«Վրաստանը զարգացած միջնադարում»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ Ռոբոտ․ Տեքստի ավտոմատ փոխարինում (- , +,, -, +, , - + )
Տող 6.
5-րդ դարում [[Վիրք]]ում (Արևելյան Վրաստան) հաստատվել էր [[Սասանյան Պարսկաստան]]ի, իսկ [[Լազիկե]]ում (Արևմտյան Վրաստան)` [[Բյուզանդական կայսրություն|Բյուզանդական կայսրության]] գերիշխանությունը։ Պարսից արքունիքը 5-րդ դարում [[Վրաստանի մարզպանություն|Վրաստանում մարզպան]] է նշանակում, և 580 թվականին կործանելով Վիրքի թագավորությունը` նրան տալիս է անսահմանափակ իրավունքներ<ref>[http://www.gumer.info/bibliotek_Buks/History/Vachn/04.php Вачнадзе М., Гурули В., Бахтадзе М. История Грузии; Картли во второй половине VI века]</ref>։
[[Պատկեր:Oshki1.jpg|մինի|ձախից|[[Օշկվանք]]]]
Վրաստանի բյուզանդական հատվածը ևս 562 թվականից կորցնում է ինքնուրույն թագավորությունը և կառավարվում որպես բյուզանդական նահանգ՝ [[կյուրոպաղատ]]ություն։ 591 թվականի [[Հայաստանի երկրորդ բաժանում]]ից հետո Վրաստանի մեծ մասն անցնում է Բյուզանդիայի տնօրինության տակ, որտեղ լայն իրավունքներ են տրվում [[Վրաց իշխանություն|Վրաց իշխանին]]<ref>[http://www.findarmenia.com/arm/history/19/200/205 Պարսկա-բյուզանդական քսանամյա պատերազմը և Հայաստանի 591թ. բաժանումը]</ref>։ 626 թվականին Վրաց իշխան Ստեփան I-ի խնդրանքով Հերակլ II կայսրը ազատագրում է [[Թբիլիսի]]ն և վերացնում վրաց մարզպանությունը<ref>Nodar Assatiani et Otar Djanelidze, History of Georgia, Tbilissi, ‎ 2009.</ref>։
 
Միավորված Վրաստանը 7-րդ դարում մտնում է [[Արաբական խալիֆայություն|Արաբական խալիֆայության]] կազմի մեջ։ [[Արաբական տիրապետությունը Վրաստանում]] ամրապնդվում է 8-րդ դարում, երբ հիմնվում է [[Տփղիսի ամիրայություն]]ը։ Այն դառնում է [[Արմինիա կուսակալություն|Արմինիա կուսակալության]] մասը<ref>Лордкипанидзе М. Д. Из истории Тбилисского эмирата. - Мимомхилвели, II. 1951, с. 185 (վրացերեն)</ref>։
Տող 12.
== Արաբական լուծի թոթափում ==
{{Հիմնական հոդված|Տայքի կյուրոպաղատություն|Աբխազիայի թագավորություն}}
8-րդ դարում Արմինիա կուսակալության տարածքում ուժեղանում են հայկական, վրացական և աղվանական իշխանությունները ընդարձակում են իրենց տիրույթները և տարածաշրջանում ազդեցիկ դառնում։ Հայ ազնվական տոհմերից աչքի էին ընկնում [[Բագրատունիներ]]ը, [[Սյունիներ]]ը և [[Արծրունիներ]]ը։ Նրանցից Բագրատունիները կարողացան ամուսնական կապեր հաստատել [[Հարավային Կովկաս]]ի քրիստոնեադավան ավագանու հետ։ Վրաց իշխանի տիտղոսը զբաղեցնող Գուարամիների տոհմի վերջին իշխանադուստրը ամուսնանում է Վահան Բագրատունու հետ։ Նրանց իշխանական կալվածքը՝ [[Տայքի կյուրոպաղատություն]]ը, դառնում է վրաց Բագրատունիների ([[Բագրատիոնիներ]]) ժառանգական տիրույթը<ref>Очерки истории Грузии. Том 2. Грузия в IV-X веках / [Ред.: М. Лордкипанидзе, Д. Мусхелишвили] - , 1988 – 580</ref>։
 
Ժամանակակից [[Վրաստան]]ի արևմտյան գավառները անցել էին [[Բյուզանդական կայսրություն|Բյուզանդական կայսրությանը]]։ Այնտեղ մեծ ազդեցություն է ձեռք բերում [[Աբխազական թագավորություն]]ը (767-1008)<ref>[http://www.vostlit.narod.ru/Texts/rus6/Wachushti/text9.htm Вахушти Багратиони. История царства грузинского. Жизнь Эгриси, Абхазети или Имерети. Ч.1]</ref>։ Վրաստանի արևելքում [[Խոսրովիաներ]]ը դեռ 7-րդ դարում հիմնադրում են [[Կախեթի թագավորություն]]ը։ Վիրքի կենտրոնական գավառներում և Ջավախքում ուժեղանում է վրաց իշխանի ազդեցությունը։ 9-րդ դարում այդ պաշտոնում հաստատվում են Բագրատիոնիները։