«Քեթրին Մենսֆիլդ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ Ռոբոտ․ Տեքստի ավտոմատ փոխարինում (-http://books.google.it/ +https://books.google.am/)
չ Ռոբոտ․ Տեքստի ավտոմատ փոխարինում (-\[\[(File:|Image:) +[[Պատկեր:)
Տող 7.
=== Վաղ կյանք ===
Քեթլին Մենսֆիլդ Բյուչեմփը ծնվել է 1888 թվականին [[Նոր Զելանդիա]]յի [[Վելինգտոն]] քաղաքում, հասարակության մեջ ճանաչված ընտանիքում: Նրա հայրը բանկիր էր, իսկ Քեթրինն ինքը կոմսուհի [[Էլիզաբեթ ֆոն Արնիմ]]ի զարմուհին էր: Նա ուներ երկու ավագ քույր, մեկ կրտսեր քույր և մեկ կրտսեր եղբայր՝ ծնված 1894 թվականին<ref name=SelectedStories>{{cite book|author=Katherine Mansfield|title=Selected Stories|publisher=Oxford World's Classics|year=2002|isbn=978-0-19-283986-2}}</ref>: Նրա հայրը՝ Հարոլդ Բյուչեմփը, շուտով դառնում է [[Նոր Զելանդիա]]յի բանկի կառավարիչ և ստանում ասպետի կոչում<ref name=Bio>{{cite web |url=http://www.katherinemansfield.com/mansfield/|title=Katherine Mansfield:1888–1923 – A Biography |publisher = Katharinemansfield.com |accessdate=12 October 2008}}</ref><ref name="DNZB Beauchamp">{{cite web|last=|url=http://www.teara.govt.nz/en/biographies/|work=Dictionary of New Zealand Biography|publisher=Ministry for Culture and Heritage|accessdate=}}</ref>: Նրա պապը՝ [[Արթուր Բյուչեմփ]]ը, Նոր Զելանդիայի պառլամենտի Փիքտոն ընտրատեղամասից ընտրված պատգամավոր էր<ref name="DNZB Beauchamp" /><ref name="Scholefield 1950">{{cite book |last= Scholefield |first= Guy |authorlink= |title= New Zealand Parliamentary Record, 1840–1949 |edition=3rd |origyear= First ed. published 1913 |year= 1950 |publisher= Govt. Printer |location= Wellington |page=95}}</ref>: 1893 թվականին Մենսֆիլդ ընտանիքը [[Թորնդոն]]ից տեղափոխվում է [[Կառորի]], որտեղ Քեթրինն իր մանկության լավագույն տարիներն է անցկացնում: Այս ժամանակահատվածին վերաբերվող որոշ հիշողություններ նա հետագայում օգտագործում է իր «Նախերգանք» պատմվածքում:
[[ImageՊատկեր:Katherine Mansfield Birthplace, New Zealand.jpg|thumb|right| Thorndon, New Zealand|Քեթրին Մենսֆիլդի հայրենի տունը Թորնդոնում, [[Վելինգտոն]]]]
Նրա առաջին պատմվածքները հրատարակվում են Բարձրագույն դպրոցի զեկույցում (1898թ.) և Վելինգտոնի օրիորդաց բարձրագույն դպրոցի ամսագրում (1899թ.), երբ ընտանիքը վերադարձել էր [[Վելինգտոն]] 1898 թվականին<ref name=Bio/><ref name=Writing>{{cite web|url=http://www.katherinemansfield.com/mansfield/her_write.asp|title=Mansfield: Her Writing|publisher=Katharinemansfield.com|accessdate=12 October 2008}}</ref>: 1902 թվականին Քեթրինը սիրահարվում է թավջութակահար Առնոլդ Թրոուելին, սակայն նրա զգացմունքը փոխադարձ չէր<ref name=NZ>{{cite web|url=http://www.nzetc.org/tm/scholarly/tei-Whi071Kota-t1-g1-t8.html|title=Katherine Mansfield, 1888–1923|author=Joanna Woods|publisher=Victoria University of Wellington|work=Kōtare 2007, Special Issue – Essays in New Zealand Literary Biography – Series One: ‘Women Prose Writers to World War I’|year=2007|accessdate=13 October 2008}}</ref>: Քեթրինն ինքը կայացած թավջութակահարուհի էր. նա դասեր էր վերցրել Թրոուելի հորից: Իր օրագրերում Քեթրինը գրում էր, որ իրեն օտար է զգում [[Նոր Զելանդիա]]յում և հիասթափված է [[Մաորիներ]]ի ճնշումից: Իր հետագա պատմվածքներում, սակայն, նա հաճախ է նկարագրում մաորիական բնավորությունը դրական լույսի ներքո, ինչպես, օրինակ, «Թե ինչպես գողացան մարգարտե կոճակը» պատմվածքում: 1903 թվականին նա տեղափոխվում է [[Լոնդոն]], որտեղ քույրերի հետ հաճախում է Լոնդոնի «Թագուհու քոլեջ»: Քեթրինը վերսկսում է [[թավջութակ]] նվագելը՝ հավատալով, որ դա մի զբաղմունք է, որին պիտի մասնագիտորեն տիրապետել, բայց նաև սկսում է թղթակցել քոլեջի լրագրին այնպիսի նվիրումով, որ ի վերջո դառնում է դրա խմբագիրը<ref name=SelectedStories/><ref name=Writing/>: Նա հատկապես հետաքրքրվում էր ֆրանսիացի խորհրդապաշտների ստեղծագործություններով և [[Օսկար Ուայլդ]]ով: Միևնույն ժամանակ նա իր ժամանակակիցների շրջանում գնահատանքի էր արժանանում կյանքի նկատմամբ իր կենսուրախ ու խարիզմատիկ մոտեցման համար: Նա քոլեջում հանդիպում է երիտասարդ գրող, հարավաֆրիկուհի Իդա Բեյքերին (նաև հայտնի է Լեսլի Մուր անվամբ), և նրանք ամբողջ կյանքում ընկերներ են մնում: [[Լոնդոն]]ում ապրելու ժամանակ Քեթրինը բնավ չէր հետաքրքրվում քաղաքականությամբ: Օրինակ, նա այդքան էլ ակտիվորեն չէր աջակցում [[Միացյալ Թագավորություն]]ում կանանց ընտրական իրավունքի հաստատմանը. [[Նոր Զելանդիա]]յում կանայք ընտրական իրավունք ձեռք էին բերել 1893 թվականին:
1903-1906 թվականներին Քեթրինը ճանապարհորդում է մայրցամաքային [[Եվրոպա]]յում՝ հիմնականում մնալով [[Բելգիա]]յում և [[Գերմանիա]]յում: 1906 թվականին [[Անգլիա]]յում կրթությունը ավարտելուց հետո նա վերադառնում է [[Նոր Զելանդիա]] և միայն այդ ժամանակ է, որ սկսում է պատմվածքներ գրել: Մի քանի ստեղծագործություններ հրատարակության է հանձնում [[Ավստրալիա]]յի «Native Companion» հրատարակչությանը. սրանք նրա առաջին շահույթ բերած գործերն էին, և այդ ժամանակից ի վեր նվիրվում է պրոֆեսիոնալ գրող դառնալու գործին: Հենց այդ ժամանակ էր, որ նա առաջին անգամ օգտագործեց Քեթրին Մենսֆիլդ գրական կեղծանունը: Սակայն շատ շուտով նա հոգնում է թե՛ գավառական Նոր Զելանդիայից և թե՛ իր ընտանիքից և երկու տարի անց նորից մեկնում է [[Լոնդոն]]: Մնացած ողջ կյանքում հայրը տարեկան 100 [[Ֆունտ ստերլինգ|ֆունտ]] ապրուստավճար էր ուղարկում Քեթրինին:
Տող 18.
