«Հովհաննես (մանրանկարիչ)»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ հայերեն անվանում
չNo edit summary
Տող 1.
{{Այլ կիրառումներ|Հովհաննես (այլ կիրառումներ)}}
'''Հովհաննես մանրանկարիչ''' (ծնվելու և մահանալու թվականները անհայտ են), հայ մանրանկարիչ, XIII դարի կիլիկյան մանրանկարիչ, գրիչ։ Աշխատել է [[Հռոմկլա]]յում, [[Կոնստանդին Ա Բարձրաբերդցի]] կաթողիկոսի պատվերով ընդօրինակել է [[1235]] թվականի ([[Մխիթարյաններ]]ի մատենադարան, [[Վիեննա]]) և [[1253]] թվականի (Ֆրիրի պատկերասրահ, [[Վաշինգտոն]]) [[ավետարան]]ները։ Մանրանկարիչ Կիրակոսի հետ եղել է [[Թորոս Ռոսլին]]ի անմիջական նախորդը։ Առավել ուսումնասիրվածը և բարձրարժեքը Ֆրիրի պատկերասրահի [[Ավետարան]]ն է, որն ունի խորաններ, անվանաթերթեր և ավետարանիչների պատկերներ։ Զարդապատումը կատարված է պայծառ գույներով՝ ոսկե ֆոնի վրա, ուր ակնհայտ է մանրանկարչի գունագծային մեծ վարպետությունը։ Ընդհանրություններ ունի նույն ժամանակ [[Հռոմկլա]]յում աշխատած նկարիչներ Սարգսի և Կիրակոսի հետ։
{{ՀՍՀ|հատոր=6|էջ=555}}