«Քրիստիան Տելյո»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 37.
 
2012 թվականի մարտի 7-ին Քրիստիան Տելյոն փոխարինում է [[Անդրես Ինիեստա]]յին «[[Բայեր 04]]» ակումբի դեմ հանդիպման երկրորդ խաղակեսում՝ կատարելով իր նորամուտը [[ՈՒԵՖԱ Չեմպիոնների Լիգա|ՈՒԵՖԱ Չեմպիոնների լիգայում]]. խաղադաշտ դուրս գալուց երկու րոպե անց նա խփում է իր առաջին գոլն այդ մրցաշարում՝ հաշիվը դարձնելով 4:0: Վեց րոպե անց նա խփում է իր երկրորդ գոլն այդ խաղում և հաշիվը դարձնում 6:0: Խաղն ավարտվում է 7:1 հաշվով (երկու խաղերի հաշիվը՝ 10:2):
 
2012/13 մրցաշրջանում «Բարսելոնայի» գլխավոր մարզիչ է դառնում [[Տիտո Վիլանովա]]ն, ով Քրիստիան Տելյոյին թողնում է թիմում: 2012 թվականի սեպտեմբերի 19-ին նա գոլ է խփում տուգանային հրապարակից, ինչպես նաև գոլային փոխանցում է կատարում Լիոնել Մեսսիին՝ իր թիմին օգնելով հաղթել Մոսկվայի «[[Սպարտակ (ֆուտբոլային ակումբ, Մոսկվա)|Սպարտակին]]» (3:2): Խաղից հետո Տելյոյին հայտարարել են հանդիպման լավագույն խաղացող: Նույն թվականի դեկտեմբերի 13-ին Տելյոն նոր պայմանագիր է ստորագրել «Բարսելոնայի» հետ, որն ուժի մեջ էր մինչև 2016 թվականի հոնիս: Ինը օր անց նա գոլ է խփել «Վալյադոլիդ» ակումբի դեմ խաղում՝ փոխարինման դուրս գալուց երեսուն վայրկյան անց (հաղթանակ արտագնա խաղում, 3:1):
 
Նոր մրցաշրջանի սկզբում Քրիստիան Տելյոն փոխել է խաղացողի իր համարը՝ 37-ը դարձնելով 20:
 
== Ծանոթագրություններ ==