=== Հանդիպում Մառիի հետ ===
Շուտով Քեթրինը մի թեթև պատմության մեջ է ներքաշվում մի գրական նորարարական ամսագրի հետ, որը կոչվում էր «Ռիթմ»: Նրա ձեռագիրը մերժվում է ամսագրի խմբագրի՝ Ջոն Միդլտոն Մառիի կողմից, որը ինչ-որ ավելի լուրջ բան է խնդրում գրել: Ի պատասխան Քեթրինը գրում է «Կինը հանրախանութում» պատմվածքը, որի մեջ կար թե՛ սպանություն, թե՛ հոգեկան հիվանդություն: Այդ ժամանակ Քեթրինը ոգեշնչված էր [[ֆովիզմ]]ով:
[[FileՊատկեր:Mansfield1.jpg|thumb|right|1912]]
1911 թվականին Քեթրինը և Մառին սկսում են հանդիպել, և նրանց հարաբերությունները այնքան են խորանում, որ 1918 թվականին նրանք ամուսնանում են, չնայած մինչ այդ Քեթրինը երկու անգամ լքում է նրան 1911 և 1913 թվականներին<ref name=Biog2>{{cite web|url=http://www.katherinemansfield.net/life/briefbio2.htm|title=Katherine's relationship with John Middleton Murry|author=Kathleen Jones|accessdate=22 October 2008}}</ref>: 1912 թվականի հոկտեմբերին «Ռիթմի» հրատարակիչ Չարլզ Գրենվիլը (երբեմն նշվում է որպես Սթիվեն Սվիֆթ) փախչում է Եվրոպա՝ ամսագրի կուտակած պարտքերը թողնելով Մառիի վրա: Քեթրինը հոր կողմից իրեն տրվող ապրուստավճարը հանձնում է ամսագրին, սակայն այն լուծարվում է՝ 1913 թվականին վերակազմավորվելով որպես «Կապույտ գրախոսություն», որը նույնպես լուծարվում է երեք համար հրատարակելուց հետո: 1913 թվականին Քեթրինի և Մառիի ընդհանուր ընկեր Ջիլբերտ Քանանը համոզում է նրանց մի քոթեջ վարձել Բակինգեմշիրի Քոլսբերի վայրում՝ իր հողմաղացի մոտակայքում՝ փորձելով այդպիսով բարելավել Քեթրինի թույլ առողջությունը<ref>{{cite book |last=Farr|first=Diana|title=Gilbert Cannan A Georgian Prodigy|year=1978 |publisher=Chatto & Windus|location=London |isbn=0-7011-2245-5}}</ref>: 1914 թվականի հունվարին զույգը տեղափոխվում է [[Փարիզ]] այն հույսով, որ միջավայրի փոփոխությունը երկուսի մոտ էլ կարող է խթանել ստեղծագործելուն: Այդ ընթացքում Քեթրինը գրում է ընդամենը մեկ պատմվածք՝ «Ինչ-որ երեխայական, բայց շատ բնական բան», նախքան Մառիին հետ կկանչեին [[Լոնդոն]], որպեսզի հայտարարագիր ներկայացներ սնանկության մասին: 1914 թվականին Քեթրինը մի համառոտ սիրավեպ է ունենում ֆրանսիացի գրող [[Ֆրանցիս Կարկո]]յի հետ: 1915 թվականի փետրվարին նրա մոտ՝ [[Փարիզ]] կատարած իր այցի մասին նկարագրված է նրա «Անհամեստ ուղևորություն» պատմվածքում: Քեթրինի կյանքը և ստեղծագործությունը տակնուվրա է լինում սիրելի եղբոր՝ Լեսլի Հերոն «Չամմի» Բյուչեմփի<ref>Elizabeth Bowen, Introduction, in ''Stories by Katherine Mansfield'', New York: Vintage Books, an imprint of Random House, 1956</ref> մահվանից հետո՝ 1915 թվականին, որը Ֆրանսիայում մասնակցում էր [[առաջին աշխարհամարտ]]ին որպես նորզելանդացի զինվոր: Նա սկսում է ապաստան փնտրել [[Նոր Զելանդիա]]յում անցկացրած իրենց մանկության նոստալգիկ հիշողություններից<ref>{{cite web|url=http://www.britishempire.co.uk/biography/mansfield.htm|title=Katherine Mansfield|publisher=Britishempire.co.uk|accessdate=25 May 2007}}</ref>: Մի բանաստեղծության մեջ, ուր նկարագրվում էր եղբոր մահվանից հետո տեսած մի երազ, նա գրում է.
{{քաղվածք|Հիշյալ առվի ափին եղբայրս է կանգնած,