«Արճեշ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ Բոտ: կոսմետիկ փոփոխություններ
Տող 65.
Պատմական Արճեշը ջրի տակ թաղվելուց հետո, դրանից մի փոքր հյուսիս, ավելի բարձրադիր վայրում կառուցել են Ականց անունը կրող (Նոր Արճեշ, թուրքերեն՝ Էրջիշ) քաղաքը, որը XIX դարի սկզբին ուներ 1500 տուն բնակիչ, մեծ մասը՝ հայեր։ Իսկ XX դարի սկզբներին՝ ընդամենը 260 տուն հայ և քուրդ բնակիչ։
Քաղաքն ունեցել է երկու եկեղեցի։ Նրա մոտ էր գտնվում [[Մեծոբա]] հայտնի վանքը, XV դարի պատմագիր [[Թովմա Մեծոբեցի|Թովմա Մեծոբեցու]] կրթարանը և գործավայրը։ Արճեշը XV դարում հայկական մշակույթի կենտրոններից էր՝ [[Արճեշի գրչության կենտրոն|գրչության կարևոր օջախ]], որի հետ է կապված մի ամբողջ շարք ձեռագրեր ընդօրինակած գրիչներ [[Ազարիա]]յի, [[Ստեփանոս]]ի, [[Սիմեոն Արճիշեցի|Սիմեոն Արճիշեցու]], [[Գրիգոր Տաուշեցի|Գրիգոր Տաուշեցու]] և ուրիշների գործունեությունը։
Ականց–Արճեշ քաղաքում է ծնվել հայ ականավոր զորավար, 1941—19451941-1945 թթ. Հայրենական մեծ պատերազմում փառաբանված գեներալ-մայոր [[Նվեր Սաֆարյան]]ը։
 
Ներկայում քաղաքը գտնվում է Թոուրքիայում, Վանի նահանգի Էրջիշ շրջանի կենտրոնն է։ Բնակչությունը՝ 81,212 մարդ, հիմնականում քրդեր։
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Արճեշ» էջից