Ռոբերտ Էդվարդ Լի
Ռոբերտ Էդվարդ Լի (անգլ.՝ Robert Edward Lee, հունվարի 19, 1807[1][2][3][…], Սթրաթֆորդ Հոլ, Վեսթմորլենդ, Վիրջինիա, ԱՄՆ - հոկտեմբերի 12, 1870[1][2][3][…], Լեքսինգտոն, Վիրջինիա, ԱՄՆ), ամերիկացի ռազմական գործիչ, Ամերիկայի դաշնային նահանգների բանակի գեներալ (1861 թվականի օգոստոսի 31-ից), Հյուսիսային Վիրջինիայի բանակի հրամանատար և Համադաշնային բանակի գլխավոր հրամանատար։ 19-րդ դարի ամերիկյան հայտնի ռազմական հրամանատարներից մեկը։
Ռոբերտ Էդվարդ Լի | |
---|---|
անգլ.՝ Robert Edward Lee | |
հունվարի 19, 1807[1][2][3][…] - հոկտեմբերի 12, 1870[1][2][3][…] (63 տարեկան) | |
Ծննդավայր | Սթրաթֆորդ Հոլ, Վեսթմորլենդ, Վիրջինիա, ԱՄՆ |
Մահվան վայր | Լեքսինգտոն, Վիրջինիա, ԱՄՆ |
Գերեզման | Lee Chapel |
Քաղաքացիություն | ԱՄՆ, Ամերիկայի համադաշնային նահանգներ և ԱՄՆ |
Զորատեսակ | Ամերիկայի Կոնֆեդերատիվ Նահանգների բանակ[4] և ԱՄՆ բանակ |
Կոչում | General in chief? |
Հրամանատարն էր | Հյուսիսային Վիրջինիայի բանակ |
Մարտեր/ պատերազմներ | Ամերիկա-մեքսիկական պատերազմ և Ամերիկայի քաղաքացիական պատերազմ |
Կրթություն | ԱՄՆ Ռազմական ակադեմիա (1829)[5] |
Ստորագրություն |
Լին եղել է ԱՄՆ Ռազմական ակադեմիայի սաներից, դարձել է ինժեներական զորքերի սպա, մասնակցել է ամերիկա-մեքսիկական պատերազմին, վերահսկել է բերդերի կառուցումը և երկու տարի Վեսթ Փոյնթի ռազմական ակադեմիայում աշխատել է որպես տեսուչ։ Երբ սկսվել է քաղաքացիական պատերազմը, նա հեռացվել է ամերիկյան բանակից և կանգնել Ամերիկայի Համադաշնային նահանգների՝ Հարավի կողքին։ Վիրջինիայի նահանգապետը նրան նշանակել է նահանգի բանակի անձնակազմի պետ, ապա մի որոշ ժամանակ եղել է Ամերիկայի Համադաշնային Նահանգների նախագահ Դևիս Ջեֆերսոնի ռազմական քարտուղարը։ Նախագահի վիրավորվելուց հետո նշանակվել է Հյուսիսային Վիրջինիայի բանակի հրամանատար։ Նման դժվար ժամանակներում ընդունելով այդ պաշտոնը՝ նա կարողացել է Հարավի համադաշնային բանակի հետ ջախջախել Հյուսիսի բանակի վերադաս ուժերին և կռիվը տեղափոխել թշնամու տարածք։ Լին երկու անգամ ղեկավարել է Հյուսիսի տարածք ներխուժման փորձը (Մերիլենդյան և Գեթիսբերգսկյան խմբեր), սակայն երկուսն էլ ապարդյուն են անցել։ 1864 և 1865 թվականներին նրան հաջողվել է մեծ հարված հասցնել հարձակվող բանակի գեներալ Գրանթին, ապա չկարողանալով նրան կանգնեցնել՝ ստիպված է եղել հանձնել Ռիչմոնդը և Փիթերսբերգը, իսկ հետո կապիտուլյացիայի ենթարկել ամբողջ բանակը Ապոմատոքսի մոտ։
Լին իր մահվանից հետո դարձել է ամերիկյան պատմության ամենահայտնի դեմքերից մեկը[6]։ Նա եղել է ետպատերազմյան «Հարավի պարտված պատմության» հայեցակարգի, ապա լայն իմաստով՝ պատվի ու քաջության խորհրդանիշ։ Հենց այս տեսակետից էլ նա ոչ միայն Հյուսիսի, այլև ամբողջ ԱՄՆ-ի համար է եղել հերոս։ Լին մինչև 1970-ականները մնացել է առասպելական գործիչ, մինչև որ պատմաբանները սկսել են ուսումնասիրել նրան ու նրա գործունեությունը[7]։
Ծագում
խմբագրելԼիի նախահայրը եղել է գեներալ Ռիչարդ Լի Առաջինը «Ներգաղթյալ» մականունով (1617-1664), որը Անգլիայից Ամերիկա է տեղափոխվել 1639 թվականին և ծառայել Ջեյմսթաունի նահանգի դատարանում։ Նա ամուսնացել է Էնն Կոնստեբլի հետ և նրանք ունեցել են 10 երեխա։ Ռիչարդի մահից հետո նրա մի քանի պլանտացիաներ բաժանվել են նրա որդիների միջև։ Նրա երրորդ տղան էր Ռիչարդ Լի Երկրորդը, որը ծնվել էր Վիրջինիայի «Paradise» պլանտացիայում, որն էլ հետագայում ժառանգել է։ Նա ամուսնացել է Լետիցիա Կորբինի հետ (մոտ. 1657-1706), նրանց ընտանիքում էլ ծնվել է 8 երեխա։ Նրանց չորս տղաներից՝ Ռիչարդից, Ֆիլիպից, Թոմասից և Հենրրից, սկիզբ է առել Լիերի չորս ճյուղերը։ Թոմաս Լին դարձել է Վիրջինիայի նահանգապետ (1749-1750 թվականներ), իսկ նրա եղբայր Հենրին հայտնի է դարձել որպես կապիտան Հենրի Լի Առաջին (1691-1747)։ Նա էլ ամուսնացել է Մերի Բլենդի հետ (1704-1764), նրանց ընտանիքում եղել է 7 երեխա, որից հինգերորդը եղել է Հենրի Լի Երկրորդը (1730-1787)։ Նա ամուսնացել է Լյուսի Գրայմսի հետ (1734-1792), նրանք ունեցել են 8 երեխա, որոնցից ամենամեծը եղել է Հենրի Լի Երրրոդը, որը հայտնի է որպես «Light-Horse Harry»[8]: Նա եղել է մայրցամաքային բանակի սպա, 1791-1794 թվականներին եղել է Վիրջինիայի նահանգապետ։ 1782 թվականին ամուսնացել է Մաթիլդա Լադվելի հետ՝ ունենալով երեք երեխա՝ Ֆիլիպը, Լյուսին և Հենրին։ Մաթիլդան հաճախ էր հիվանդանում և 1790 թվականին մահացել է՝ թողնելով պլանտացիան իր երեխաներին, որպեսզի պահպանի այն ամուսնու պարտատերերից։ Հենրի Լի Երրորդը մնացել է ապրելու պլանտացիայում խնամակալի իրավունքով[9]։
1793 թվականի հունիսի 13-ին Հենրի Լին երկրորդ անգամ ամուսնանում է Աննա Հիլ Քարթերի հետ։ Նա սկվայր Չարլզ Քաթերի և Էնն Բաթլեր Մուրի դուստրն էր։ Աննան ու Հենրին ունենում են վեց երեխաներ, որոնցից չորրորդը լինում է Ռոբերտ Էդվարդ Լին։
Մանկություն
խմբագրելՌոբերտ Էդվարդ Լին ծնվել է 1807 թվականի հունվարի 19-ին Ստրատֆորդ Հոլլ պլանտացիայում։ Այն ընդամենը մի քանի մղոն հեռավորության վրա էր գտնվում Ուեյքֆիլդ պլանտացիայից, որտեղ ծնվել է Ջորջ Վաշինգտոնը[10]։ Նրան կոչել են Ռոբերտ Էդվարդ՝ ի պատիվ մոր երկու եղբայրների՝ Ռոբերտ և Էդվարդ Քարթերների։ Լին ծնվել է այգու մոտ գտնվող գլխավոր հարկի արևելյան սենյակում։ Ըստ ընտանեկան ավանդության՝ այնտեղ են ժամանակին ծնվել Ռիչարդ Հենրի Լին և Ֆրենսիս Լին՝ հայտնի վիրջինցիներ, որոնք ստորագրել են Անկախության հռչակագիրը։
Ռոբերտն ընդամենը 16 ամսական էր, երբ նրա եղբյար Հենրին, չափահաս դառնալով, ստանձնել է պլանտացիայի ղեկավարի պաշտոնը, որից հետո Ռոբերտը և նրա ընտանիքը այդտեղ մնացել են հյուրի կարգավիճակով։ Ընտանեկան գործերը վատթարացել են, և նույնսիկ Հենրի Լի Ավագը փորձել է գնալ ծառայության Բրազիլիա, որպեսզի փախչի պարտատերերից, բայց դա նրա մոտ այդպես էլ չի հաջողվել։ Նա վաճառել է ամեն ինչ, ինչ կարող էր և 1809 թվականի ապրիլի 11-ին 5400 իսպանական դոլլար պարտքի համար բանտարկվել Ուեսթմորլենդ բանտում։ Բանտում էլ գրել է իր «Memoirs of the War in the Southern Department of the United States» աշխատության հիմնական մասը։ Շուտով նրան ազատ են արձակել, սակայն ընտանիքը ստիպված է եղել վաճառել Աննա Քարթերի հոր գույքը՝ տարրական կարիքները հոգալու համար։ Ընտանիքը հեռացել է պլանտացիայից և հաստատվել Ալեքսանդրիայում, որտեղ Հենրին գնել է մի փոքր տուն Քեմերոն սթրիթում՝ եպիսկոպոսական եկեղեցու մոտ, որն այժմ հայտնի է «Robert E. Lee Boyhood Home» անունով։
1812 թվականին սկսվել է անգլո-ամերիկյան պատերազմը։ 1814 թվականի օգոստոսին Անգլիայի տորմիղը արշավել է դեպի Պոտոմակ գետ՝ ոչնչացնելով միակ կանգուն բերդը և մոտեցել Ալեքսանդրիային։ Քաղաքը չի դիմադրել և օգոստոսի 28-ին քաղաքը հանձվել է բրիտանացիներին։
Պատերազմի ավարտին մայրը Ռոբերտին տվել է նախնական կրթության, որից հետո ուղարկել է Քարթերների ընտանիքի դպրոց։ Այդ ընտանիքը այնքան բազմանդամ է եղել, որ երկու դպրոցներ են բացել իրենց երեխաների համար. մեկը գտնվում էր Շիրլի պլանտացիայում, մյուսը՝ Իսթերն Վյու, Էլիզաբեթ Քարթերի տանը։ Հստակ հայտնի չէ, թե Ռոբերտը երբ է գնացել այդ դպրոց և ինչքան է այնտեղ մնացել։ 1816 թվականին ընտանիքը տեղափոխվել է Քեմերոն Սթրիթի տնից Վաշինգտոն Սթրիթ։ Նույն տարում նրա եղբայրը՝ Ռոբերտ Չարլզը, գնացել է սովորելու Հարվարդում։ Շուտով Ռոբերտի հայրը գրել է Բարբադոսից, որ ինքը ցանկանում է վերադառնալ տուն։ Վերջիվերջո հասել է Սավաննա, սակայն 1818 թվականի մարտի 25-ին նա մահացել է սրտի կաթվածից։
Երբ հայրը մահացել է, Ռոբերտը 11 տարեկան էր։ Ընտանիքի ֆինանսական վիճակը փոքր-ինչ բարելավել էր, բայց Ռոբերտը ստիպված էր մոր և քրոջ մասին հոգ տանել։ 1820 թվականին նրան ուղարկել են սովորելու Ալեքսանդրիայի ուսումնարանում, որտեղ նա ստացել է դասական կրթություն, մասնավորապես տիրապետել է հունարենի և լատիներենի։ 1823 թվականին այստեղ ուսումը ավարտել էր և ցանկանում էր շարունակել հետագա ուսումը։ Մաթեմատիկայի հանդեպ սերը նրան դրդել է ընդունվել Վեսթ Փոյնթի ռազմական ակադեմիա, որը նա հետագայում համարում էր իր կյանքի ամենամեծ սխալը։ 1824 թվականի փետրվարի 7-ին Լիի ընտանիքի քարտուղար Ուիլյամ Ֆիցհյուն նամակ է գրել ռազմական քարտուղար Ջոն Քելհունին՝ խնդրելով ընդունել Լիին Վեսթ Փոյնթ[11]։
Կրթությունը ԱՄՆ ռազմական ակադեմիայում
խմբագրել1825 թվականի հունիսին գնացել Նյու Յորք, այնտեղից էլ ԱՄՆ-ի ռազմական ակադեմիա։ Ժամանումից մի քանի օր անց նա հանձնել է ընդունելության քննություններ։ Քննությունը եղել է բանավոր, բայց ոչ շատ դժվար։ Քննությունից անմիջապես հետո նա ուղարկվել է Քեմփ Ադամս, որն անվանակոչվել էր նախագահ Քուինսի Ադամսի պատվին, և այնտեղ մի քանի օր անց՝ հունիսի 28-ին, պաշտոնապես հայտարարել են այն անձանց ցուցակը, որոնք անցել են քննությունները ու ստացել կադետի աստիճան. նրանց մեջ էր նաև Ռոբերտը։ Մի քանի օր անց կադետներին տվել են նաև անձնական իրեր (հայելի, ածելի և այլն) և համազգեստ, իսկ հուլիսի 2-ին տեղի է ունեցել առաջին շքերթը, որին ներկա է եղել ֆրանսիական հեղափոխական գործիչ Լաֆայետը, որը հերթական անգամ այցելել էր Ամերիկա։
Ճամբարում արգելվում էր խմել, ծխել, խաղաթուղթ խաղալ և նույնիսկ կարդալ՝ համարելով, որ կարդալը զինվորականի համար այնքան էլ օգտակար չէ։ 1829 թվականին հանձնել է ավարտական քննությունները։ Վերջնական գնահատականներով նա գրավել է 2-րդ տեղը ամբողջ ակադեմիայում։ Հուլիսի 1-ին նա դարձել է երկրորդ լեյտենանտ[12]։
Ծառայությունը Կոկսպուր-Այլենդում և Մոնրո բերդում։ Ամուսնություն
խմբագրելԱյս ժամանակներում նրա մայրը՝ Աննան, ապրում էր Ռևենսվորտի պլանտացիայում։ Վեսթ Փոյնթում ավարտական քննությունից հետո Ռոբերտը մի քանի ամսով վերադարձել է տուն, որտեղ էլ իմացել է, որ իր մայրը ծանր հիվանդ է։ Էդվարդը շատ օրեր է անցկացրել հիվանդ մոր մահճակալի մոտ, սակայն 1829 թվականի հուլիսի 26-ին Աննան մահացել է։ Նրան հուղարկավորել են Ռևենսվորտում, նրա գույքը ըստ նրա կտակի անցել է երեխաներին, իսկ որդիները առանձին ստացել են 3000-ական դոլար[13]։
Օգոստոսի 1-ին կտակի հետ կապված բոլոր խնդիրներն արդեն լուծվել էին, երբ օգոստոսի 11-ին հրաման եկավ ռազմական ակադեմիայից։ Լեյտենանտ Լիին հրամայվել էր գնալ Կոքսպուր Այլենդ։ 1829 թվականի նոյոմբերի 1-ին ժամանել է Սավաննա և շուտով սկսել ինժեներական աշխատանքներ իրականացնել ճահճոտ Կոքսպուր Այլենդ կղզում, որտեղ էլ նախատեսվում էր մեծ բերդ կառուցել։
Լիին կղզում է մնացել ամբողջ ձմեռ, իսկ 1830 թվականի գարնանը աշխատանքները դադարեցվել են եղանակային պայմանների պատճառով։ Լին վերադարձել է Ռևենսվորտ և սկսել շատ հաճախ այցելել հարևան Արլինգթոն պլանտանցիա, որտեղ ապրում էր Մերի Էնն Ռենդոլֆ Կաստիսը՝ Ջորջ Վաշինգտոն Պարկ Կաստիսի դուստրը։ Մերիի հայրը դժգոհ էր այդ ացելություններից, չնայած որ անձնապես ոչինչ չուներ Ռոբերտի դեմ, սակայն գիտեր նրա ծանր ֆինանսական վիճակի մասին և չէր ցանականում, որ իր միակ աղջիկն ամուսնանա այնպիսի մարդու հետ, որը ոչինչ չունի՝ բացի լեյտենատի պաշտոնը։ Չնայած Լին գիտեր Մերիի հոր դիրքորոշումը, բայց կանգ չի առել։ Նա կրկին հաճախ է այցելել Մերիին ու նրան ուղեկցել Չեթեմ Մանոր ուղևորությունների ժամանակ։
Նոյեմբերին Լին վերադարձել է Կոքսպուր Այլենդ։ 1831 թվականին աշխատանքները կրկին կասեցվել են, և Ռոբերտը տեղափոխվել է Մոնրո բերդ, որն արդեն կառուցվել էր, բայց բարելավման կարիք ուներ։ Ենթադրվում է, որ մինչև բերդ գալը, նա գնացել է Արլինգթոն, որտեղ առաջարկություն է արել Մերիին և դրական պատասխան ստացել։ Մերիի հայրը դժկամությամբ է տվել իր համաձայնությունը, իսկ հարսանիքը նշանակվել է հունիսի 30-ին Արլինգթոնում։ Հարսանիքից հետո Մերին և Լին այեցելել են Վաշինգտոն, Ալեքսանդրիա և Ռևենսֆորտ պլանտացիա[14][15]։
Ամուսնությունը խիստ մեծ ազդեցություն է թողել Լիի հետագա կյանքի վրա։ Մերին այնքան էլ կարգապահ չէր և տունը այնքան էլ լավ չէր կառավարում, բայց նա իր ամբողջ կյանքի ընթացքում սիրել է Լիին։ Այդ յուրահատուկ կինը այնքան էր խորասուզվել իր ամուսնու կյանքում, որ դարձել էր նրա մի մասնիկը՝ իր պարզ բնավորության ու մաքուր հոգու շնորհիվ։ Կյանքը Ռոբերտի հետ ստիպել է նրան ձեռք բերել ինքնատիրապետում, հատկապես այն տարիներին, երբ եղել է հիվանդ, և նաև այն ժամանակ, երբ ուժեղ կամքի շնորհիվ նա կարողացավ հաղթահարել բոլոր դժվարությունները[14]։
Օգոստոսի սկզբին Լիին կնոջ հետ տեղափոխվել է Մոնրո ամրոց, որտեղ նրանք անց են կացրել երեք տարի։ Օգոստոսի 23-ին արդեն բերդ էր հասել Սաութհեմփթոնի ապստամբության լուրը։ Ամրոցում գնալով ավելացել են ծառայողների թիվը, ինչը փոքր-ինչ հետաքրքիր է դարձրել այնտեղի կյանքը։
1834 թվականի հոկտեմբերի 25-ին Լիին գրասենյակային աշխատանք են առաջարկել Վաշինգտոնում։ Նա ամրոց էր ժամանել որպես մի անփորձ սպա, սակայն նա այնտեղից հեռացել է արդեն խիստ մասնագիտացած իր գործի մեջ։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 Gallagher G. W. Encyclopædia Britannica
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 Discogs — 2000.
- ↑ https://finding-aids.lib.unc.edu/00370/
- ↑ https://archive.org/details/jstor-25101921
- ↑ Nolan, 1991, էջ 59
- ↑ Encyclopedia Virginia staff. «Robert E. Lee in Memory» (անգլերեն). Encyclopedia Virginia. Վերցված է 2017 թ․ հունվարի 21-ին.
- ↑ The Lees of Virginia
- ↑ Douglas Southall Freeman. «A Carriage Goes to Alexandria» (անգլերեն). Վերցված է 2015 թ․ փետրվարի 21-ին.
- ↑ Seth C. Bruggeman, Here, George Washington Was Born, University of Georgia Press, 2011, стр. 24-25 ISBN 0820342726
- ↑ Дуглас Фриман. «A Background of Great Traditions» (english). Վերցված է 2014 թ․ փետրվարի 3-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - ↑ «Cullum's register» (անգլերեն). Վերցված է 2014 թ․ հունվարի 28-ին.
- ↑ Дуглас Фриман. «Sorrow and Scandal Come to the Lees» (անգլերեն). Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 5-ին.
- ↑ 14,0 14,1 Дуглас Фриман. «Marriage» (անգլերեն). Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 5-ին.
- ↑ Thomas, 1995, էջ 64 - 65
Գրականություն
խմբագրել- Blount, Roy, Jr Robert E. Lee. — Penguin Putnam, 2003. — ISBN 0-670-03220-4
- Bonekemper, Edward H. Grant and Lee: Victorious American and Vanquished Virginian. — Westport, CT: Praeger Publishers, 2008. — 461 p. — ISBN 978-0-313-34971-3
- Burton Brian K. Extraordinary circumstances. The Seven Days Battles. — Bloomington, Indiana: Indiana University Press, 2001. — 540 p. — ISBN 0-253-33963-4
- Carmichael, Peter S. Audacity Personified: The Generalship of Robert E. Lee. — Louisiana State University Press, 2004. — ISBN Louisiana State University Press
- Connelly, Thomas L. Robert E. Lee and the Western Confederacy: A Criticism of Lee’s Strategic Ability. Civil War History 15 (June 1969): 116-32.
- Cooke, John E A Life of General Robert E. Lee. — Kessinger Publishing, 2010. — 414 p. — ISBN 1162649151
- Cooling, B. Franklin Counter-thrust: From the Peninsula to the Antietam. — U of Nebraska Press, 2007. — 354 p. — ISBN 0803215436
- Dougherty Kevin The Peninsula Campaign: a military analysis. — University Press of Mississippi, 2005. — 194 p. — ISBN 1-57806-752-9
- Dowdey, Clifford Lee. — Little, Brown & Co, 1965. — 781 p.
- Fellman, Michael The Making of Robert E. Lee. — New York: Random House, 2000. — ISBN 0-679-45650-3
- Fishwick, Marshall W Lee after the War. — CreateSpace Independent Publishing Platform, 2014. — 270 p. — ISBN 1496195841
- Flood, Charles Bracelen Lee - The Last Years. — Mariner Books, 1998. — 336 p. — ISBN 0395929741
- Freeman, Douglas Southall. Lee (4 тома, 1935), а также сокращенное однотомное издание под ред. Richard Harwell (1961) - классическая биография
- Gallagher, Gary W Lee the Soldier. — University of Nebraska Press, 1996. — 648 p. — ISBN 0803221533
- Gallagher, Gary W Lee and his army in Confederate history. — Chapel Hill & London: The University of North Carolina Press, 2001. — 314 p. — ISBN 0-8078-2631-6
- Hess, Earl J. Field armies and fortifications in the Civil War: the Eastern campaigns, 1861–1864. — Chapel Hill and London: The university of north carolina press, 2005. — 428 p. — ISBN 0-8078-2931-5
- Lee, Edmund Jennings Lee of Virginia, 1642-1892: Biographical and Genealogical Sketches of the Descendants of Colonel Richard Lee. — Heritage Books, 2008. — 664 p. — ISBN 0788421034
- Marshall, Charles Appomattox. — Baltimore: Press of Guggenheimer, Weil & co., 1894. — 36 p.
- Melton, Brian C Robert E. Lee: A Biography. — ABC-CLIO, 2012. — 162 p. — ISBN 0313384363
- Nolan, Alan T Lee Considered. — Chapel Hill, NC: University of North Carolina Press, 1991. — 243 p. — ISBN 0807898430
- Pryor, Elizabeth Brown. Reading the Man: A Portrait of Robert E. Lee Through His Private Letters. New York: Viking, 2007.
- Sears, Stephen W Chancellorsville. — Boston: Houghton Mifflin, 1996. — 593 p. — ISBN 0-395-87744-X
- Sears, Stephen W Gettysburg. — Boston: Houghton Mifflin, 2003. — 622 p. — ISBN 0-395-86761-4
- Smith, Eugene O. Lee and Grant: a Dual Biography. McGraw-Hill, New York, 1991.
- Thomas, Emory M Robert E. Lee. — Houghton MifflinW.W. Norton & Co., 1995. — ISBN 978-0-393-31631-5
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռոբերտ Էդվարդ Լի» հոդվածին։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 4, էջ 596)։ |