«ԲԿՄԱ (ֆուտբոլային ակումբ, Մոսկվա)»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 179.
Առաջին լիգայում անցկացրած վերջին մրցարաում ԲԿՄԱ-ի կազմը փաստացի չփոփոխվեց։ Միքայիլ Երյեմին վերադարձավ մոսկովյան «Սպարտակից», իսկ «Ռոտորից» այստեղ տեղափոխվեց հարձակվող Օլեգ Սերգեևը։ Առաջնությունը բանակայինները ավարտեցին առաջին տեղով, տանել 27 հաղթանակ, որոնցից 18-ը խոշոր հաշվով և խփելով 113 գոլ։ Առաջնության լավագույն ռմբարկու դարձավ ԲԿՄԱ-ի հարձակվող Վալերի Մասալիտինը<ref name="стр 31" />։
 
1990 թվականի միջմրցաշրջանում թիմը լքեցին հարձակվող Վալերի Պոպովիչը, ով տեղափոխվեց մոսկովյան «Սպարտակ», պաշտպան Դմիտրի Գրադիլենկոն, ով համալրեց լիվովյան «ՍԲԱ-յի»ի շարքերը, և նաև մի քանի այլ երիտասարդ ֆուտբոլիստներ։ ԲԿՄԱ-ն համալրեցին մի քանի ֆուտբոլիստներ, նրանց թվում նաև Անդրեյ Նովոսադովը և Ալեքսանդր Գուտեևը, կիսապաշտպան Յուրի Բավիկինը, հարձակվող Իլշատ Ֆայզուլինը, պաշտպաններ Ալեքսեյ Գուշինը և Միքայիլ Սինյևը։ Առաջնության առաջին շրջանում թիմի կազմ եկան Սերգեյ Կրուտովը և Վալերի Մասալիտինը, որոնք այտեղ եկան հոլանդական «Վիտես» ակումբից<ref name="ч 2 стр 1">Журнал «Великие клубы». «ЦСКА ч. 2» № 4 (16) 2007 г., стр. 1</ref>։ Կրուտովի և Մասալիտինիի տրանսֆերների դիմաց, բանակայինները «Վիտեսին» խոստացան Հոլանդիայում անցկացնել 12-օրյա խաղերի շարք և հոլանդացիներն էլ ԲԿՄԱ-ի համար պետք է գտնեին ուղիներ<ref name="ч 2 стр 1" />։ Մինչ Հոլանդիա մեկնելը, ԲԿՄԱ-ն [[ԱՄՆ]]-ում պետք է անցկացներ վեց կենտրոնական խաղեր<ref name="ч 2 стр 1" />։ Մրցաշրջանը թիմը սկսեց տնային ջախջախմամբ դոնեցկյան «Շախտյորի» դեմ, խաղը ավարտեց 4։0 հաշվով օգուտ բանակայինների<ref name="ч 2 стр 1" />։ Առաջին շրջանում ԲԿՄԱ-ն հավաքեց 24 հնարավորից 17 միավոր։ ԽՍՀՄ-ի գավաթում ԲԿՄԱ-ի գործերը նույնպես շատ հաջող անցան․ նախ նրանց հաղթեցին սարատովյան «Սոկոլին», իսկ այնուհետև առավելության հասան սնեպրոպետրովյան «Դնեպրի» և վոլգոգրադյան «Ռոտորի» նկատմամբ, բանակայինները անցան կիսաեզրափակիչ, որտեղ հանդիպեսցին կիևյան «Դինամոյին»։ Կիսաեզրափակիչի խաղը ավարտվեց 4։2 հաշվով հօգուտ կիևյանցիների։ Երկրորդ շրջանում «Վիտեսից» վերադարձան Մասալիտին և Կրուտովը։ Առաջնության երկրորդ շրջանում ԲԿՄԱ-ն հանդես եկավ կիսալավ, հաղթանակներին հաջորդեցին պարտությունները։ 1990 թվականի սեպտեմբերի 1-ին ԲԿՄԱ-ն 4։0 խոշոր հաշվով պարտվեց երևանյան «Արարատին», որը օգնեց կիևյան «Դինամոյին» շրջանցել բանակայիններին<ref name="ч 2 стр 1" />։ Այնուամենայնիվ հինգ օր հետո, «Ռոտորի» դեմ խաղում բանակայինները կարողացան վերականգնել իրենց առավելությունը, վոլգոգրադյան ակումբի դարպասին