«Սինո-ճապոներեն»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 18.
 
== Սինո-ճապոներեն և սինո-ճապոնական արտասանություն ==
''Կանգո'' տերմինը հաճախ կիրառվում է ''օնյոմի(音読み)'' տերմինի հետ, որը նշանակում է հնչյունների ընթերցում: Այն մի համակարգ է, որը թույլ է տալիս չինարենից փոխառած բառերը կարդալ չինարենին հնարավորինս նման: ''Օնյոմին'' նաև հայտնի է ինչպես սինո-ճապոնական արտասանություն և տարբերվում է ''կունյոմի''ից(訓読み),« կարդալ ըստ նշանակության») , որի դեպքում չինարեն հիերոգլիֆները կարդացվում են մայրենի ճապոներենի բառերի արտասանությամբ:
 
Այդուհանդերձ, կան դեպքեր, երբ ''օնյոմի''ի և ''կունյոմի''ի միջև տարբերությունը կապված չէ ստուգաբանական ծագման հետ: Ճապոնիայում ստեղծված չինական հիերոգլիֆները, որոնք կոչվում են ''կոկուջի''  (国字), սովորաբար ունեն միայն ''կունյոմի'' (訓読み) , բայց կան ''կոկուջիներ,'' որոնք ունեն ''օնյոմի (音読み)'' :
 
== Բառեր, որոնք ստեղծվել են Ճապոնիայում ==
Չնայած որ չինարենից վերցվել է մեծ չափով սինո-ճապոներեն բառապաշար, շատ բառեր ստեղծել են հենց ճապոնացիները՝ օգտագործելով սինո-ճապոնական ձևեր: Սրանք հայտնի են ինչպես ''վասեի կանգո'' (和製漢語), որը թարգմանաբար նշանակում է «ճապոնացիների ստեղծած կանգո»: Այն չպետք է շփոթել ''վասեի էիգո''յի հետ (和製英語), որը նշանակում է «ճապոնացիների ստեղծած անգլերեն»:
 
Շատ ''վասեի կանգոներ'' վերաբերում են գաղափարների, որոնք կան միայն ճապոներենում , ինչպես օրինակ ''դայմիո'' (大名), ''վակա'' (和歌), ''գեիշա''(芸者) և այլն:
 
Բառերի մեկ այլ խումբ ստեղծվել է ճապոներեն բառակապակցություններից, ինչպես օրինակ՝ ''հենջի'' (返事), որը նշանակում է «պատասխան» և գալիս է ճապոներենի կաերիգոտո 返り事 բառակապակցությունից, որը նշանակում է «պատասխանել»:
 
Չինարենում հիերոգլիֆների միևնույն համադրությունը կարող է ունենալ տարբեր իմաստներ, կամ էլ ընդհանրապես իմաստ չունենալ: Օրինակ՝ ''գոհան'' (ご飯 կամ 御飯 , որը նշանակում է «եփած բրինձ») արտահայտությունը կեղծ կանգո է և գոյությություն չունի չինարենում:
 
