«Արտաշես Բ»–ի խմբագրումների տարբերություն
Content deleted Content added
չ Բոտ: կոսմետիկ փոփոխություններ |
չNo edit summary |
||
Տող 11.
|տոհմ= [[Արտաշեսյան]]
}}
'''Արտաշես Բ''' (ծն.թ. անհայտ– մ.թ.ա. 20), Հայոց թագավոր մ.թ.ա. 30–ից։ [[Արտաշեսյաններ|Արտաշեսյան]] հարստությունից, [[Արտավազդ Բ]]–ի որդին։ Հոր և եղբայրների գերեվարությունից հետո Արտաշեսը ռազմական դաշինք է կնքել Պարթևաց Հրահատ IV թագավորի հետ և օկուպացված Հայաստանից արքունի զորագնդով քաշվել Պարթևաստան։ Օգտվելով հռոմեական զորավարներ Օկտավիանոսի և Անտոնիոսի միջև մ.թ.ա. 31-ին ծագած պատերազմական իրադրությունից՝ Արտաշեսը հայկական ուժերով նախ հարձակվել է Անտոնիոսի դաշնակցի՝ [[Ատրպատական]]ի թագավոր Արտավազդ Մեդացու վրա։ Վերջինս պարտվել է և փախել [[Օկտավիանոս Օգոստոս|Օկտավիանոսի]] մոտ։ Այնուհետև Արտաշես Բ մտել է Հայաստան, պարտության մատնել այնտեղ գտնվող հռոմեացիներին և հաստատվել հայրենական գահին։ Նա Հայաստանին է միացրել նաև Ատրպատակարանը։ Մ.թ.ա. 29-ին Արտաշեսը դեսպանություն է ուղարկել Հռոմ և պահանջել ազատել եղբայրներին՝ Տիգրանին ու Արտավազդին, որոնք [[Ակտիումի ճակատամարտ]]ից հետո Եգիպտոսից Հռոմ էին տարվել։ Արտաշեսը չի ցանկացել, որ հայ արքայազունները հռոմեական դաստիարակություն ստանան և դիվանագիտական զենք դառնան թշնամու ձեռքին։ Քանի որ Արտաշեսը ժառանգորդ չի ունեցել, ապա եղբայրներին գերությունից ազատելու փորձը եղել է նաև Արտաշեսյան գահի պահպանման մտահոգություն։ Օկտավիանոսը մերժել է Արտաշեսի պահանջը՝ պատճառաբանելով, որ նա կոտորել է հռոմեացիներին։ Մերժողական պատասխանը եղել է անկախ Հայաստանի նկատմամբ Հռոմի թշնամական վերաբերմունքի արտահայտություն։ Սակայն Օկտավիանոսը չի համարձակվել պատերազմել հայ–պարթևական միացյալ ուժերի դեմ՝ հաշվի առնելով հռոմեական նախկին զորավարներ Կրասոսի և Անտոնիոսի
{{Հայոց արքաներ}}
|