«Սրբուհի Լիսիցյան»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
Տող 16.
| ազդվել է =
| ազդել է =
| գրքեր = «[[Շարժման գրառումը (կինետոգրաֆիա)]]» ([[1940]])<br>«[[Հայ ժողովրդի հինավուրց պարերը և թատերական ներկայացումները]]»
| գրքեր =
| աշխատանք =
| կարողություն =
Տող 23.
| աշխատավայր =
| ամուսին =
| ծնողներ = [[Ստեփան Լիսիցյան]]<br>[[Եկատերինա Քրիստափորովնա]]
| երեխաներ =
| պարգևներ և մրցանակներ =
Տող 32.
}}
 
'''Սրբուհի Ստեփանի Լիսիցյան''' (հունիսի 15 (28), [[1893]], [[Թիֆլիս]] - [[1979]], [[օգոստոսի 28]], [[Երևան]]), հայ ազգագրագետ, արվեստաբան։ ՀԽՍՀ գիտության վաստակավոր գործիչ (1964), պատմական գիտությունների դոկտոր ([[1959]])։, պարային շարժումների գրառման գյուտի հեղինակ, պարային բանարվեստի հետազոտող, բանահավաք, պարագիտության հայկական դպրոցի սկզբնավորող, էթնոպարագիտության հիմնադիրը [[Խորհրդային Միություն]]ում, պարարվեստի ուսուցման կազմակերպիչներից մեկը Հայաստանում։
 
[[Ստեփան Լիսիցյան]]ի դուստրն է, Ն. և [[Լևոն Լիսիցյան]]ների քույրն է։
 
== Կենսագրություն ==
Սրբուհի Լիսիցյանը ծնվել է [[1893]] թվականին Թիֆլիսում՝ հայտնի մտավորական, հասարակական գործիչ, մանկավարժ և ազգագրագետ Ստեփան Լիսիցյանի ընտանիքում։ Մայրը՝ Եկատերինա Քրիստափորովնան, մանկավարժ էր, գիմնազիայի հիմնադիր։
[[1911]]-[[1917]] թվականներին սովորել է Մոսկվայի գեղարվեստական խոսքի և պարի ստուդիաներում։ [[1917]] թվականին, Թիֆլիսում հիմնադրել է Արտասանության, ռիթմի և պլաստիկայի ստուդիա, որը [[1924]] թվականին վերակազմավորվել է Ռիթմի և պլաստիկայի ինստիտուտի։ Կից ստեղծել է պարի անսամբլ, որը [[1924]]-[[1927]] թվականներին հանդես է եկել ԽՍՀՄ-ում (Թիֆլիս, [[Բաքու]], Երևան, [[Լենինական]], [[Մոսկվա]]) և [[Գերմանիա]]յում ([[Բեռլին]], [[Մյունխեն]], [[Ֆրանկֆուրտ]])։ [[1930]]-[[1937]] թվականներին եղել է Երևանի Ռիթմի, պլաստիկայի և պարի տեխնիկումի (այժմ՝ Պարարվեստի ուսումնարան) տնօրեն, գեղարվեստական ղեկավար և դասատու։ [[1944]]-[[1964]] թվականներին դասավանդել է [[Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտ]]ում։
 
Սրբուհին մանկուց առնչվել է Թիֆլիսի մշակութային կյանքին, թրծվել այդ մթնոլորտում։ Ծնողները լույս էին ընծայում «Հասկեր» մանկական հանդեսը ([[1905]]–[[1922]]), խմբագրում «Տարազ» շաբաթաթերթը ([[1892]]-[[1893]]) և համագործակցում հայ մշակույթի կարկառուն դեմքերի՝ [[Հովհաննես Թումանյան]]ի, [[Ավետիք Իսահակյան]]ի, [[Ալեքսանդր Շիրվանզադե]]ի, [[Ղազարոս Աղայան]]ի, [[Հովհաննես Հովհաննիսյան]]ի, [[Լևոն Շանթ]]ի, [[Գևորգ Բաշինջաղյան]]ի, [[Փանոս Թերլեմեզյան]]ի, [[Եղիշե Թադևոսյան]]ի և այլոց հետ:
 
Ռուս և ռոմանական գրականության մասնագիտությամբ Մոսկվայում ավարտում է Գերիեի անվան օրիորդաց բարձրագույն դասընթացները, Օ. Է. Օզարովսկայայի «Գեղարվեստական խոսքի» ստուդիան, Ի. Չերնեցկայայի պարարվեստի ստուդիան:
 
