«Մերկուրի (մոլորակ)»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չNo edit summary
Տող 147.
[[Պատկեր:Mercury Internal Structure.svg|մինի|<small>1. Կեղևը, հաստությունը - 100 - 300 կմ<br />2. Մանտիա, հաստությունը - 600 կմ<br />3. Միջուկ, շառավիղը - 1800 կմ</small>]]
[[Պատկեր:Rupes Discovery schematic.jpg|մինի|[[Դիսքավերի (Մերկուրի)|Դիսքավերի]] հսկայական սանդղավանդը (350 կմ), բարձրությունը 3 կմ, առաջացել է Մերկուրիի կեղևի վերին շերտերի իրար վրա բարձրանալուց մակերևույթի սառելու ժամանակ կեղևի դեֆորմացիայի հետևանքով։]]
Մինչև վերջերս, ենթադրվում էր, որ Մերկուրիի ընդերքում գտնվում է մետաղական միջուկ, 1800 - 1900 կմ շառավղով, որը պարունակում էր մոլորակի զանգվածի 60%, քանի որ «Մարիներ 10» ԱՄԿ-ն հայտնաբերել էր թույլ մագնիսական դաշտ, և համարվում էր, որ այսպիսի փոքր չափերով մոլորակը չի կարող ունենալ հեղուկ միջուկ։ Սակայն [[2007]] թվականին [[Ժան-Լյուկ Մարգո]]յի խումբը ներկայացրեց Մերկուրիի հինգ տարվա ռադիո դիտարկումների արդյունքները, որոնց ընթացքում նկատվել են մոլորակի [[Պտտվողական շարժում|պտույտի]] տատանումները, որոնք չափացանց մեծ էին պինդ միջուկ ունեցող մոլորակի համար։ Այդ իսկ պատճառով, այսօր արդեն կարելի է մեծ ճշգրտությամբ ասել, որ մոլորակի միջուկը հեղուկ է<ref name="cornell">{{cite web|author=Գոլդ, Լաուրեն|title=Մերկուրին ունի հալված միջուկ, Կորնելի հետազոտություննրի ադյունքներարդյունքներ|date=3 մայիս 2007|publisher=Քորնելի համալսարան |url=http://www.news.cornell.edu/stories/May07/margot.mercury.html|work=Քրոնիքլ օնլայն|accessdate=2008 թ․ մայիսի 12|archiveurl=http://www.webcitation.org/67qLHYykI|archivedate=2012-05-22}}</ref><ref name="nrao">{{cite web|author=Դեյվ Ֆայնլի|date=3 մայիս 2007|title=Մերկուրիի միջուկը հալված է, Ռադիո դիտարկումների արդյունքներ|publisher=Ազգային աստղադիտարան|url=http://www.nrao.edu/pr/2007/mercury/|accessdate=2008 թ․ մայիսի 12|archiveurl=http://www.webcitation.org/67qLI1qs1|archivedate=2012-05-22}}</ref>։
 
Մերկուրիի միջուկում երկաթի տոկոսային պարունակությունը ավելի մեծ է, քան Արեգակնային համակարգի ցանկացած այլ մոլորակի մոտ։ Այս փաստը բացատրելու համար առաջարկվել են մի քանի վարկածներ։ Համաձայն գիտական հասարակությունում առավել լայնորեն աջակցվող վարկածի, Մերկուրին ի սկզբանե ունեցել է նույնպիսի սիլիկատների և երկաթի հարաբերություն, ինչպես և հասարակ երկնաքարը, ունենալով 2,25 անգամ ավելի զանգված, քան հիմա<ref name="Benz">{{cite journal|author=Բենց Վ., Սլատերի Վ. Լ., Քեմերոն Ա. Գ. Վ.|title=Մերկուրիի մանտիայի հարվածային անհետացումը|publisher=Իկարուս |year=1988|issue=3|volume=74|pages=516—528|doi=10.1016/0019-1035(88)90118-2|language=en}}</ref>։ Սակայն Արեգակնային համակարգի պատմության սկզբում Մերկուրիին բախվել է մոլորականման մարմին, որն ունեցել է 6 անգամ փոքր զանգված և մի քանի հարյուր կիլոմետր տրամագիծ։ Հարվածի արդյունքում մոլորակից աքնջատվել է սկզբնական մանտիայի և կեղևի մեծ մասը, որի հետևանքով միջուկի հարաբերական զանգվածը մոլորակի մեջ ավելացել է։ Նման գործընթացը հայտնի է որպես [[Հսկայական բախման վարկած]], այն առաջարկվել է նաև որպես [[Լուսին|Լուսնի]] առաջացման խնդրի բացատրման վարկած<ref name="Benz"/>։ Սակայն «[[Մեսենջեր]]» ԱՄԿ-ի վրա տեղադրված [[գամմա-սպեկտրոմետր]]ի Մերկուրիի մակերևույթի տարրական կազմության հետազոտությունների առաջին արդյունքները այս վարկածը չեն հաստատում՝ այնտեղ գոյություն ունեցող չափավոր ցնդող [[կալիում]] քիմիական տարրի [[կալիում-40]] ռադիոկատիվ իզոտոպի չափազանց մեծ քանակը համեմատած, ավելի դժվարահալ տարրերի [[թորիում]]ի և [[ուրան]]ի [[թորիում-232]] և [[ուրան-238]] ռադիոակտիվ իզոտոպների պարունակությունը չի համընկնում բարձր ջերմաստիճանների հետ, որոնք անխուսափելի էին բախման արդյունքում<ref name="Sc1">{{cite journal|author=Պատրիկ Ն. Պեպլովսկի և ընկ.|title=Մերկուրիի մակերևույթին գտնվող ռադիոակտիվ էլեմենտները Messenger-ից. Մոլորակի ձևավորման և էվոլյուցիայի վրա ազդեցությունը|publisher=Սայենս |year=2011|issue=6051|volume=333|pages=1850—1852|doi=10.1126/science.1211576|language=en}}</ref>։ Այդ պատճառով, ենթադրվում է, որ Մերկուրիի քիմիական կազմությունը համընկնում է այն նյութի քիմիական կազմությանը, որից նա առաջացել է։ Այն մոտ էր [[էնստատիտ]]ային [[խոնդրիտ]]ներին և ջրազուրկ [[գիսաստղ]]ային մասնիկներին, չնայած մինչև այժմ ուսումնասիրված էնստատիտների մեջ երկաթի պարունակությունը բավարար չէ, որպեսզի բացատրվի Մերկուրիի մեծ միջին խտությունը<ref name="Sc2" />։