«Գայլախազ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 13.
[[Պատկեր:Agate.JPG|մինի|Ագաթ]]
Հայաստանի ընդերքում կան գայլախազի այլ տարատեսակներ՝ քաղքեդոնաքարն ու [[հասպիս|հասպիսը]], ինչպես նաև արևաքարը կամ «արյան քարը»։ Այս կանաչ վառ կարմիր բծերով միներալը մեծ դեր է խաղացել գունագեղ քարերի մոգական առանձնահատկությունների մասին պատմող [[առասպելներ|առասպելներում]]։ Հիվանդություններ բուժելու հատկություններ վերագրվում են նաև գայլախազի այլ տեսակներին։ Միջին դարերում հավատում էին, որ ագաթ կրողները չեն տառապում քոսով կամ բորոտությամբ։ Վանակնը բուժում էր վերքերը և վերացնում հիմար երազները, իսկ սարդիոնը հանգստացնող հատկություն ուներ։
Հնում [[վանակն|վանակնը]] համարվում էր գերբնական էներգիայի գաղտնարան։ Այսօր գիտնականններին հաջողվել է բացահայտել նրա խորհրդավոր առանձնահատկությունները։ Պարզվում է, որ նա մեխանիկական ազդեցության տակ կարչողկարող է ստեղծել [[էլեկտրական լիցք]]։ Այդ հատկությունը կովում է [[պիեզաէֆեկտ։]] Մինչև պիեզաէֆեկտի հայտնաբերումը վանակնի խոշոր բյուրեղներն օգտագործվում էին [[օպտիկա]]յի մեջ, նրանից պատրաստում էին խոշորացույցներ, ակնոցներ, հեռադիտակների և մանրադիտակների ոսպնյակներ։ Այդ նպատակի համար ընտրում էին ամենաթափանցիկ քարերը, իսկ վատորակները հալեցնում էին և ապակի պատրաստում։
Մարդը դարեր շարունակ տարբեր առիթներով դիմել է քարերի օգնությանը, և այդ քարերը մեծ մասամբ եղել են գայլախազի ընտանիքի անդամները<ref>Ալեքսանդր Մելքումյան, Հայաստանի քարերի աշխարհում, Երևան, 1986</ref>։
 
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Գայլախազ» էջից