաքածույում նախատեսված էր «Դիսնեյ Արքայադստեր Կախարդական Պատմություններ. Բարության Թագավորություն» ֆիլմը, որն ներառում էր  Ավրորայի մասին ուրիշ պատմություն, իսկ Ժասմինի պատմության փոխարեն կար Բելլինը: Դիսնեյն այս փոփոխությունն արեց առանց որևէ ծանուցման: Ի վերջո սերիան չեղյալ է հայտարարվում և այժմ միայն «Հետևիր Քո Երազանքներին» ֆիլմաշարը գոյություն ունի:
 
ABC հեռուստաընկերությունը, որն պատկանում է Դիսնեյին, թողարկեց՝ «<nowiki/>[[Մի անգամ հեքիաթում]]<nowiki/>» հեռուստասերիալը, որտեղ հայտնվեցին Սպիտակաձյունիկը, Մոխրոտիկը, Բելլը, Ավրորան, [[Մուլան (մուլտֆիլմ)|Մուլան]]<nowiki/>ը, Արիելը, Ռափունցելը, Մերիդան, Ժասմինը, ինչպես նաև Աննան ու Էլզան: Սպիտակաձյունիկն ու Բելլը հեռուստասերիալի գլխավոր կերպարներից էին, մինչդեռ մնացածը հայտնվում էին մի քանի սերիայում, կամ պարզապես էպիզոդիկ դերերում: Յոթերորդ եթերաշրջանում կհայտնվի նաև փոփոխված Թիանան: Այս կերպարներից շատերը հիմնված են Դիսնեյի տարբերակների՝ փոփոխված տեսակների հիման վրա, սակայն մի քանիսը ոգեշնչված են հին պատմություններից:
 
== Ծանոթագրություններ ==