«Մատրյոշկա»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ չտողադարձվող բացատը (։Դ Non-breaking space) փոխարինում եմ սովորականով։ oգտվելով ԱՎԲ
Տող 7.
Մալյուտինի մատրյոշկան ներկայացնում էր գյուղացի աղջկա՝ ասեղնագործված վերնաշապիկով, զգետով ու գոգնոցով, ծաղկավոր գլխաշորով։ Նա ձեռքում բռնած ուներ մի սև աքաղաղ։
 
Ռուսական փայտե տիկնիկն անվանեցին մատրյոշկա։ Դա արվեց ոչ պատահաբար։ Մինչհեղափոխական դարաշրջանում Ռուսաստանի գավառներում Մատրյոնա, Մատրյոշա անուները համարվում էին ամենատարածվածներից մեկը։ դրանց հիմքում ընկած է «матерь» բառը։ Այդ անունը ասոցացվում էր բազմազավակ ընտանիքի մոր կերպարի հետ, ով օժտված է լավ առողջությամբ։ Հետագայում այդ բառը վերածվեց հասարակ անվան, որով կոչում են նկարազարդ ու մասերի բաժանվող փայտե իրը։ Մինչ օրս մատրյոշկան մնում է մայրության ու բեղմնավորության խորհրդանիշը։ Մալյուտինի նախագծով խաղալիքագործ Պոսադ Զվյոզդոչկինի կղմիցկողմից պատրաստված մատրյոշկան բաղկացած էր ութ մասից. սև աքլորով աղջկանից հետո հանվում էր տղան, ապա նորից աղջիկ։ Ամենավերջին՝ ութերորդ տիկնիկը նորածնի բարուր էր։
 
Մատրյոշկայի պատրաստման արվեստը մինչ օրս մնում է անփոփոխ և պահպանում է ռուսական ատաղձագործական արվեստի բոլոր հնարքները։
 
== Մատրյոշկայի թանգարան ==
Մատրյոշկայի թանգարաններ կան Ռուսաստանի տարբեր քաղաքներում՝ [[Մոսկվա]], [[Նիժնի Նովգորոդ]], [[Նոլինսկ]], [[Կելյազին]] և այլ։