«Phyllium»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Նոր էջ «{{Taxobox | name = Phyllium | image file = LeafInsect.jpg | image descr = ''Phyllium bioculatum'' | regnum = միջատ | latin= Phyllium }} '''Phyllium''', Միջատն...»:
(Տարբերություն չկա)

14:37, 18 Հուլիսի 2017-ի տարբերակ

Phyllium
Գիտական դասակարգում
Թագավորություն միջատ
Լատիներեն անվանում
Phyllium


Phyllium, միջատների տեսակ, որ գույնով և մարմնի ձևով ընդօրինակում է տերևի: Տարածված է Հարավարևելյան Ասիայի արևադարձային գոտիներում :

Նկարագրություն

Այս միջատները հիմնականում վառ կանաչ գունավորում ունեն, բայց երբեմն հանդիպում են նաև դեղին և նարնջագույն գունավորմամբ: Որոշ տեսակների մոտ մարմնի եզրին առկա են սև կամ շականակագույն կետեր, որոնք լրացուցիչ նմանություն են հաղորդում տերևի: Արտահայտված է սեռական դիմորֆիզմը, էգերը ավելի խոշոր են արուներից և երբեմն տարբերվում են նրանցից իրենց մարմնի ձևով: Երկարությունը հասնում է 12,5 սմ-ի: Էգերի մարմինը լայն է ու հարթ, իսկ արուներինը հիմնականում նեղ է, ավելի երկար, ամբողջ մարմինը ծածկող թևերով: Թեթև քաշի շնորհիվ արուների որոշ տեսակներ կարողանում են թռչել, բայց շատ կարճ տարածության վրա:

Բնության մեջ մեծ ժամանակահատվածը անց են կացնում ծառերի ու թփերի տերևների վրա, ինչին նմանակում են իրենց տեսքով և ինչով սնվում են:

Էգերը կարող են բազմանալ կուսածնության միջոցով, այսինքն առանց արուի: Օրինակ Phyllium giganteum ներկայանում է հիմնականում կուսածին էգերով, իսկ արուներ հազվադեպ են հանդիպում: Էգերը միջին հաշվով օրական դնում են 2-3 ձու, որոնք իրենց տեսքով նման են բուսական սերմերի: Թաց սուբստրատ ընկնելու դեպքում ձվերի գույնը դառնում է ավելի մուգ:

Դասակարգում

 
Phyllium bioculatum
 
Արուն (աջից) և էգը

Աղբյուրներ