«Արժանապատվություն»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ Բոտ: կոսմետիկ փոփոխություններ
չ Ռոբոտ․ Տեքստի ավտոմատ փոխարինում (- , +,, -, +, , - + )
Տող 49.
ՀՀ Սահմանադրության [http://www.concourt.am/armenian/constitutions/index.htm#2 14-րդ հոդվածը] չի սահմանափակվում պետական իշխանության՝ մարդու արժանապատվությունը հարգելու և պաշտպանելու սոսկ օբյեկտիվ պարտականությամբ, այլ հիմնական իրավունքի կրողի համար երաշխավորում է '''պաշտպանության պահանջի իրավունք'''<ref name="BVerfGE 117, 71 89"/>։ Նման պաշտպանությունն ապահովվում է սովորաբար '''[[քրեական իրավունք]]ի''' միջոցով։
 
[[Պետություն]]ը պետք է նաև անհատի համար արժանապատիվ կյանքով ապրելու հնարավորություն ստեղծի<ref>[http://www.servat.unibe.ch/dfr/bv045187.html BVerfGE 45, 187 (228)], [http://www.servat.unibe.ch/dfr/bv117071.html BVerfGE 117, 71 (95)]: Դեռևս Վայմարյան Հանրապետության Սահմանադրության 151-րդ հոդվածի առաջին մասը սահմանում էր. «Տնտեսական կարգը պետք է համապատասխանի արդարության սկզբունքներին՝ բոլորի համար մարդուն արժանավայել կյանք ապահովելու նպատակով»:</ref>։ Նա պարտավոր է, մասնավորապես, ապահովել արժանապատիվ գոյության համար անհրաժեշտ '''ապրուստի նվազագույն պայմաններ'''<ref>[http://www.servat.unibe.ch/dfr/bv040141.html BVerfGE 40, 141 (173)], [http://www.servat.unibe.ch/dfr/bv082060.html BVerfGE 82, 60 (85)], [http://www.servat.unibe.ch/dfr/bv117071.html BVerfGE 117, 71 (95)]</ref>։ Ապրուստի համար անհրաժեշտ մինիմումի հարկման արգելքը բխում է մարդու արժանապատվության երաշխիքից և ծառայում է արժանապատիվ կյանքի համար անհրաժեշտ նվազագույն նախապայմանների ստեղծմանը։ Մի պետություն, որի սահմանադրությունը մարդու արժանապատվությունը բարձրագույն արժեք է հռչակում, որը, սակայն, մյուս կողմից, համակերպվում է իր քաղաքացիների ընչազրկության հետ, տառապում է անտանելի ներքին հակասությամբ<ref>Sachs (Hrsg.): Grundgesetz-Kommentar, Art. 1 Rdnr. 40.</ref>։
 
Թե ինչքան հեռու է գնում սոցիալական պետության պատասխանատվությունը մարդու արժանապատվության տեսանկյունից, զգալի չափով կախված է հասարակության ստանդարտներից ու հարստության աստիճանից։ Երբ արդարադատությունը խոսում է ապրուստի նվազագույն պայմանների ապահովման մասին, դա կախված է ժամանակից ու իրադրությունից<ref>[[Գոռ Հովհաննիսյան]], [http://www.lex.am/docs/arzhanapatvutyun.pdf «Մարդու արժանապատվությունն իբրև հիմնական իրավունք»]</ref>։ Ըստ ԴՍԴ [http://www.servat.unibe.ch/dfr/bv082060.html BVerfGE 82, 60 (85)] և [http://www.servat.unibe.ch/dfr/bv099246.html BVerfGE 99, 246 (259)] որոշումների՝ պետությունն իրավունք չունի անհատին զրկելու այն եկամուտից, որն անհրաժեշտ է նրա ապրուստի նվազագույն պայմանների համար, ինչպես նաև հարկելու այդ եկամուտը, և պարտավոր է օգնել, եթե անհատն իրենից անկախ պատճառներով իր ապրուստը հոգալ չի կարող։
Տող 71.
''Դաշնային վարչական դատարանը պիտի որոշում կայացներ այն հարցի վերաբերյալ, թե արդյոք իրավաչափ կլինի թույլատրել «Peep-Show»-ի (սթրիփթիզի) անցկացումը։ Դաշնային վարչական դատարանը մերժում է այն՝ պատճառաբանելով, որ ցուցադրության հանված կինը ելույթի առանձնահատուկ ձևի պատճառով կնվաստացվի և դրա միջոցով կոտնահարվի նրա արժանապատվությունը։ Մարդու արժանապատվության ոտնահարումը չի կարող արդարացվել նաև նրանով, որ «Peep-Show»-ում ելույթ ունեցող կինը կամավոր է գործում. մարդու արժանապատվությունն օբյեկտիվ, անտնօրինելի արժեք է, որի հարգումից անհատը չի կարող հրաժարվել''<ref>Տես Դաշնային վարչական դատարանի թիվ 64, 274 որոշումը</ref>։
 
Մարդու արժանապատվության անձեռնմխելիությունը չի ստեղծում մարդու''' պարտականություն'''՝ դրսևորելու «արժանապատիվ» վարքագիծ, և այդ պատճառով չի կարող հիմք ծառայել այնպիսի միջոցառումների համար, որոնք ուղղված են անձամբ հիմնական իրավունքի կրողի դեմ։ Իհարկե բազմակարծ հասարակությունում կան երևույթներ, որոնք հազիվ թե համատեղելի են մարդու արժանապատվության հետ<ref>Հատկապես պոռնկությամբ զբաղվելուն նպաստելը և պոռնկությունն ինքը երկար ժամանակ դիտվում էին իբրև մարդու արժանապատվության ոտնահարում։ 2002 թվականի հունվարի 1-ին ուժի մեջ մտած «Պոռնկության մասին» ԳԴՀ օրենքով օրենսդիրը պարզաբանեց, որ պոռնկությունն ինքը այլևս հակաբարոյական չէ։ Մասնավորապես, պոռնիկների՝ համապատասխան «ծառայությունների մատուցման պայմանագրերից» ծագող պահանջները կարելի է պաշտպանել դատական կարգով։ Այստեղից հետևում է, որ պոռնկությամբ զբաղվելուն նպաստելը և առավել ևս պոռնկությունն ինքը չեն ոտնահարում մարդու արժանապատվությունը։ Տես Schmidt: Grundrechte sowie Grundzüge der Verfassungsbeschwerde, S. 103. Համեմատիր ՀՀ քրեական օրենսգրքի 262-րդ հոդվածի հետ։</ref>։ Այնուամենայնիվ պետության խնդիրը չէ իր քաղաքացիների բարելավումը<ref>[http://www.servat.unibe.ch/dfr/bv022180.html BVerfGE 22, 180 (219)]</ref>։ , ավելի շուտ նրա պարտականությունն է անհատի և հանրության պաշտպանությունը։ Հետևաբար մարդու արժանապատվության սկզբունքը կվերածվեր իր հակադրությանը, եթե նրանում տեսնեինք մի լիազորություն, որը թույլ կտար անհրաժեշտության դեպքում նաև հարկադրական միջոցներով քաղաքացիներին մղելու մի վարքագծի, որը համապատասխանում է արժանապատվության մասին ավանդական պատկերացումներին<ref>Dreier (Hrsg.): Grundgesetz-Kommentar, Bd. I, Art. 1 Rdnr. 151.</ref>։
 
'''Լուծում։''' ''Հետևաբար, հենց սկզբից անհաջող էր այն հիմնավորումը, թե կնոջն իբրև օբյեկտ ցուցադրության հանելը ոտնահարում է մարդու արժանապատվությունը<ref>Ipsen: Staatsrecht II, Grundrechte, S. 61.</ref>: Բացի այդ, Դաշնային վարչական դատարանի տվյալ որոշմանը բնորոշ է այն տրամաբանական սխալը, որը հիմնվում է '''հիմնական իրավունքի''' և '''պաշտպանվող արժեքի''' անբավարար տարբերակման վրա. նույնիսկ եթե կիսենք Դաշնային վարչական դատարանի այն տեսակետը, թե կնոջը (կամավոր) ցուցադրության հանելը «ոչ արժանավայել» բան է, ապա դրանով կվնասվեր միայն մարդու արժանապատվության վերաբերյալ հոդվածով պաշտպանվող արժեքը, իսկ (պետության դեմ ուղղված) հիմնական իրավունքը, ընդհակառակը, ընդհանրապես չէր շոշափվի։ Այս կապակցությամբ տեղին է հիշեցնել «հիմնական իրավունքներից հրաժարվելու» ինստիտուտի մասին<ref>Այս տեսանկյունից ճշգրտման կարիք ունի «'''հիմնական իրավունքներից հրաժարվելու'''» հասկացությունը։ Եթե հիմնական իրավունքի սուբյեկտը չի օգտվում հիմնական իրավունքներով պաշտպանված գործողությունների հնարավորություններից կամ բացակայում են դրա համար նախապայմանները, ապա դա իրավունքներից հրաժարում չէ, այլ իրավական առումով ոչ էական անգործություն։ Հնարավոր է, որ ինչ-որ մեկը '''հրաժարվի''' հենվել իր հիմնական իրավունքների վրա ընդդեմ իր իրավական ոլորտի (պաշտպանության արժեքների) դեմ պետության ոտնձգությունների («volenti non fit iniuria»): Դա հնարավոր է անել նույնիսկ իրավական ձևով՝ հայցը կամ անհատական սահմանադրական դիմումը հետ վերցնելով։ Հիմնական իրավունքի սուբյեկտի կողմից տևականորեն կամ անխտիր բոլոր հիմնական իրավունքներից հրաժարվելը (ապագայում պետական բոլոր միջոցառումներն անառարկելիորեն հանդուրժելու մտադրությամբ) կլիներ, ընդհակառակը, իրավական առումով անթույլատրելի, բայց մյուս կողմից նաև աներևակայելի։</ref>, որը խնդիր ունի մեզ ետ պահելու հիմնական իրավունքների գործողության սկզբունքի վտանգավոր անտեսումից։ Նույնիսկ իր «ոչ արժանավայել» վարքով հիմնական իրավունքի կրողը չի հրաժարվում նրանից, որ պետական մարմինները հարգեն իր մարդկային արժանապատվությունը''<ref>[http://www.servat.unibe.ch/dfr/vw064274.html BVerfGE 64, 274 (279)]</ref>։
Տող 79.
Թե ինչ հանգամանքներում կարող է մարդու արժանապատվությունը ոտնահարվել, անհնար է ընդհանուր և վերացական ասել։ Պատմահամակարգային տեսանկյունից կարելի է առանձնացնել մարդու արժանապատվության դեմ հետևյալ տիպիկ ոտնձգությունները.
 
* ստրկությունը, ճորտությունը, խտրականությունները, որոնք ժխտում են խտրականության ենթարկվողի մարդ լինելը, մարդկանց առևտուրը, այսինքն՝ '''մարդկանց հավասարության զանգվածային խախտումները''',
* խոշտանգումը, կտտանքները, մարմնական պատիժները, ուղեղի լվացումը, դեղամիջոցների ու հիպնոսի օգնությամբ մարդու կամքը կոտրելը, գաղտնի կամ բռնի բժշկական գիտափորձերը հետազոտական կամ բազմացման նպատակով, սիստեմատիկ նվաստացումներն ու ստորացումները, այսինքն՝ '''մարդու ֆիզիկական ու հոգևոր նույնականության ու ամբողջականության զանգվածային խախտումները''',
* ապրուստի համար անհրաժեշտ մինիմումից զրկելը (օրինակ չափազանց բարձր հարկային բեռի միջոցով), սեփական պահանջմունքներն ու ցանկությունները պետությանը ներկայացնելու ցանկացած հնարավորությունից զրկելը, այսինքն՝ '''անհատի հանդեպ սոցիալական ու իրավական պետության պատասխանատվության զանգվածային անտեսումները'''։
 
Տող 87.
''Ստի դետեկտորի կիրառումը ԴՍԴ-ն որակել է ոչ թե որպես մարդու արժանապատվության, այլ միայն ընդհանուր անձնական իրավունքի հիմնախնդիր<ref>[http://www.servat.unibe.ch/dfr/bv034238.html BVerfGE 34, 238 (247)]</ref>: Դրան հակառակ՝ նա գաղտնալսումը դիտում է իբրև ոչ միայն բնակարանի անձեռնմխելիության իրավունքի, այլ նաև մարդու արժանապատվության խախտում, եթե չի հարգվում մասնավոր կյանքի բացարձակ պաշտպանված անձեռնմխելի ոլորտը''<ref>[http://www.servat.unibe.ch/dfr/bv109279.html BVerfGE 109, 279 (314ff.)]</ref>։
 
''ԴՍԴ-ն կալանավորների արժանապատվությունը ոտնահարված է համարում, եթե նրանք երբևէ կրկին ազատվելու ոչ մի հնարավորություն չունեն<ref>[http://www.servat.unibe.ch/law/dfr/bv109133.html BVerfGE 109, 133 (150)]</ref>, կամ եթե երկու կալանավոր պահվում են մոտավորապես 7, 6մ2 մակերեսով մենախցում<ref>[http://www.servat.unibe.ch/dfr/bv035202.html BVerfGE 35, 202 (236)]</ref>, ինչպես նաև եթե խցանված կոյուղու պատճառով նրանց խուցը միշտ աղտոտվում է կղկղանքներով<ref>[http://www.servat.unibe.ch/dfr/bv047046.html BVerfGE 47, 46 (73)]</ref>: Մարդու արժանապատվությունը պաշտպանելու նպատակով ԴՍԴ-ն պահանջում է, որ մեղադրյալը «դատավարության վրա ազդելու, իրեն ներկայացված մեղադրանքների դեմ անձամբ արտահայտվելու, իր պատասխանատվությունը մեղմացնող հանգամանքներ ներկայացնելու, դրանց լրիվ և սպառիչ ստուգմանն ու գնահատմանը հասնելու հնարավորություն ունենա ու նաև դրանից փաստացի օգտվել կարողանա»''<ref>[http://www.bverfg.de/entscheidungen/rk20040408_2bvr025304.html BVerfGE 63, 332 (337)]</ref>։
 
== Միջամտության սահմանադրաիրավական արդարացումը ==