«Նիկոլա Լուի Լակայլ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 5.
Ծնվել է Ֆրանսիայի Ռումինի քաղաքում: Փարիզի Քոլեջ Դե Լիզում ({{lang-fr|Collège de Lisieux}}) ուսումնասիրել է հռետորություն և փիլիսոփայություն, այնուհետև Նավարական քոլեջում՝ աստվածաբանություն: Ստացել է վանահոր պատվավոր կոչում: Աստղագիտություն ուսումնասիրել է ինքնուրույն: Ճշտգրիտ գիտությունների հանդեպ սերը օգնեց նրան կայացնել որոշում Փարիզ տեղափոխվելու մասին, որտեղ Կասինիի և Ֆուշիի հետ ծանոթությունը օգնեց նրան [[1736]] թվականին տեղ ստանալ Փարիզյան աստղադիտարանում: [[1739]] թվականին Ֆրանսիայում Լակայլը զբաղվում է աստիճանային չափումների ուսումնասիրություններով Փարիզից մինչև Պերպինյան և նշանակված է եղել մաթեմատիկայի պրոֆեոր Չորս Ազգերի քոլեջում (Մազարինի քոլեջ): Այստեղ նա ամբողջ լսարանի համար պատրաստել էր դասագրքեր [[մաթեմատիկա]], [[աստղագիտություն]] և [[մեխանիկա]] առարկաներից:
 
1741 թվականին Լակայլը դարձել է Ֆրանսիական Գիտությունների Ակադեմիայի անդամ: 1750 - 1754 թվականներին ԼակայլըԼակայլն անցկացրել է հարավային կիսագնդում, Իլ Բուրբոն և Իլ-դը-Ֆրանս կղզիներում, որոշել է Լուսնի տրամագիծը, չափել [[զենիթ]]ի աղեղը [[հարավային Աֆրիկա]]յից և որոշել շուրջ 10000 աստղերի դիրքը հարավային կիսագնդից և հաշվարկել 1942 աստղերի դիրքերը, որոնք կցել է նախնական կատալոգին: Լակայլը ավարտին է հասցրել հարավային երկնքի բաժանումը համաստեղությունների, որը սկսել էր հոլանդացի ծովագնացը մոտավորապես 1600 թվականին: Առանձնացրել է 14 նոր համաստեղություններ և տվել նրանց անուններ: 1751-1752 թվականների ընթացքում կատարել է [[Լուսին|Լուսն]]ի, [[Մարս (մոլորակ)|Մարս]], [[Վեներա (մոլորակ)|Վեներա]] մոլորակների բազմաթիվ հետազոտություններ: Ստացավ Արեգակնային պարալաքսի արժեքը՝ (9.5"), որը ավելի մոտ էր ժամանակակիցինժամանակակցին: Մասնակցել է Փարիզյան աստղադիտարանի մի շարք գեոդեզիական աշխատանքների:
 
1738 թվականին Դ. Մարալդի հետ կատարեցին Ֆրասիայի ափերի քարտեզագրում [[Նանտ]] և Բայոնոյ քաղաքների միջև: 1739-1741 թվականներին Ֆրանսիայի տարածքում իրականացրեց զենիթի մեծ աղեղի չափումներ, ցույց տալով, որ Երկրագնդի [[հասարակած]]ային [[շառավիղ]]ը մեծ է բևեռայինից: Առաջին անգամ զենիթի աղեղի չափումները կատարել է Աֆրիկայում: Կազմել է քարտեզներ և ճիշտ որոշել Մավրիկի, Ռեյունյոն և [[Համբարձման կղզի|Համբարձման կղզիներ]]ի ճիշտ աշխարհագրական դիրքը: Կազմել է մթնոլորտային բեկման մանրամասն աղյուսակը, հաշվի առնելով մթնոլորտային ճնշումը և եղանակային փոփոխությունները: Կազմել է մեր թվարկությունից առաջ մինչև 1800-ական թվականների [[խավարում]]ների աղյուսակը: Գրել է մաթեմատիկայի (1741), մեխանիկայի (1743), աստղագիտության (1746) և օպտիկայի (1756) դասագրքեր:
 
[[Փարիզ]] վերադարձից հետո էլ Լակայլը շարունակել է իր աշխատանքները Մազարինիի աստղագիտական քոլեջում, առանց առողջությանըառողջությունը խնայելու: Լակայլը մահացել է [[1762]] թվականինթվականի [[մարտի 21]]-ին, ՓարզումՓարիզում: Նա եղել է [[Պետերբուրգ]]յան գիտությունների ակադեմիայի օտարերկրացի անդամ, [[1755]] թվականի [[դեկտեմբերի 13]]-ից Ռուսական գիտությունների ակադեմիայի պատվավոր անդամ:
 
== Լակայլի համաստեղություններ ==
Տող 16.
Լակայլի աշակերտներից առավել հայտնի են Բալլին և Լալանդը: Բացի վերը թվարկված աշակերտներից և Փարիզյան գիտությունների ակադեմիայում բազում հուշագրություններից Լակայլը տպագրել է «Astronomiae Fundamentas» ([[1757]]) և «Coellum australe stelliferum; seu Observationes ad construendum stellarum australium catalogum institutae, in Africa ad Caput Bonae-Spei» ([[1763]]) աշխատությունները:
 
Ավելի քան 100 տարի անց անգլիացիներըանգլիացիներն առանձնացրեցին և հրատարակեցին Լակայլի աստղերի ցուցակը «A Catalogue of 9766 stars in the southern hemisphere» (Լոնդոն, [[1847]]) վերնագրով: Լակայլի կենսագրությունը գրվել է Ֆուշիի, Լալանդի և Արագոյի կողմից:
== Հիշատակ ==
1935 թվականին [[Միջազգային աստղագիտական միություն|Միջազգային աստղագիտական միություն]]ը Լակայլի անունով կոչեց Լուսնի երևացող կողմի [[խառնարան]]ներից մեկը: