«Ռոբերտ Էդվարդ Լի»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 20.
Պատերազմի ավարտին մայրը Ռոբերտին տվել է նախնական կրթության, որից հետո ուղարկել է Քարթերների ընտանիքի դպրոց: Այդ ընտանիքը այնքան բազմանդամ է եղել, որ երկու դպրոցներ են բացել իրենց երեխաների համար. մեկը գտնվում էր Շիրլի պլանտացիայում, մյուսը՝ Իսթերն Վյու, Էլիզաբեթ Քարթերի տանը: Հստակ հայտնի չէ, թե Ռոբերտը երբ է գնացել այդ դպրոց և ինչքան է այնտեղ մնացել: 1816 թվականին ընտանիքը տեղափոխվել է Քեմերոն Սթրիթի տնից Վաշինգտոն Սթրիթ։ Նույն տարում նրա եղբայրը՝ Ռոբերտ Չարլզը, գնացել է սովորելու Հարվարդում: Շուտով Ռոբերտի հայրը գրել է [[Բարբադոս]]ից, որ ինքը ցանկանում է վերադառնալ տուն: Վերջիվերջո հասել է Սավաննա, սակայն 1818 թվականի մարտի 25-ին նա մահացել է սրտի կաթվածից:
 
Երբ հայրը մահացել է, Ռոբերտը 11 տարեկան էր: Ընտանիքի ֆինանսական վիճակը փոքր ինչ բարելավել էր, բայց Ռոբերտը ստիպված էր մոր և քրոջ մասին հոգ տանել: 1820 թվականին նրան ուղարկել են սովորելուուսովորելու Ալեքսանդրիայի ուսումնարանում, որտեղ նա ստացել է դասական կրթություն, մասնավորապես տիրապետել է հունարենի և լատիներենի: 1823 թվականին այստեղ ուսումը ավարտել էր և ցանկանում էր շարունակել հետագա ուսումը: Մաթեմատիկայի հանդեպ սերը նրան դրդել է ընդունվել Վեսթ Փոյնթի ռազմական ակադեմիա, որը նա հետագայում համարում էր իր կյանքի ամենամեծ սխալը: 1824 թվականի փետրվարի 7-ին ԼիԼիի ընտանիքի քարտուղար Ուիլյամ Ֆիցհյուն նամակ է գրել ռազմական քարտուղար Ջոն Քելհունին՝ խնդրելով ընդունել Լիին Վեսթ Փոյնթ<ref>{{cite web|author=Дуглас Фриман|date=|url=http://penelope.uchicago.edu/Thayer/E/Gazetteer/People/Robert_E_Lee/FREREL/1/2*.html|title=A Background of Great Traditions|publisher=|accessdate=2014-2-3|lang=english}}</ref>։
 
== Կրթությունը ԱՄՆ ռազմական ակադեմիայում ==
1825 թվականի հունիսին գնացել [[Նյու Յորք]], այնտեղից էլ ԱՄՆ-ի ռազմական ակադեմիա: Ժամանումից մի քանի օր անց նա հանձնել է ընդունելության քննություններ: Քննությունը եղել է բանավոր, բայց ոչ շատ դժվար: Քննությունից անմիջապես հետո նա ուղարկվել է Քեմփ Ադամս, որն անվանակոչվել էր նախագահ Քուինսի Ադամսի պատվին, և այնտեղ մի քանի օր անց՝ հունիսի 28-ին, պաշտոնապես հայտարարել են այն անձանց ցուցակը, որոնք անցել են քննությունները ու ստացել կադետի աստիճան. նրանց մեջ էր նաև Ռոբերտը: Մի քանի օր անց կադետներիկադետներին տվել են նաև անձնական իրեր (հայելի, ածելի և այլն) և համազգեստ, իսկ հուլիսի 2-ին տեղի է ունեցել առաջին շքերթը, որին ներկա է եղել ֆրանսիական հեղափոխական գործիչ Լաֆայետը, որը հերթական անգամ այցելել էր Ամերիկա:
 
Ճամբարում արգելվում էր խմել, ծխել, խաղաթուղթ խաղալ և նույնսիկնույնիսկ կարդալ՝ համարելով, որ կարդալը զինվորականի համար այնքան էլ օգտակար չէ: 1829 թվականին հանձնել է ավարտական քննությունները: Վերջնական գնահատականներով նա գրավել է 2-րդ տեղը ամբողըամբողջ ակադեմիայում: Հուլիսի 1-ին նա դարձել է երկրորդ լեյտենանտ<ref>{{cite web|author=|date=|url=http://penelope.uchicago.edu/Thayer/E/Gazetteer/Places/America/United_States/Army/USMA/Cullums_Register/542*.html|title=Cullum's register|publisher=|accessdate=2014-1-28|lang=en}}</ref>:
 
== Ծառայությունը Կոկսպուր-Այլենդում և Մոնրո բերդում: Ամուսնություն ==