«Ղոմ»–ի խմբագրումների տարբերություն

քաղաք
Content deleted Content added
Նոր էջ « == Ղոմ քաղաք == Ղոմ (պարս. قم‎, ɢom) — Իրանի Ղոմ նահանգի կենտրոնը, շիաների սուրբ քաղաքը: 2012թ քաղ...»:
(Տարբերություն չկա)

17:30, 11 Հուլիսի 2017-ի տարբերակ

== Ղոմ քաղաք ==


Ղոմ (պարս. قم‎, ɢom) — Իրանի Ղոմ նահանգի կենտրոնը, շիաների սուրբ քաղաքը: 2012թ քաղաքի բնակչությունը կազմում էր 1 071 503 մարդ: Քաղաքը զարգանում է արագ տեմպերով: Ղոմի կրոնագիտական դպրոցը շիաների համար Էն Նաջաֆի դպրոցից հետո երկրորդն է իր նշանակությամբ: Քաղաքի մերջակայքում տեղակաված է Իրանի հրթիռային կայանը:


Աշխարհագրություն

Ղոմ քաղաքը տեղակայված է Թեհրանից 150 կմ դեպի հարավ` գետի վրա: Ղոմով է անցնում դեպի Սպահան քաղաք տանող ճանապարհը: Բարձրությունը ծովի մակերևույթից կազմում է 975մ: Քաղաքից ոչ հեռու կան գազի և նավթի հանքավայրեր: 


Պատմություն


Տարածված կարծիք կա, որ Ղոմը գոյություն է ունեցել դեռևս նախաիսլամական շրջանում, սակայն քաղաքի հնագույն պատմության մասին հստակ տվյալներ չկան: Արաբների կողմից քաղաքի գրավումից հետո այստեղ հավաքվել է խալիֆայության ողջ ընդդիմադիր կազմը` քաղաքական փախստականներ և աքսորյալներ, տարբեր աղանդավորներ: Սեֆևյանների շրջանում քաղաքը սկսեց արագ կերպով զարգանալ: 16-րդ դարում այն դարձավ շիականության ամենախոշոր կենտրոնը: Ավելի ուշ, աֆղանների հարձակումների ժամանակ, Ղոմը մեծ վնասներ կրեց: Սակայն 19-րդ դարոմ, սկսած Ֆաթհ Ալի Շահի ժամանակաշրջանից, քաղաքը վերականգնվեց և նույնիսկ առաջադրվեց որպես մայրաքաղաքի թեկնածու: Այդ ժամանակաշրջանից քաղաքում պահպանվել են մեծ թվով կրոնական կառուցներ` մզկիթներ, իմամների ու շահերի ընտանիքների անդամների դամբարաններ և կրոնագիտական դպրոցներ: Ղոմում տեղակայված կրոնագիտական կենտրոնը համատեղում է մեծ թվով ուսումնական հաստատություններ, որտեղ սովորում են ինչպես իրանցիներ, այնպես էլ արտասահմանցիներ: Կրոնական կրթական հաստատությունների գործունեությունը ղեկավարվում է Ալ Մուսթաֆա միջազգային համալսարանի կողմից:

[[

Ֆաթիմայի դամբարանը]]


Ղոմի ամենահայտնի ճարտարապետական հուշարձանը սուրբ Ֆաթիմայի դամբարանն է: Ֆաթիմայի մահից հետո, նրա հայրը` իմամ Մուսան, գերեզմանի վրա կառուցեց փոքրիկ ծղոտե ծածկ: Սակայն հետագայում դամբարանն այնքան հայտնի դարձավ, որ դրա վրա կառուցվեց աշատարկ: Դրանից հետո դամբարանում թաղվում էին իմամ Մուսայի և նրա ժառանգների ընտանիքների բոլոր կանայք: Հետագայում դամբարանն ավելի ընդարձակվեց: Այս հուշարձանի կենտրոնը ութանկյուն տաճարն է: Տաճարի պատերը զարդարված են 19-րդ դարի կեսերին պատկանող գրություններով: Շինության վերևում բարձրանում է 16- մետրանոց գմբեթը, որը կառուցվել է Ֆաթհ Ալի Շահի օրոք: Դամբարաններից մեկի տապանաքարի վրա արված գրությունները պատկանում են 14-րդ դարին: Տաճարից դեպի հարավ տեղակայված շինությունը կոչվում է "Կանանց բակ"; Ասօր անտեղ տեղակայված է դամբարանի թանգարանը:

Աղբյուր` https://ru.wikipedia.org/wiki/%D0%97%D0%B0%D0%B3%D0%BB%D0%B0%D0%B2%D0%BD%D0%B0%D1%8F_%D1%81%D1%82%D1%80%D0%B0%D0%BD%D0%B8%D1%86%D0%B0