խփելով յոթ գնդակ, որոնցից հինգը խփեց հարձակվող Վալերի Մասալիտին, կրկնելով հենց այն ռեկորդը, որը վերաբերվում էր մի խաղացողի ով կարողացավ մի խաղում հինգ գոլ խփել<ref name="ч 2 стр 1" />։ Երկրորդ շրջանում անցկացվող կիևյան «Դինամոյի» դեմ խաղում ԲԿՄԱ-ն պարտվեց 1։4 հաշվով, այդ պարտությունը բանակայիններին թույլ չտվեց զբաղեցնել առաջին տեղը, 1990 թվականի մրցաշարում բանակայինները առաջնության աղյուսակում զբաղեցրին երկրորդ տեղը<ref>{{cite web|url=http://www.pfc-cska.com/club/history/?id=84&page=3|title=«Садырин и его „золотая“ дружина», стр. 3|publisher=Pfc-cska.com|date=|accessdate=2011-12-09|archiveurl=http://www.webcitation.org/64sjf0K87|archivedate=2012-01-22}}</ref>։
 
1991 թվականի միջմրցաշրջանում թիմը լքեցին հարձակվող Սերգեյ Դմիտրիևը, ով տեղափոխվեց իսպանական «Խերես» ակումբ, իսկ թիմ եկան մի շարք երիտասարդ ֆուտբոլիստներ, կիսապաշտպաններ Վասիլի Իվանովը և Դմիտրի Կարսակովը, և նաև հարձակվող Լիվ Մատվեևը։ Մրցաշրջանը ԲԿՄԱ-ի համար սկսվեց ԽՍՀՄ-ի գավաթի 1/4 կիսաեզրափակչի խաղով ընդդեմ մինսկյան «Դինամոյի», որը ավարտվեց 1։4 հաշվով հօգուտ բանակայինների։ ԽՍՀՄ-ի առաջնության առաջին տուրում, որը կայացավ [[1991]] թվականի [[մարտի 10]]-ին, բանակայինները ջախջախիչ 4։0 հաշվով հաղթեցին խարիկովսյան «Մետալիստ» ակումբին։ Առաջնության հաջորդ 5 տուրերում ԲԿՄԱ-ն տարավ հինգ հաղթանակ, 14-4 գնդակի տարբերությամբ։ ԽՍՀՄ-ի գավաթի կիսաեզրափակիչում ԲԿՄԱ-ն, 3։0 հաշվով, հաղթանակ տարավ մոսկովյան «Լոկոմոտիվի» նկատմամբ։ ԽՍՀՄ-ի գավաթի եզրափակիչում, որը տեղի ունեցավ 1991 թվականի հունիսի 23-ին, «Լուժնիկի» մեծ սպորտային մարզադաշտում, ԲԿՄԱ-ն խաղաց «Տորպեդոյի» դեմ։ Հանդիպման հաշիվը, 43-րդ րոպեին, բացեց «Տորպեդոյի» հարձակվող Յուրի Տիշկովը, 45-րդ րոպեին բանակայիններին հաջողվեց հավասարել հաշիվը, գոլը խփեց Իգոր Կորնեևը։ Ընդմիջումից հետո, 67-րդ րոպեին, Կորնեևը ձևակերպեց դուբլ և առաջ մղեց իր թիմին։ 75-րդ րոպեին Տիշկովը հավասարեցրեց հաշիվը։ Այնուամենայնիվ հինգ րոպե հետո բանակայինները նորից առաջ անցան հաշվում, Կորնեևը [[Իսպանիա]]յից նոր եկած Սերգեյ Դմիտրիևին գնդակը փոխանցեց, որն էլ, տորպեդովցևների տուգանային հրապարակում գնդակով պարզապես կրակեց դարպասին, իսկ գնդակի հետևից վազող Իլեգ Սերգեևը ավարտեց փոխանցումը և հաշիվը դարձրեց 3։2։ ԲԿՄԱ-ն հինգերորդ անգամ հաղթեց երկրի գավաթը<ref>{{cite web|url=http://www.pfc-cska.com/club/history/?id=84&page=5|title=«Садырин и его „золотая“ дружина», стр. 5|publisher=Pfc-cska.com|date=|accessdate=2011-12-09|archiveurl=http://www.webcitation.org/64sjfr8fv|archivedate=2012-01-22}}</ref>։ Հաջորդ օրը, 1991 թվականի հունիսի 24-ին, Լենինգրադյան մայրուղում, ավտոճանապարհային վթարի ենթարկվեց մոսկովյան ԲԿՄԱ-ի դարպասապահ Միքայիլ Երյեմին։ Հունիսի 30-ին 23 տարեկանում նա, տարբեր տեսակի վնասվածքների պատճառով, մահացավ։ Հուլիսի 2-ին նրան հողակավորեցին զելենոգրադյան գերեզմանատնում։ Հողակավորման ժամանակ, ԲԿՄԱ-ի ֆուտբոլիստները խոստացան ի հիշատակ Միքայիլի նրանք կհաղթեն երկրի առաջնությունը<ref>{{cite web|url=http://www.pfc-cska.com/club/history/?id=84&page=6|title=«Садырин и его „золотая“ дружина», стр. 6|publisher=Pfc-cska.com|date=|accessdate=2011-12-09|archiveurl=http://www.webcitation.org/64sjgnh97|archivedate=2012-01-22}}</ref>։ 1991 թվականի սեպտեմբերի 18-ին, Գավաթակիրների գավաթի խաղերի ժամանակ, ԲԿՄԱ-ն հանդիպեց իտալական «Ռոմայի» հետ։ Խաղը սկսվեց դաշտի տերերի սուր հարձակումներով, բայց այնուամենայնիվ բանակայինները այդպես էլ չթողեցին նրանց գրավել հյուրերի դարպասը, և այդպիսով առաջին խաղակեսը ավարտվեց զրոյական ոչ ոքի-ով։ Երկրորդ խաղակեսի ամենասկզբում, 46-րդ րոպեին, ԲԿՄԱ-ի պաշտպան Սերգեյ Ֆոկինը անհաջող խաղաց իր տուգանային հրապարակում և գնդակ ընդունեց իր թիմի դարպասը։ Հաշիվը հավասարեցնել բանակայինները կարողացան անել միայն խաղի 52-րդ րոպեին, Վլադիմիր Տատարչուկի ուժեղ հարվածից հետո գնդակը հանդիպեց Սերգեևին, ով էլ առանց տատանվելու այն ուղարկեց հռոմեացիների դարպասը։ 73-րդ րոպեին, օգտվելով բանակայինների պաշտպանների սխալներից, «Ռոմայի» հարձակվող Ռիցցիտելին ԲԿՄԱ-ի դարպասապահ Դմիտրի Խարինիմի դեմ դուրս եկավ մեկը-մեկի և նրան շրջանցելով գնդակը ուղարկեց դարպասը, վերջնակետ դնելով հանդիպմանը։ Պատասխան խաղը կայացավ 1991 թվականի հոկտեմբերի 2-ին [[Հռոմ]]ում։ Արդեն 13-րդ րոպեին բանակայինները առաջ անցան հաշվի մեջ, Միքայիլ Կոլեսնիկովի ճշգրիտ փոխանցումից հետո, մոսկովյան հարձակվող Դմիտրիևը գլխի հարվածով բացեց խաղի հաշիվը։ Մի փոքր անց, հյուրերի պաշտպան Ֆոկինը, անկյունային փոխանցումից հետո խփեց ևս մեկ գոլ, բայց մրցավար Ֆորշտինգերը այդ գոլը չեղյալ համարեց, նա նկատեց, որ Վալերի Մասսալիտինը հարվածից առաջ կանոները խախտել էր։ Արդյունքում, ԲԿՄԱ-ն, երկու հանդիպումների վերջնական հաշվով, չկարողացավ հասնել Գավաթակիրների գավաթի 1/8-րդ կիսաեզրափակիչ։ 1991 թվականի հոկտեմբերի 27-ին ԲԿՄԱ-ն 1։0 հաշվով հաղթեց մոսկովյան «Դինամոյին»<ref>{{cite web|url=http://www.pfc-cska.com/club/history/?id=84&page=8|title=«Садырин и его „золотая“ дружина», стр. 8|publisher=Pfc-cska.com|date=|accessdate=2011-12-09|archiveurl=http://www.webcitation.org/64sjheoff|archivedate=2012-01-22}}</ref>։