«Աստվածաբանություն»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
կատեգորիա, կաղապարներ
Տող 22.
Օրիգենն առաջին աստվածաբան համարում է [[Հիսուս Քրիստոս|Հիսուս Քրիստոսին]], ով հայտարարել էր, որ ինքն Աստծո որդին է և, դրանով իսկ, սկիզբ էր դրել Սուրբ Երրորդությանը: Հիսուս Քրիստոսին առաջին աստվածաբան անվանել է նաև, բայց արդեն ժամանակակից ըմբռնմամբ, լուսավորիչ [[Գրիգորիոս Պալամ|Գրիգորիոս Պալամը]]: Հիսուս Քրիստոսից հետո առաջին աստվածաբան էր կոչում նաև այն խոհեմ հանցագործին, ով հետևյալ արտահայտությունն է արել. «Հիշիր ինձ Տեր, երբ կիջնես քո թագավորություն»<ref>{{Cite book|title=Давыденков О. В., прот. Догматическое богословие. Курс Лекций. — М.: ПСТБИ, 1997|last=|first=|publisher=|year=|isbn=|location=|pages=}}</ref>:
 
Քրիստոնյաները կարծում են, որ [[Նոր Կտակարան]]ի կազմումը, առաքելական ուղերձները համարվում են վաղ շրջանի [[Եկեղեցի|Եկեղեցու]] աստվածաբանությունը, որը իմաստավորվում էր Հայտնությամբ:
Վաղ շրջանի աստվածաբանության մեջ կարևոր տեղ էր զբաղեցնում, այսպես կոչված, առաքյալ տղամարդիկ (Իգնատի Անտոնացին, Կլիմենտ Հռոմեացին, Պոլիկարպ Սմիրնսկին) և աշխարհիկ իշանությունների և մտավորականների շրջանում քրիստոնեական կրոնի հիմանավորման ջատագովները: Ջոտագովների շարքում կային այնպիսի գրողներ, ինչպիսիք է Կոդրատ Աֆինացին, «Խոսք Իմաստուն գողի մասին»-ի հեղինակ Արիստադ Աֆինսկին, «Քրիստոնյաները մինչ Քրիստոսը» հայեցակարգի հեղինակ Հուստին Փիլիսոփան, Աֆինագոռ Աֆինացին, Տերտուլյան, ինչպես նաև Օրիգեն և ուրիշներ: Ջատագովների շարժումը համընկնում է 2-3-րդ դարաշրջանի հետ, երբ 313 թվականին, Միլանի հրովարտակով, քրիստոնյաներին կրոնական ազատություն տրվեց:
Կլիմենտ Ասեկսանդրացին պարզաբանում է, որ փիլիսոփայությունը հեթանոսների համար, Քրիստոսի մասին ուսմունքի սնուցիչ էր, այն տալիս էր նույնը, ինչ Աստծո Օրենքը հուդայականների:Հուդայականներին, պատշաճ ժամանակին, տրվեց Օրենքը և մարգարեությունը , իսկ հույններին`փիլիսոփայությունը, րրը պետք է նախապատրաստեր` լսելու Ավետարանը: Փիլիսոփաները իրենց ժողովրդի համար նույնն էին, ինչ մարգարեները հրեաների համար: Կլիմենտ ալեքսանդրացին կարծում էր, որ մեծ փիլիսոփաները իրենց գաղափարները փոխառել, վերցրել էին Մովսեսի Օրենքներից: Ըստ այդմ էլ յուրաքանչյուր փիլիսոփայական համակարգ պարունակում է ճշմարտության մի մասը միայն, իսկ աստվածաբանությունը՝ ողջ ճշմարտությունը: Նրա կարծիքով աստվածաբանությունը դա հունարեն σοφία- իմաստություն, փորձառություն է ինչին ծառայում է փիլիսոփայությունը և հանդիսանում է նախապատրաստում նրանց համար, ովքեր փնտրում են հավատ փաստերի միջոցով: Աստվածաբանի իդեալը («ճշմարտության հետևորդ» քանի որ Կլիմենտը ասվածաբանություն համարում էր միայն տրիագոլոգիան) հանդիսանում է, Կլիմենտ Ալեքսանդրացու կարծիքով, նա, «ով զբաղեցնելով իր ուղեղը ողջ գիտություններով՝ հոգևոր և աշխարհիկ, ոգեշնչում և պսակում է խորը հեգևոր հավատքի զգացումով, հասնելով մինչև պարզություն, ակնհայտություն, համապատասխան կենսակերպի, աշխարհայացքի ձևավորման», միախառնելով ակտիվ մասնակցությունը եկեղեցական գործունեությանը: Բայց սովորական հավատացյալների համար Փրկչի ուսմունքը յուրացնելը բավարար կլինի, կարիք չկա հավելյալ ուսումնասիրել փիլիսոփայություն:
Ջատագովական գործերին են վերաբերվում նաև Կլիմետի զարգացնող գաղափարները «երկրային եկեղեցի» և «երկնային եկեղեցի», «երկրային քաղաք» և «երկնային քաղաք» հասկացությունների վերաբերյալ, Ամֆրոսիայի աշակերտ Ավգուստինի Օրհնվածի հայտնի աշխատություն՝ «Աստվածների քաղաքի մասին», որը գրվել է 410 թվականին, բարբարոսների կողմից Հռոմի գրավումից հետո, արդեն տիեզերական ժողովների դարաշրջանում:Եվ ընդհանրապես, Եկեղեցու հայրերը վերաիմաստավորում էին անտիկ շրջանի ուսմունքները, փորձում էին արտահայտել քրիստոնեական հավատի լեզվով, որը հասկանալի կլիներ համապատասխան դարաշրջանի մարդկանց գիտակցությանը և օգտվում էին փիլիսոփայական ու հռետորական մեթոդներից: Վաղ շրջանի քրիստոնեական վանքերում, սրբերի հետ մեկտեղ, ներկայացվում էին Սոկրատեսը, Պլատոնը, Արիստոտելը, որպես ճշմարտության տարածողներ:
 
== Տիեզերական ժողովների դարաշրջան ==