«Բենիսիո դել Տորո»–ի խմբագրումների տարբերություն
Content deleted Content added
Տող 58.
== Կենսագրություն ==
Բենիսիո Դել Տորան ծնվել է [[1967]] թվականի [[փետրվարի 19]]-ին [[Սան Խուան]] քաղաքում, [[Պուերտո Ռիկո]]յի մայրաքաղաքում, իրավաբան Գուստավո Ադոլֆո Դել Տորո Բերմուդեսի և նրա տիկնոջ՝ Ֆաուստա Սանչես Ռիվեռայի ընտանիքում։ Դերասանն ունի եղբայր Գուստավո անունով, նա մեծ է Բենիսիոյից երկու տարով և ներկա ժամանակ աշխատում է մանկական [[Ուռուցքաբանություն|ուռուցքաբան]] [[Մանհեթեն]]ում։ Բենիսիոն ունի
Դերասանին մանուկ ժամանակ անվանում էին «Նիհարիկ Բեննի», «Բենո», նա դաստիարակվել է որպես [[կաթոլիկ]] և սովորել է կաթոլիկական դպրոցում։ Երբ Բենիսիոն ինը տարեկան էր, նրա մայրը մահանում է հեպատիտից։ 12 տարեկանում հայրը նրան ուղարկում է ազգականների մոտ ԱՄՆ, փոքրիկ Մերսերբուրգ քաղաք, [[Փենսիլվանիա]], որտեղ Բենիմիոյին ուղարկում են դպրոց-ինտերնատ։ Դպրոցից հետո, հոր պնդմամբ, Դել Տորոն ընդունվում է [[Սան Դիեգո]]յի Կալիֆորնիայի Համալսարան, որտեղ ուսումնասիրում է բիզնես։ Հետաքրքրվելով թատրոնով, նա թողնում է քոլեջը և ուղևորվում [[Նյու Յորք]]։ Այնտեղ նա ընդունվում է Circle In The Square դրամատիկական արվաստների դպրոց, սակայն այնտեղ ուսումը ինչ-ինչ պատճառներով չի հաջողվում, և Բենիսիոն ուղևորվում է [[Լոս Անջելես]], որտեղ երեք տարիների ընթացքում դասեր է վերցնում հանրահայտ թատերական դաստիարակներ Ստելա Ադլերի և Արտուրո Մենդոսի մոտ։
|