«Հույների ցեղասպանություն»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
Տող 13.
== Պատմություն ==
1915 թվականի մարտին [[Զմյուռնիա|Զմյուռնիա]] (հայերեն) կամ [[Սմիրնա|Սմիրնա]] (հունարեն) (այժմ՝ [[Իզմիր]]) քաղաքում և շրջակայքում, ինչպես նաև Սև ծովի ափամերձ [[Պոնտոս|Պոնտոս]] երկրամասում [[Երիտասարդ թուրքեր|երիտթուրքերը]] իրականացրեցին այն հույների եղեռնը, որոնք դրանից կարճ ժամանակ առաջ զորակոչվել էին օսմանյան բանակ:<ref>Հույների ցեղասպանության ժամանակ ամեն ինչ կատարվում էր այն նույն սցենարով, որով իրականացվում էր հայոց ցեղասպանությունը: Օսմանյան իշխող վերնախավի առաջին խնդիրն էր՝ չեզոքացնել, վերացնել ցեղասպանության ենթակա որևէ ժողովրդի կռվող, մարտունակ ուժը՝ զորակոչի ենթակա արական բնակչությունը: - Գնդապետ Մնացական Ռ. Խաչատրեան, ռազմական պատմաբան</ref>: Ըստ [[Գերմանական կայսրություն|Գերմանական կայսրության]] [[Ռազմական կցորդ|ռազմական կցորդի]] վկայության՝ Օսմանյան կայսրության ռազմական նախարար [[Էնվեր փաշա]]ն իր իսկ մասին 1915-ի հոկտեմբերին ասել է հետևյալը. {{քաղվածք|Ես կցանկանայի Հունական հարցը պատերազմի ընթացքում... լուծել հենց այն ձևով, ինչ ձևով ես, կարծես, թե լուծեցի Հայկական հարցը:}}
 
Թե՛ հայոց ցեղասպանության և թե՛ հույների ու մյուս քրիստոնյա ազգերի ցեղասպանության մասին Օսմանյան կայսրությունում Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպան Հենրի Մորգենթաուն վկայում է, որ օսմանյան կառավարության գործելաոճը բոլոր դեպքերում նույնն էր.
 
{{քաղվածք|Հույների հանդեպ թուրքերը որդեգրել էին նույն գործելաոճը, ինչ հայերի դեպքում։ Նրանց զորակոչում էին Օսմանյան բանակ, հետո ընդգրկում աշխատանքային ջոկատներում՝ օգտագործելով Կովկասում ու ռազմական գործողությունների թատերաբեմ հանդիսացող այլ շրջաններում ճանապարհներ կառուցելու համար։ Հույն զինվորները, հայերի նման, հազարներով մահանում էին ցրտից, սովից ու զրկանքներից։}}
 
Հետագայում [[Փոքր Ասիա|Փոքր Ասիայի]] և [[Արևելյան Թրակիա|Արևելյան Թրակիայի]] հույն բնակչության [[էթնիկական զտումներ]]ը ակտիվորեն վարվել են [[Մուստաֆա Քեմալ Աթաթուրք|Մուստաֆա Քեմալ Աթաթուրքի]] գլխավորած թուրքական ազգայնականների կողմից՝ 1919-1922 թվականների [[Հույն-թուրքական պատերազմ|Հույն-թուրքական պատերազմի]] ժամանակ<ref name="rezol">[http://www.genocidescholars.org/sites/default/files/document%09%5Bcurrent-page%3A1%5D/documents/IAGS-Resolution-Assyrian%20and%20Greek%20Genocide.pdf Резолюция Международной ассоциации исследователей геноцида о признании геноцида греков и ассирийцев в Османской империи в Османской империи в 1914—1923 гг.]</ref><ref>Samuel Totten, Paul Robert Bartrop. [http://books.google.ru/books?id=_02aVgTaFDYC&pg=PA434&dq=Dictionary+of+genocide,+%D1%82%D0%BE%D0%BC+2&lr=#v=onepage&q=&f=false ''«Dictionary of genocide»'']. Greenwood Publishing Group, [[2008]], p 534 ISBN 0313346445, 9780313346446 стр. 335.</ref>: Դա ապացուցում է ցեղասպան հանցագործ երիտթուրքերի և ֆաշիստ քեմալականների հոգևոր և քաղաքական լիարժեք կապն ու ժառանգականությունը: Հենց [[1919 թվական]]ի [[մայիսի 19]]-ը՝ Մուստաֆա Քեմալ փաշայի զորքերի [[Սամսուն]] նավահանգստային քաղաքում ափ իջնելու և հույների ցեղասպանության երկրորդ ալիքի սկզբի օրը նշվում է որպես [[Պոնտոսի հույների ցեղասպանություն|Պոնտոսի հույների ցեղասպանության]] օր<ref>[http://news.genocide.ru/2008/05/19/531.htm 19 мая — День памяти жертв геноцида понтийских греков].</ref>: Ընդ որում, չնայած [[Հունաստանի թագավորություն|Հունաստանի]] և [[Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորություն|Մեծ Բրիտանիայի]] միջև դաշնակցային կապերի փաստացի պահպանմանը 1918 թվականից հետո, երբ ավարտվել էր [[Առաջին համաշխարհային պատերազմ|Առաջին համաշխարհային պատերազմը]], Բրիտանիան այդպես էլ աջակցություն չցուցաբերեց հույներին: