«Գրատպություն»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ Ռոբոտ․ Տեքստի ավտոմատ փոխարինում (- , +,, -, +, , - + )
Տող 8.
 
=== Հատովի տպագրություն ===
Տեքստերի, նկարների և պատկերների վերարտադրության համար հատովի տպագրությունը լայնորեն օգտագործվում էր ողջ [[Արևելյան Ասիա]]յում։ Այն առաջացել է Հին Չինաստանում, սկզբում որպես [[Տեքստիլային գործվածք|տեքստիլի]], այնուհետև [[թուղթ|թղթի]] վրա տեքստի տպագրման եղանակ։ Կտորի վրա պահպանված ամենահին օրինակները համարվում են չինականները և թվագրվում են 220 թվականից ոչ ուշ։ Ժամանակով ամենամոտ արևմտյան օրինակները վերաբերում են IV դարին և պատկանում [[Հին Եգիպտոս]]ին՝ հռոմեական կառավարման դարաշրջանում։
 
=== Արևելյան Ասիայում ===
Ամենահին պահպանված փորագրությունները ծագում են Ճինաստանի [[Հան դինաստիա]]յի ժամանակաշրջանից (մինև մ․թ․ 220 թվական), որոնք օգնագործվում էին [[մետաքս]]ի վրա եռագույն ծաղիկների պատկերների տպելու համար։ Իսկ թղթի վրա փորագրության ամենահին օրինակը նույնպես չինական է և վերաբերում է յոթերորդ հարյուրամյակի կեսին։
 
Իններորդ դարում թղթի վրա տպագրությունը արդեն մասնագիտորեն կիրառվում էր, և հենց այդ ժամանակում է նշվել առաջին պահպանված տպված գիրքը՝ «Ադամանդե սուտրա» (այն այժմ գտնվում է Բրիտանական գրադարանում)<ref>{{cite web|url=http://www.bl.uk/onlinegallery/sacredtexts/diamondsutra.html|title=Oneline Gallery: Sacred Texts|publisher=British Library|archiveurl=http://www.webcitation.org/68gbeTXGK|archivedate=2012-06-25}}</ref>։ Տասներորդ դարում տպվեցին որոշ սուտրաների և նկարների 400 հազար օրինակներ, դուրս եկավ կոնֆուցիական դասականը։ Փորձառու տպագրողը մեկ օրում կարող էլ տպել մինչև 2000 թերթ, որը բաղկացած էր երկուական էջերից<ref name=Needham>{{cite book|title=Paper and Printing|author=Tsien Tsuen-Hsuin|author2=Joseph Needham|series=Science and Civilisation in China|volume=5 part 1|publisher=Cambridge University Press|page=158, 201|year=1985}}</ref>։
 
Գրատպությունը Չինաստանից տարածվեց [[Կորեա]] և [[Ճապոնիա]], որոնք օգտագործում էին չինական լոգոգրամմաները։ Տպագրության չինական մեթոդներն օգտագործվում էին նաև Տուրֆանում և [[Վիետնամ]]ում՝ ուրիշ տառաձևերով։ Սակայն ի տարբերություն մեկ այլ՝ թղթի հայտնագործությանը, գրատպության տեխնիկան երբեք չօգտագործվեց իսլամական աշխարհում<ref>{{cite book|last=Carter|first=Thomas|title=The Invention of Printing in China|pages=102–111|year=1925}}
Տող 22.
 
=== Եվրոպայում ===
Առաջին անգամ քրիստոնեական Եվրոպայում մտորի վրա տպագրելու մեթոդիկա հայտնվեց մոտ 1300 թվականին։ Պատկերները, որոշ կտորի վրա դրոշմվում էին կրոնական նպատակներով, կարող էին լինել բավականին մեծ և բարդ, և երբ թուղթը համեմատաբար սկսեց դառնալ ավելի հեշտ հասանելի, մոտավորապես 1400 թվականին միանգամից սկսեցին մեծ տարածում գտնել կրոնական թեմաներով ոչ մեծ արտատպվածքներ և թղթի վրա տպված խաղաքարտեր։ Տպագրական թղթային արտադրատեսակների լայնամասշտաբ արտադրությունը սկսեց մոտավորապես 1425 թվականից<ref>History of Woodcut, Arthur M. Hind, p , Houghton Mifflin Co. 1935 (in USA), reprinted Dover Publications, 1963 ISBN 0-486-20952-0</ref>։
 
== Տեխնոլոգիա ==
Տող 30.
 
Միջին դարերում, [[Խաչակրաց աշխավանք]]երից հետո, երբ ուժեղացել էր [[կրթություն]] ստանալու ձգտումը, [[Վանականություն|վանականների]] գործառույթները, ովքեր զբաղվում էին գրքերի վերագրելով ([[ձեռագիր]]), դադարեց բավարարել մեծացած պահանջմունքներին։ XIII դարից տեքստերով տախտակների վրա սկսեցին քանդակել նկարներ՝ սկզբում բավականին կարճ։ Արդյունքում տեքստը սկսեց ավելի մեծ տեղ զբաղեցնել՝ հաճախ բառերի շղթայից կազմված, որոնք դուրս էին գալիս գործող անցի բերանից։ Դրանից հետո սկսեցին տպագրել գրքեր, որոնք կազմված էին միայն տեքստից՝ առանց որևէ նկարի։ Տպագրության համար պատրաստվում էին բարակ մետաղական տախտակներ, որոնց վրա փորագրվում էին նշաններ։ Գոյություն ուներ մի քանի մեթոդներ․
* տառերի ընդգծման ուղիղները մնում էին, իսկ մնացած ամեն ինչը՝ կտրվում,
* տախտակի վրա խորության փորագրվում էր տառերի ուրվապատկերները, այդ ժամանակ, տպելիս, տառերը դուրս էին գալիս սպիտակ, իսկ մնացած ամեն ինչ մնում էր սև։
 
Տող 64.
* ''Sotheby''. Principia typographica. — 1858.
* ''Dupont P.'' Histoire de l’imprimerie. — 1869.
* ''Bigmore и Wyman''. Bibliography of printing. — 1880—84.
* ''Didot A. F.'' Histoire de la typographie. / Extrait de l’Encyclopédie moderne. — 1882.
* ''De Vinne''. The invention of printing. — 2nd ed. — 1878.