«Սպիտակ ջոկատ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ Բոտ: կոսմետիկ փոփոխություններ
Տող 7.
 
== Բովանդակություն ==
Գլխավոր հերոսի մասին և [[անգլիական երկար աղեղ|անգլիական աղեղնաձիգների]] պատմող վեպի գործողությունները տեղի են ունենում 14-րդ դարում (1366-1367) [[Անգլիա]]յում, [[Ֆրանսիա]]յում և [[Իսպանիա]]յում՝ [[Հարյուրամյա պատերազմ]]ի բովում։ Սյուժեի կենտրոնումիկենտրոնում [[Էդվարդ Սև Արքայազն]]ի Պիրենեյան արշավանքն է, որն ավարտվեց [[1367]] թվականի ապրիլի 3-ի [[Նախերայի ճակատամարտ]]ով, որը, սակայն, ընդամենը հիշատակվում է վեպում։ Հեղինակը մանրամասն նկարագրում է անգլիական աղեղնաձիգի և յոմենի կերպարը՝ վճռական դեր տալով նրան ֆրանսիացիների դեմ անգլիացիների տարած հաղթանակում:
 
Նկարագրվում է նաև ժամանակի [[ասպետականություն]]ը` ընթերցողին տեղափոխելով անկման դարաշրջան, երբ վառոդը և արկերը անպիտան են դարձնում ասպետների զրահները։ Սպառիչ և վառ գրված է [[գերբագիտություն|հերարդիկայի]] մասին, բնության, ասպետական օրենքների, ծովային և ցամաքային մարտերի, մրցաշարերի և իրական սիրո մասին։ Այս ամենը ոչ միայն վեպին մեծ ճանաչում է բերել, այլև հարուցել է պատմաբանների խանդավառությունը։
 
«Սպիտակ ջոկատում» պատմվող իրադարձություններին նախորդում է Կոնան Դոյլի մեկ այլ գրքի՝ «Սըր Նայջել»-ի պատումը։
 
Վեպի 29-րդ գլուխն ավարտվում է ֆրանսիացի հայտնի ասպետ և Հարյուրամյա պատերազմում զորահրամանատար Բերտրան դյու Գեկլենի կնոջ՝ լեդի Տիֆեն Ռանկելի «մարգարեությամբ»։ Լեդի Տիֆոնը նկարագրում է քրիստոնեական Արևմուտքի ապագա զարգացման գեղեցիկ պատկերը՝ սկսած աշխարհագրական մեծ հայտնագործություններից մինչև Ֆրանսիայի հեգեմոնիան։ Մարգարեությունը պատմում է հզորացող Մեծ Բրիտանիայի մասին, որը կստեղծի համաշխարհային գաղութային կայսրություն, այնուհետև նրա գերիշխանությունը կանցնի նախկին գաղութ Ամերիկայի Միացյալ Նահանգներին։