«Մերձբալթյան օպերացիա»–ի խմբագրումների տարբերություն
Content deleted Content added
չ փոխարինվեց: Բելոռուս → Բելառուս (2) oգտվելով ԱՎԲ |
|||
Տող 1.
'''Մերձաբալթյան օպերացիա''' [[1944]] թվականի [[Հայրենական մեծ պատերազմ]]ի ժամանակ (1941-1945) 1-ին, 2-րդ, 3-րդ Մերձբալթյան և [[Լենինգրադյան ռազմաճակատ]]ների ու Բալթիական նավատորմի ստրատեգիական հարձակողական գործողությունները սեպտեմբեր-հոկտեմբերին, Սովետական Մերձբալթիկան գերմանա-ֆաշիստական զորքերից ազատագրելու համար։ Մերձբալթյան оպերացիայի մեջ մտնում էին [[Ռիգա]]յի, [[Տալլին]]ի, [[Մոոնզունդյա]]ն, Մեմելի օժանդակ օպերացիաները։ [[1944]] թվականի ամռանը սովետական զորքերը ազատագրել էին Էստոնական ԽՍՀ մի փոքր և Լիտվական ԽՍՀ ու Լատվիական ԽՍՀ զգալի տարածքներ։ Մերձբալթիկայում գերմանացիներն ունեին մեծ թվով ուժեր (56 դիվիզիա և 3 բրիգադ, ավելի քան 700 հազար զինվոր, 1200 տանկ և գրոհող հրետանի, 400 մարտական ինքնաթիռ և այլն) և ամուր պաշտպանություն։ Գերագույն գլխավոր հրամանատարության ծրագիրն էր [[Ռիգա]]յի ուղղությամբ Մերձբալթյան բոլոր ռազմաճակատների, և Տալլինի ուղղությամբ Բալթիական նավատորմի ու Լենինգրադյան ռազմաճակատի միացյալ գործողություններով մասնատել թշնամու ուժերը, շրշապատել ու ոչնչացնել նրա խմբավորումները և լիովին ազատագրել Մերձբալթիկան։ Ծրագիրն իրագործելու համար տրամադրվում էր 900 հազար զինվոր, մոտ 7500 հրանոթ, 3000 տանկ և ինքնագնաց հրանոթ, 2500 ինքնաթիռ։ Օպերացիաների ընդհանուր ղեկավարությունն իրականացնելու էր Սովետական Միության մարշալ Ա․ Վասիլևսկին։ Սեպտեմբերի 14-ին Մերձբալթյան ռազմաճակատների զորքերը (3-րդը՝ բանակի գեներալներ Ի․ Մասլեննիկովի, 2-րդը՝ բանակի գեներալ Ա․ Երյոմենկոյի, 1-ինը՝ բանակի գեներալ Հ․ Բաղրամյանի հրամանատարությամբ) սկսեցին Ռիգայի հարձակողական օպերացիան։ 1-ին Մերձբալթյան ռազմաճակատի զորքերը, հաջողությամբ ճեղքելով թշնամու պաշտպանությունը, արագությամբ առաշացան մինչև 50 Կմ։ [[Ռիգա]]յից հարավ, իրենց զորքերի վիճակը թեթևացնելու նպատակով գերմանացիները ձեռնարկեցին երկու հակահարձակում ([[Դոբելե]]ից հարավ-արևմուտք և Բալդոնեից հյուսիս-արևմուտք), սակայն՝ անհաջող։ [[Սեպտեմբերի 17]]-ին Լենինգրադյան ռազմաճակատի զորքերը (հրամանատար Սովետական Միության մարշալ Լ․ Գովորով) սկսեցին Տալլինի օպերացիան և [[սեպտեմբերի 22]]-ին ազատագրեցին քաղաքը։ Թշնամու պաշտպանությունը կարողացան հաղթահարել նաև 2-րդ և 3-րդ Մերձբաթյան ռազմաճակատների զորքերը։ Արդեն [[սեպտեմբերի 26]]-ին Լենինգրադյան ռազմաճակատի զորքերը ազատագրեցին [[Էստոնիա]]յի ամբողջ տարածքը, բացառությամբ Մոոնզունդյան կղզիների։ Ստրատեգիական այս փուլում սովետական զորքերը չկարողացան կտրել թշնամու «Հյուսիս» բանակախումբը Արևելյան Պրուսիայից։ Թշնամին կարողացավ Ռիգայի շրջանում կենտրոնացնել խոշոր խմբավորում (ավելի քան 30 դիվիզիա), Մեմելի ուղղությամբ ուներ 8 դիվիզիա, որոնք սեպտեմբերի 21-ին մտան «Հյուսիս» բանակախմբի մեջ։ Ելնելով ստեղծված իրավիճակից՝ սովետական գերագույն հրամանատարությունը որոշեց փոխել գլխավոր հարվածի ուղղությունը Մեմելի ուղղությամբ՝ նպատակ ունենալով կտրել «Հյուսիս» բանակախումբը և մաս-մաս ջախջախել այն։ Մերձբալթյան բոլոր ռազմաճակատները վերախմբավորվեցին (1-ինը՝ Շաուլյայի, մյուսները՝ Ռիգայի ուղղությամբ) հարձակումը վերսկսելու համար։ [[Հոկտեմբերի 5]]-ին 1-ին Մերձբալթյան ռազմաճակատի զորքերը, 3-րդ
{{ՀՍՀ|հատոր=7|էջ=496}}
|