«Արքմենիկ Նիկողոսյան»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
Տող 1.
{{Տեղեկաքարտ Գրող}}
'''Արքմենիկ Հրայրի Նիկողոսյան''' ({{ԱԾ}}), հայ գրականագետ, խմբագիր, բանասիրական գիտությունների թեկնածու (2008), [[ՀԳՄ]] անդամ 2007-ից, ՀԳՄ երիտասարդական բաժանմունքի նախագահ 2006-ից։
 
Ծնվել է [[Գեղարքունիքի մարզ]]ի ([[Վարդենիսի շրջան]]) [[Ծովակ]] գյուղում։ Սովորել է տեղի միջնակարգ դպրոցում, որն ավարտելուց հետո ընդունվել է [[ԵՊՀ]] բանասիրական ֆակուլտետը։ 2001-ին ավարտել է բակալավրիատը, 2003-ին՝ մագիստրատուրան, նույն թվականին ընդունվել է ՀՀ ԳԱԱ Մ. Աբեղյանի անվան ինստիտուտի ասպիրանտուրա (ստացիոնար)։ 2001-ից ուսմանը զուգահեռ «Հայ գրականության պատմություն» և «Գրականության տեսություն» է դասավանդել [[Վարդենիսի մանկավարժական ինստիտուտ]]ում։ 2004-2005 թվականներին աշխատել է «[[Գրական թերթ]]»-ի խմբագրությունում՝ որպես բաժնի վարիչ, 2011 թվականից «Անտարես» հրատարակչության գլխավոր խմբագիրն է<ref>Հայ գրատպություն և գրքարվեստ (հանրագիտարան), Ե., 2015, էջ 804:</ref>: