«Ռուսաստանի պատմություն»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ ուղղագրական
Տող 55.
[[Եկատերինա II]] կայսրուհու (1762—1796) կառավարությունը ամրապնդում էր ազնվականական հողատիրությունը պետական հողերի բաշխման միջոցով։ Գյուղացիների դժգոհությունն ու անհնազանդությունը շուտով վերաճեց Ռուսաստանի պատմության մեջ ամենամեծ գյուղացիական պատերազմի Ե․ Պուգաչովի ղեկավարությամբ (1773—1775), որը կառավարությունը դաժանորեն ճնշեց։
 
18-րդ դարի 2-րդ կեսին ռուսական առաջավոր մտավորականությունը ավելի ու ավելի վճռականորեն հանդես եկավ ճորտատիրության բոլոր դրսևորումների դեմ։ 18-րդ դարի վերջին ռուս առաջին հեղափոխական-հանրապետական Ա․ Ն․ Ռադիշչևը, որպես ճորտատիրության վերացման անհրաժեշտ պայման, առաջ քաշեց հեղափոխությամբ ինքնակալության տապալման պահանջը։ Արտաքին քաղականքաղաքական ասպարեզում ցարական կառավարությունը շարունակում էր պայքարը հարավային սահմանների անվտանգության համար՝ հաշվի առնելով նաև ազնվականության ձգտումները հարավի բարեբեր հողերի նկատմամբ և վաճառականության շահերը՝ [[Սև ծով]]ի վրայով առևտրային ուղիներ ապահովելու համար։
 
[[Թուրքիա]]յի դեմ տարած հաղթանակների շնորհիվ վերացավ [[Ղրիմի խանություն]]ը (1783), [[Սև ծով]]ի հյուսիսային ափն անցավ Ռուսաստանին, սահման դարձավ [[Դնեստր]] գետը։ 18-րդ դարի վերջի [[ռուս-թուրքական պատերազմներ]]ում ի հայտ եկավ Պ․ Ռումյանցե ֊Զադունայսկիի, [[Սուվորով Ալեքսանդր|Ա․ Սուվորով]]ի և Ֆ․ Ուշակովի զորավարական և նավաաորմավարական տաղանդը։ Ամրապնդվեց Ռուսաստանի միջազգային դիրքը։ 18-րդ դարի 70—90-ական թվականներին ռուսական կառավարությունը [[Ավստրիա]]յի և [[Պրուսիա]]յի հետ իրականացրեց Ռեչ Պոսպոլիտայի երեք բաժանումները։ Ռուսաստանին միացան Աջափնյա [[Ուկրաինա]]ն և ամբողջ [[Բելառուսիա]]ն։