«Հեփեստոս»–ի խմբագրումների տարբերություն
Content deleted Content added
Տող 8.
Հեփեստոսը լույս աշխարհ է գալիս որպես թուլակազմ ու կաղ երեխա: Պատկերվում է տգեղ, ծեր և կաղ։ Ըստ դիցաբանության Հեփեստոսի ծննդյան ժամանակ Հերան, զայրանալով մանկան տգեղությունից և թուլակազմությունից, նրան Օլիմպոսից ցած է նետել հեռավոր երկիրը<ref>{{cite book |last= Graves|first=Robert|title=The Greek Myths:1|year=1955|publisher=Penguin Books|location=Harmondsworth, Middlesex, England|pages=51|url=http://www.amazon.com/The-Greek-Myths-Robert-Graves/dp/0736621121}}</ref>: Օդի մեջ երկար սուրալուց հետո տարաբախտ մանուկը ընկնում է անծայրածիր ծովի ալիքների մեջ<ref>Гомер. Илиада XVIII 395; Псевдо-Аполлодор. Мифологическая библиотека I 3, 5.</ref>, սակայն ծովային աստվածները՝ մեծն Օվկանիոսի դուստր Էվրինոմեն և ծովային պատգամախոս ծերունի Ներեոսի դուստր [[Թետիս]]ը<ref>Гимны Гомера II 141.</ref>, խղճում են փոքրիկ Հեփեստոսին ու իրենց հետ տանում ալեհեր Օվկիանոսի ջրերի խորքերը: Այնտեղ, լազուրե անձավում, աստվածուհիները մեծացնում ու դաստիարակում են մանկանը: Հեփեստոսը դառնում է հմուտ դարբին՝ իսկական հրաշագործ իր արհեստի մեջ: Իր հզոր ձեռքերով ոսկուց ու արծաթից մշտապես զարդարանքներ է պատրաստում իր դաստիարակչուհիների՝ Էվրինոմեի ու Թետիսի համար:
Երկար ժամանակ Հեփեստոսն իր սրտում թաքցնում է իր մոր՝ Հերա աստվածուհու հանդեպ տածած ցասումը: Ի վերջո նա որոշում է վրեժխնդիր լինել մորից. արտասովոր գեղեցիկ մի ոսկեղեն
Հերմեսին օգնության է գալիս [[Դիոնիսոս]]ը՝ գինու աստվածը: Նա Հեփեստոսին մի գավաթ քաղցրաբույր գինի է հյուրասիրում, հետո ևս մի գավաթ, և այդպես շարունակ: Գինովցած Հեփեստոսն արդեն պատրաստ է ամեն ինչի: Գինին հաղթում է Հեփեստոսին: Հերմեսն ու Դիոնիսոսը դարբին-աստծուն նստեցնում են ավանակի վրա ու տանում Օլիմպոս<ref>Павсаний. Описание Эллады I 20, 3; III 17, 3.</ref>: Հեփեստոսի շուրջը ուրախ պար բռնած պտտվում են բաղեղով պարուրված մենասները՝ Դիոնիսոսի մշտական ուղեկիցները՝ ձեռքներին թիրսոսներ: Վերջապես զվարթ շքախումբը հասնում է Օլիմպոս: Հեփեստոսն առանց երկմտելու ազատ է արձակում մորը՝ մոռանալով ամեն տեսակ վիրավորանք. գինին բուժել էր նրա բոլոր վերքերը:
|