«Սումգայիթի ջարդեր»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ 94.228.16.47 (քննարկում) մասնակցի խմբագրումները հետ են շրջվել GeoO մասնակցի վերջին տարբերակին։
քոեռտըւի
Տող 18.
== Ականատեսների վկայություններ ==
=== Սերյանյան Շահեն Ֆրիդոնի ===
Շահեն Սերյանյանը ծնվել է 1959 թվականին։ Կնոջ, 8 ամսական երեխայի, քրոջ, մոր, հոր, զոքանչի և աներձագի հետ փախել է Սումգայիթից, որտեղ բնակվում էր 45–րդ թաղամասի 12–րդ տան 38–րդ բնակարանում։ Աշխատել է որպես կահույքագործ։ Նա պատմում է․
=== Վարյա Ավետիսյան -<code>1988-ի փետրվարին մի կերպ փրկվել ենք Սումգայիթից,հայերի ջարդը սկսվել էր քաղաքի ծայրամասերից,մենք կենտրոնում էինք բնակվում 27-ին լուրեր տարածվեցի որ հայերին սպանում են թալանում ու խոշտանգում 29-ին դուրս եկա պատշկամբ ու տեսա ներքևում ամբոխ էր հավաքված, հրապարակից ձայներ էր գալիս մահ հայերին մահ․</code> ===
<blockquote>
{{քաղվածք|Փետրվարի 27–ի երեկոյան ժամը 8–ին տանը նստած էինք, զանգահարեց մեր բարեկամը՝ Շահումյանի շրջանից և ասաց, որ եկել է Բաքվից, չի կարող տուն մտնել, թուրքերը ամբոխով հավաքվել են, հայերի գործը վատ է: Մենք սկզբից չհավատացինք: Քեռիս էր մեր տանը, ասաց, որ Սումգայիթում էլ անհանգիստ վիճակ է, թուրքերը հավաքվում են: Մեր թաղամասում գիշերը ոչինչ չպատահեց: Առավոտյան ժամը 11–ից մեր թաղամասն էլ իրար խառնվեց: Հազարավոր մարդիկ գոռալով, հայհոյելով վխտում էին Դրուժբայի, Նարիմանովի փողոցներով, հարձակվում հայերի վրա, ծեծում կամ սպանում: Հայերը սկսեցին իրար զանգահարել․ տներից դուրս մի՛ եկեք, դռների վրայի ազգանունները հանե՛ք: Ամբողջ օրը դուրս չեկանք: Օֆելյա Յուսիֆովնան, Էլդարը, Շաքիր Շիրինովը ասացին՝ մի՛ վախեցեք, կպաշտպանենք: Երկուշաբթի մեզանից ոչ ոք գործի չգնաց: Մայրս գործարանի բուժկետում է աշխատում, բժշկուհին զանգահարեց․ գործի չգաս:
 
Հայրս դուրս եկավ՝ իր մորաքրոջը Բաքու ուղարկելու: Վերադարձավ լաց լինելով: Նա տեսել էր, թե ոնց են մարդկանց սպանում, գցում պատուհաններից: Երեկոյան ժամը 5–ին ամբոխը ներխուժեց հարևան 5 հարկանի շենք: Սարսափելի ճիչ բարձրացավ: Լսեցի իմ ծանոթի՝ Սաշայի կնոջ ձայնը․ «Помогите»:
 
Մեր ադրբեջանցի հարևան Էլշադը պատմեց, որ Սաշայի կնոջը՝ Ավագյան Լոլային, դուրս հանեցին շքամուտքից՝ առանց շորերի: Սաշային ու Լոլային սպանեցին այլանդակ խոշտանգումներից հետո: Նրանք երեխա չունեին: Լոլայի մարմինը մի 500 մետր քարշ տվեցին Դրուբայի փողոցով, դեռ ողջ էր, սպանեցին չայխանայի (թեյարանի) մոտ: Միլիցիան ոչ մի միջոց չէր ձեռնարկում: Նույն շենքից մի ծերունու ծեծեցին:<ref name="ReferenceA">Սամվել Շահմուրադյան, «Չմոռանանք ոչինչ․ Երևան 1988 թ․», Երևան 2005 թ․:</ref>|}} </blockquote>
 
=== Սերյանյան Էլմիրա ===
Սերյանյան Էլմիրան ծնվել է 1963 թվականին։ Աշխատում էր մանկապարտեզի դաստիարակ ավարտել է Երևանի Օստրովսկու անվան ուսումնարանը։ Նա պատմում է․
<blockquote>
{{քաղվածք|Երկուշաբթի ջարդը հասավ մեր թաղամաս: Ես հորս ու հարսիս եղբոր հետ թաքնված էի Էլդարի տանը, պատշգամբի պահարանում՝ ես ու հայրս, Սերգեյը՝ բազմոցի տակ: Իմ աչքով տեսել եմ միայն Սաշայի ու Լոլայի սպանությունը: Աղմուկ–աղաղակ էր, սուլոց: 100-150 հոգի էին: Սաշային սպանեցին մուտքի մոտ, խփում էին փայտերով, ոտքերով: Սաշայի քույրը՝ Նատաշան, պատշգամբից գոռում էր, օգնություն կանչում: Ինչ եղավ այդ աղջկան, չիմացանք: Սաշայի դիակը մի քանի ժամ ընկած էր փողոցում, ոչ ոք չէր մոտենում, հետո հարևաններից մեկը տարավ, բայց ու՞ր, չգիտենք: Սաշայենց տան իրերը՝ կահույքը, հեռուստացույցը, ամեն ինչ շպրտեցին 4–րդ հարկից:<ref name="ReferenceA"/>|}} </blockquote>
 
== Տես նաև ==
* [[Արցախյան ազատամարտ]]