== Գործունեություն ==
Լիսիցյանը [[1917]] թվականին վերադառնում է Թիֆլիս, որտեղ էլ ի հայտ է գալիս նրա կազմակերպչական տաղանդը: Նույն թվականին նա հիմնում է ասմունքի, ռիթմի և պլաստիկայի ստուդիա, որը [[1924]] թվականին վերածվում է Թիֆլիսի ռիթմի և ինստիտուտի:
 
[[1930]] թվականին Լիսիցյանը հաստատվում է Երևանում: Նրա ջանքերի շնորհիվ նույն թվականին Երևանում բացվում է «ռիթմի, պլաստիկայի և ֆիզկուլտուրայի» ուսումնարանը (հետագայում՝ «ռիթմի և պլաստիկայի ստուդիա»): Նա ղեկավարում է սովորողների ազգագրական համույթը և ստուդիան: Նրա անմիջական մասնակցությամբ 1936 թվականին բացվում է պարարվեստի ուսումնարանը: Լիսիցյանը դառնում է ուսումնարանի առաջին տնօրենը:
 
[[1930]] թվականից նա սկսում է գրի առնել ժողովրդական պարեր և թատերական ներկայացումներ (թատերախաղեր): Հայկական ժողովրդական պարերի՝ Լիսիցյանի գրառումներն ու տեսական վերլուծությունները ոչ միայն առաջինն էին հայ պարարվեստի պատմության մեջ, այլև հիմնարար նշանակություն ունեին:
 
Սրբուհի Լիսիցյանի գործունեության հաջորդ բարձունքը շարժումների գրառման համակարգի ստեղծումն էր: Ուսումնասիրելով մինչ այդ գոյություն ունեցած գրառման համակարգերը՝ նա վեր է հանում և հաշվի առնում իր նախորդների բոլոր թերացումները, յուրացնում ամենայն արժեքավորը: [[1940]] թվականին Մոսկվայում հրատարակվում է Լիսիցյանի «Շարժման գրառումը (կինետոգրաֆիա)» աշխատությունը, որը մինչ այդ ստեղծված համակարգերի տրամաբանական շարունակությունն էր:
 
Նոր մեթոդը հնարավորություն ընձեռեց հեշտությամբ վերլուծելու շարժումը՝ ամբողջությամբ և առանձին տարբերակներով՝ համրանքի յուրաքանչյուր հաշվին: Լիսիցյանի շարժման գրառման գյուտի շնորհիվ ստեղծվեց նաև արծիվ, ուր տեղ գտած պարերն այժմ ավելի քան 3000 միավոր են: Գրառման նորագույն սկզբունքը, որի շնորհիվ երևան են բերվում շարժողական, բառային, երաժշտական և պատկերավորման տեքստերը, վեր հանվում լեզվաբանական, պատմական, աշխարհագրական շերտերը, պարարվեստի պատմության մեջ առաջինը կյանքի է կոչել Սրբուհի Լիսիցյանը:
 
[[Պատկեր:Srbuhi LIsitsyan's plaque.JPG|մինի|Սրբուհի Լիսիցյանի հուշատախտակը Երևանում]]
Լիսիցյան գեղարվեստական մարմնամարզության հիմնադիրն է Անդրկովկասում։ 1923 թվականից զբաղվել է հայկական պարերի ուսումնասիրությամբ, [[1932]] թվականից՝ պարի գրանցման համակարգի ստեղծմամբ։ Գիտարշավների ընթացքում գրանցել է հայկական ժողովրդական պարեր, թատերայնացված գործողություններ, հավաքել ազգագրական և բանահյուսական նյութեր։ Հոդվածների, աշխատությունների և թարգմանությունների, պարերի բեմադրությունների հեղինակ է։ Գրել է «Նարինե» բալետը (Մ. Բարխուդարյանի հետ)։ Ռուսերեն է թարգմանել հայ դասականների գործերից (Լ. Շանթ, Ատ. Զորյան, Ռ. Ռեմիրճյան) և այլն<ref>{{cite book|author=|title=Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005}}</ref>։
 
==Երկեր==
Տող 49 ⟶ 64՝
{{ծանցանկ}}
{{ՀՍՀ|հատոր=4|էջ=625}}
 
== Աղբյուրներ ==
* Հայկական հինավուրց պարեր, Սրբուհի Լիսիցյան, Երևան, 2013, Առաջաբան
 
{{DEFAULTSORT:Լիսիցյան, Սրբուհի}}