«Օրգանական գյուղատնտեսություն»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
Տող 1.
'''Օրգանական''' (էկոլոգիական, կենսաբանական) '''գյուղատնտեսությունը''' [[գյուղատնտեսություն|գյուղատնտեսության]] վարման համակարգ է, որի շրջանակում տեղի է ունենում սինթետիկ [[պարարտանյութեր]]ի, [[պեստիցիդ|թունաքիմիկատների]], [[ֆիտոհորմոններ|բույսերի աճի խթանիչների]], սննդային հավելումների օգտագործման հիմնավորված նվազեցում: Մշակաբույսերի հանքային սննդառությունըսննդառությունն ապահովելու, [[վնասակար օրգանիզմ]]ների դեմ արդյունավետ պայքարի միջոցառումներ կազմակերպելու և ակնկալվող [[բերքատվություն]]ը<nowiki/>ն ավելացնելու համար օրգանական գյուղատնտեսությունում կիրառվում են [[ցանքաշրջանառություն]]ներ, օրգանական պարարտանյութեր ([[գոմաղբ]], [[կոպմոստ|կոմպոստ]]ներ, բուսական մնացորդներ, [[կանաչ պարարտացում|սիդերատներ]]), հողի նվազագույն մշակման համակարգեր և այլն:
 
Ըստ IFOAM, օրգանական գյուղատնտեսությունն ուղղված է [[էկոհամակարգ]]երի, նյութերի և տարրերի կենսաերկրաքիմիական շրջապտույտների կայունացմանը և դրանց օպտիմալացումից ստանում է արդյունք: Օրգանական գյուղատնտեսությունը պարտավոր է երկարաժամկետ հեռանկարում պահպանել առողջությունն ինչպես կոնկրետ օբյեկտների, որոնց հետ ունի անմիջական առնչություն (բույսեր, կենդանիներ, հող, մարդ), այնպես էլ ամբողջ մոլորակի:<ref name="IFOAMprinciples">IFOAM: [http://www.ifoam.org/about_ifoam/principles/index.html The Principles of Organic Agriculture]</ref>