== Հնչյունաբանական նմանություններ ժամանակակից չինարենի և օնյոմիի միջև ==
Առաջին հայացքից շատ սինո-ճապոներեն բառերի արտասանությունը նման չէ ժամանակակից չինարենի արտասանությանը: Առաջին հերթին՝ չինարենից փոխառությունները իրականացվել են երեք հիմնական փուլերով, որոնք են՝ ''գո-օն'' (呉音), ''կան-օն''(漢音) և ''տո-օն'' (唐音): Այս փուլերը տեղի են ունեցել դարերի ընթացքում, չինարենի հնչյունաբանական պատմության տարբեր շրջաններում, և այսպիսով չինարեն արտասանությունը տարբերվում է ճապոներեն արտասանությունից: Բացի այդ, ժամանակակից չինարենի և ճապոներենիի միջև արտասանական տարբերությունների գամար կա երկու հիմնական պատճառ.
# Շատ սինո-ճապոներեն բառեր փոխառվել են մ.թ. 5-9-րդ դարերում, Վաղ միջին չինարենից հին ճապոներեն: Այդ ժամանակից ի վեր երկու լեզուներն էլ նշանակալի փոփոխություններ են կրել: Սա է պատճառը, որ արտասանությունը ժամանակի ընթացքում ավելի և ավելի է փոխվել:
# Միջին չինարենի վանկային կառուցվածքը ավելի բարդ էր քան հին ճապոներենինը, և առկա էին տարբերություններ այդ լեզուների ձայնավորների և բաղաձայնների միջև: Այդ պատճառով փոխառվոծ արտասանությունը ուղղակի նմանեցվում էր չինարենին:
Այդուհանդերձ արտասանական նմանությունները բավականին հաճախ հանդիպող երևույթ են: Արդյունքում, սինո-ճապոներենը կարելի է համարել չինարենի վաղ շրջանի փոփոխված նմանակ, և այն լեզվաբանների համար լավ հիմք կարող է լինել չինարենի զարգացումն ուսումնասիրելու համար:
 
Ստորև ներկայացված են ժամանակակից չինարենի և սինո-ճապոներենի ''օնյոմիի'' (արտասանության) միջև նմանությունները.
# Մանդարին չինարենում արևմուտքի հետ շփման արդյունքում հնչյունների փոփոխություն է տեղի ունեցել, որը կոչվում է քմայնացում: Արդյունքում օրինակ՝ ''Peking'' (北京՝ կարդացվում է Պեկինգ) - ը դարձել է  ''Běijīng:(կարդացվում է ՝'' Բեիձինգ'')'' Սինո-ճապոներենում այս փոփոխությունները տեղի չեն ունեցել : Այսպիսով, մանդարինի ''ցի'' (qì- 氣,օդ, շունչ, հոգի) բառը համապատասխանում է ճապոներենի ''կի'' բառին:
# Հին ճապոներենում չկար ''նգ'' կամ ''[ŋ]'' վանկի վերջավորությունը, որը բնորոշ է չինարենին: Այս հնչյունը փոխառվելիս դառնում էր /i/ կամ /u/: /au/ և /eu/ հնչյունային համադրումները ճապոներենում հետագայում համապատասխանաբար դարձել են "ō" և "yō": Այսպիսով ''Տոկիո'' բառի չինարեն արտասանությունն է ''Dōngjīng'' (կարդացվում է՝ Դոնգձինգ)'':''
# Ինչ վերաբերում է 京 հիերոգլիֆին, այն կարող է ունենալ տարբեր արտասանություն, օրինակ՝ ''կյո, կեի'' կամ ''կին'': Սա կապված է փոխառման տարբեր փուլերի հետ, որոնք տեղի են ունեցել տարբեր ժամանակաշրջաններում և տարբեր բարբառներից: Սա նաև պայմանավորված է նրանով, որ ճապոնացիները խոսել են ճապոներենի տարբեր բարբառներով:
# Չինարենի ձայնավորները շատ հաճախ համապատասխանում են սինո-ճապոներենի ձայնավորներին:
# Մանդարին չինարենում ժամանակի ընթացքում կորել է խուլ և ձայնեղ բաղաձայնների միջև տարբերությունը: Այստեղ բացառություն են չինարենի Վու բարբառները, օրինակ՝ Շանհայի բարբառը: Շանհայի բարբառի ձայնեղ բաղաձայնները համընկնում են ճապոներենի ''գո-օն'' արտասանության հետ: Օրինակ՝ 葡萄 (խաղող) բառը Շանհայի բարբառով կարդացվում է ինչպես ''բուդո (budo) ,'' և այն նույն կերպ է արտասանվում ճապոներենում: Սակայն մանդարինում այն կարդացվում է ''փութաո (pútáo)'':
#