Սպիտակ ջոկատ (անգլ.՝ The White Company), Արթուր Կոնան Դոյլի պատմական վեպը։ Առաջին անգամ հրատարակվել է 1891 թվականին, հրատարակիչ՝ Սմիթ Էլդեր[1], մինչ այդ շարունակաբար տպագրվել է «Քորնհիլ» ամսագրում։

Սպիտակ ջոկատ
անգլ.՝ The White Company
ՀեղինակԱրթուր Կոնան Դոյլ
Տեսակգրավոր աշխատություն
Ժանրպատմավեպ
Բնօրինակ լեզուանգլերեն
Էջեր483
ՀաջորդՌաֆլզ Հոուի բացահայտում և Սեր Նայջել
Երկիր Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն
ՀրատարակիչSmith, Elder & Co. և Thomas Y. Crowell Co.
Հրատարակման տարեթիվ1891
Թվային տարբերակen.wikisource.org կայքում (անգլ.)]
 The White Company (novel) Վիքիպահեստում

Բովանդակություն խմբագրել

Գլխավոր հերոսի մասին և անգլիական աղեղնաձիգների պատմող վեպի գործողությունները տեղի են ունենում 14-րդ դարում (1366-1367) Անգլիայում, Ֆրանսիայում և Իսպանիայում՝ Հարյուրամյա պատերազմի բովում։ Սյուժեի կենտրոնում Էդվարդ Սև Արքայազնի Պիրենեյան արշավանքն է, որն ավարտվեց 1367 թվականի ապրիլի 3-ի Նախերայի ճակատամարտով, որը, սակայն, ընդամենը հիշատակվում է վեպում։ Հեղինակը մանրամասն նկարագրում է անգլիական աղեղնաձիգի և յոմենի կերպարը՝ վճռական դեր տալով նրան ֆրանսիացիների դեմ անգլիացիների տարած հաղթանակում։

Նկարագրվում է նաև ժամանակի ասպետականությունը` ընթերցողին տեղափոխելով անկման դարաշրջան, երբ վառոդը և արկերը անպիտան են դարձնում ասպետների զրահները։ Սպառիչ և վառ գրված է հերարդիկայի մասին, բնության, ասպետական օրենքների, ծովային և ցամաքային մարտերի, մրցաշարերի և իրական սիրո մասին։ Այս ամենը ոչ միայն վեպին մեծ ճանաչում է բերել, այլև հարուցել է պատմաբանների խանդավառությունը։

«Սպիտակ ջոկատում» պատմվող իրադարձություններին նախորդում է Կոնան Դոյլի մեկ այլ գրքի՝ «Սըր Նայջել»-ի պատումը։

Վեպի 29-րդ գլուխն ավարտվում է ֆրանսիացի հայտնի ասպետ և Հարյուրամյա պատերազմում զորահրամանատար Բերտրան դյու Գեկլենի կնոջ՝ լեդի Տիֆեն Ռանկելի «մարգարեությամբ»։ Լեդի Տիֆոնը նկարագրում է քրիստոնեական Արևմուտքի ապագա զարգացման գեղեցիկ պատկերը՝ սկսած աշխարհագրական մեծ հայտնագործություններից մինչև Ֆրանսիայի հեգեմոնիան։ Մարգարեությունը պատմում է հզորացող Մեծ Բրիտանիայի մասին, որը կստեղծի համաշխարհային գաղութային կայսրություն, այնուհետև նրա գերիշխանությունը կանցնի նախկին գաղութ Ամերիկայի Միացյալ Նահանգներին։

Հրատարակություններ խմբագրել

ԽՍՀՄ-ում վեպը երկար ժամանակ չի հրատարակվել (Միացյալ Նահանգները մեծարող վերոհիշյալ մարգարեության պատճառով), և միայն 1968 թվականին ներառվեց Արթուր Կոնան Դոյլի 8 հատորանոց ժողովածուի կազմում։ Միայն 1992 թվականին «Լենիզդատ» հրատարակչությունը առաջին անգամ այն լույս ընծայեց առանձին գրքով։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «www.booksandwriters.co.uk». Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ մարտի 28-ին. Վերցված է 2015 թ․ հունիսի 26-ին.

Աղբյուրներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սպիտակ ջոկատ» հոդվածին։