«Ռոզալին Սասմեն Յալոու»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ Անգլերեն Վիքիպեդիայից տեղափոխում եմ «Ամերիկացի նոբելյան մրցանակակիրներ» կատեգորիան oգտվելով ԱՎԲ
Տող 5.
Ռոզալին Սասմեն Յալոուն ծնվել է 1921 թվականի հուլիսի 19-ին [[Նյու Յորք]]ում` [[հրեա]] ներգաղթյալներ Սիմոն Սասմենի և Կլարա Ցիպպերի ընտանիքում, ովքեր աշխատում էին փաթեթավորման առևտրի բնագավառում: 1941 թվականին ավարտել է Հանթեր քոլեջը, որտեղ Ռոզալինի մոտ հետաքրքրություն է ձևավորվել ֆիզիկայի նկատմամբ: Ռոզալին գիտեր, որ ոչ մի ինստիտուտ կնոջը չի ընդունի, և նա որպես մեքենագրուհի աշխատանքի է անցնում [[Կոլումբիայի համալսարան]]ում, այնուհետև ստանձնում է քարտուղարի պաշտոն: Սակայն նույն տարում Ուրբանա-Շամպեյնի Իլինոյսի համալսարանից հրավեր է ստանում, ինչը պայմանավորված էր պատերազմի պատճառով տղամարդկանց պակասով: 1943 թվականին Ռոզալին ամուսնացել է Ահարոն Յալոուի հետ: 1945 թվականին Ռոզալին Սասմեն Յալոուն միջուկային ֆիզիկայի բնագավառում դարձել է գիտությունների դոկտոր:
 
Ատենախոսությունը պաշտպանելուց հետո աշխատել է Բրոնքսի հիվանդանոցի վետերանների գործերով վարչությունում, որտեղ Սողոմոն Բերսոնի հետ համատեղ մասնակցել է արյան կենսաբանական բաղադրիչների ռադիոիզոտոպային մեթոդի մշակմանը: Սկզբում նրանք մշակել են մարդկային պլազմայում չափազանց զգայուն ինսուլինի հայտնաբերման մեթոդը<ref>Yalow RS, Berson SA. Immunoassay of endogenous plasma insulin in man. ''J Clin Invest'' 1960;39:1157-75. PMID 13846364.</ref>: Մշակված ռադիո իմմունոլոգիական մեթոդը լայն կիարռում է գտել արյան մանր այլ բաղադրիչների հետ, ինչպիսիք են հորմոնները, վիտամինները, ֆերմենտները, որոնք նախօրոք չեն չափվել արյան ցածր խտության պատճառով:
 
Չնայած գիտական աշխատանքի մեծ մասը Յալոուն իրականացրել է Սողոմոն Բերսոնի հետ, Բերսոնը մահացել է մինչև Նոբելյան մրցանակ ստանալը:
Տող 32.
{{Արտաքին հղումներ}}
{{ՎՊԵ}}
 
{{DEFAULTSORT:Յալոու, Ռոզալին Սասմեն}}
[[Կատեգորիա:Ամերիկացի գիտնականներ]]
[[Կատեգորիա:Բժշկության կամ ֆիզիոլոգիայի բնագավառում Նոբելյան մրցանակի դափնեկիրներ]]
[[Կատեգորիա:Նոբելյան մրցանակի դափնեկիրներ այբբենական կարգով]]
[[Կատեգորիա:Ամերիկացի նոբելյան մրցանակակիրներ]]