«Այրարատ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ Բոտ: կոսմետիկ փոփոխություններ
Տող 90.
Այրարատը շատ ավելի նշանավոր էր [[շինանյութ]]երով ու [[հանքային ջուր|հանքային ջրերով]]: Այստեղ տարածված են տարբեր գույնի բազմատեսակ [[տուֆ]]եր, [[մարմար]]ներ, [[գրանիտ]]ներ, [[բազալտ]]ներ, [[ավազ]], [[կավ]], [[կրաքար]]եր։ Այրարատ աշխարհում էին գտնվում հնում մեծ հռչակ ստացած, [[Վարշակի ջերմուկ]]ները (այժմյան [[Դիադին (Շարուրի շրջան)|Դիադինի]] շրջանում), [[Արզնի]]ն և հանքային ջրերի այլ վայրեր։<ref name="Թ. Հակոբյան" />
 
== Վարչա-քաղաքականՎարչաքաղաքական վիճակ ==
Այրարատը հանդիսացել է հայ ժողովրդի քաղաքական միավորման, տնտեսական կյանքի և մշակույթի կենտրոնը։ Մեր մատենագիրները մեծ գովեստով են խոսում Այրարատի մասին։
 
Տող 97.
Այստեղ են եղել Հայաստանի գրեթե բոլոր մայրաքաղաքները՝ [[Արմավիր]]ը, [[Երվանդաշատ]]ը, [[Արտաշատ]]ը, [[Վաղարշապատ]]ը, [[Դվին]]ը, [[Բագարան (ավերակ)|Բագարանը]], [[Շիրակավան (մայրաքաղաք)|Շիրակավանը]], [[Կարս]]ը, [[Անի]]ն, իսկ այժմ՝ [[Երևան]]ը։
 
Այրարատը տարածքային այն մեծությամբ, որը նկարագրված է 7-րդ դարի «[[Աշխարհացոյց]]ի» մեջ, անծանոթ չէ հնագույն մատենագիրներին։ Վերջիններիս ծանոթ են [[Բասեն]], [[Շիրակ]], [[Բագրևանդ]] գավառներին և Արաքսի հովտին, որի տակ նրանք հասկացել են ԱրարտյանԱրարատյան հարթությունը՝ [[Ախուրյան]]ի գետախառնուրդից մինչև [[Շարուրի դաշտ]]ը։ 5-րդ դարի մեր պատմիչները Այրարատ ասելով նկատի են ունեցել այն տարածքը, որը համապատասխանում է «Աշխարհացոյց»-ում նկարագրված Այրարատ աշխարհի արևելյան մասին։ Իսկ Այրարատն այդպիսի սահմաններով կազմում էր [[Արշակունիներ]]ի ոստանը՝ արքունական սեփականությունը։ Նույն ժամանակաշրջանում Բագրևանդում իշխում էին [[Բագրատունիներ]]ը, Արշարունիքում և Շիրակի մի մասում՝ [[Կամսարականներ]]ը, Շիրակի մյուս մասում՝ [[Դիմաքսյաններ]]ը, Վանանդում՝ Վանանդի իշխանները։
 
Հետագա շրջանում, երբ հայ ժողովուրդը կորցրեց իր քաղաքական անկախությունը, Այրարատի այն մասում, ուր նախկինում իշխում էին, հանդես եկան նոր նախարարական տներ՝ [[Ուրծ]]ի, [[Արած]]ի իշխանները, Արագածոտնի մի մասը գրավում են [[Ամատունիներ]]ը (Ամատունիները Արագածոտնում կալվածքներ ունեին դեռևս 4-րդ դարում՝ [[Խոսրով Կոտակ]]ի ժամանակներից), Կոգովիտ գավառն անցնում է Բագրատունիներին, Վարաժնունիքում հանդես են գալիս [[Վարաժնունի]]ները և այլն։ Այսպիսով, Այրարատը փաստորեն մինչև [[Հայաստանի երկրորդ բաժանում]]ը (591) մասնատված էր մի շարք վարչա-քաղաքական միավորների՝ նախարարությունների։ Հայաստանի երկրորդ բաժանումից հետո էլ Այրարատը մնաց մասնատված, սակայն այդ բաժանմամբ նա գրեթե ամբողջությամբ անցավ [[Բյուզանդական կայսրություն|Բյուզանդական կայսրությանը]] (միայն արևելյան մի փոքր մասը մնաց պարսկական կողմում)։ Բյուզանիայի համար Այրարատը՝ [[Տուրուբերան]]ի հետ միասին, ներկայացնում էր վարչական մի միավոր։ Այդ է պատճառը, որ «Աշխարհացոյց»-ում Այրարատի տակ հասկացվել են ոչ միայն նախկին Արշակունիների արքունական գավառները, այլև 591-ի բաժանմամբ Բյուզանդիայի անցած հսկայական տարածքի հյուսիսային մեծ մասը։
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Այրարատ» էջից