«Արմեն Սանթրոսյան»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ Ռոբոտ․ Տեքստի ավտոմատ փոխարինում (- , +,, -, +, , - + )
Տող 5.
 
== Կենսագրություն ==
Արմեն Սանթրոսյանը ծնվել է 1947 թվականին, Երևանում՝ դերասան [[Պարույր Սանթրոսյան]]ի ընտանիքում։ 1964 թվականին ավարտել է [[Ստեփան Շահումյանի անվան թիվ 1 դպրոց|Երևանի Ստեփան Շահումյանի անվան թիվ 1 միջնակարգ դպրոցը]] , 1968 թվականին՝ [[Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտ]]ի դերասանական բաժինը, 1972 թվականին՝ [[Երևանի պետական համալսարան]]ի հայոց լեզվի և գրականության բաժինը: 1965-1967 թվականներին եղել է «Արշալույս», 1967 թվականից, միաժամանակ, [[Պատանի հանդիսատեսի թատրոն|Երևանի Պատանի հանդիսատեսի պետական թատրոնի]] և «Նորք» թատրոնների դերասան:
 
1997 թվականից բեմական խոսք է դասավանդում [[Երևանի Խաչատուր Աբովյանի անվան մանկավարժական ինստիտուտ|Երևանի Խաչատուր Աբովյանի անվան մանկավարժական համալսարանի]] կուլտուրայի ֆակուլտետում, 2006 թվականից` դոցենտ: