«Կոնք»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ հայերեն անվանում
չNo edit summary
Տող 1.
{{Այլ կիրառումներ|Կոնք (այլ կիրառումներ)}}
'''Կոնք''', ''կոնքագոտի'', կմախքի մաս'', որն իրանը միացնում է ետին վերջավորություններին ([[կաթնասուն]]ների) կամ ստորին վերջույթներին ([[մարդ]]ու) և ծառայում որպես հենարան ողնաշարի և մարմնի ամբողջ վերին մասի համար, ինչպես նաև սահմանում է մի խոռոչ, ուր զետեղված է ընդերքը։ Կոնք-[[ազդր]]ային հոդով հոդավորվում է ազդրոսկրերի հետ։ Կազմված է կենտ ոսկրերից ([[սրբոսկր]], [[պոչուկ]]) և զույգ կոնքոսկրերից (անանուն ոսկրեր)։ Առջևից կոնքոսկրերն իրար միանալով կազմում են ցայլային համաճոնը, ետևից՝ սրբոսկրի հետ միանում սրբոսկրա-զստային հոդով։ Յուրաքանչյուր անանուն ոսկր բաղկացած է 3 ոսկրերից՝ [[զստոսկր]], [[նստոսկր]], [[ցայլոսկր]]։ Վերջիններիս միացման հատվածի արտաքին երեսին գտնվում է [[քացախափոս]]ը, որի միջոցով հոդավորվում է ազդրոսկրի գլխիկի հետ։ Կոնքի կառուցվածքն օժտված է սեռային առանձնահատկություններով. կանանց կոնքն ավելի լայն է և պակաս խոր, քան տղամարդկանցը։ Տարբերում են ''մեծ և փոքր'' կոնքեր։ Մեծ կոնքն առջևից սահմանագծվում է որովայնի առաջային պատի փափուկ հյուսվածքներով, ետևից՝ ողնաշարով, կողքերից՝ զստոսկրերի թևերով, փոքր կոնքն առջևից՝ ցայլոսկրերով, ետևից՝ սրբոսկրով և պոչուկով, կողքերից՝ նստոսկրերով և փափուկ հյուսվածքներով։ Մեծ կոնքում տեղակայված են որովայնի խոռոչի ստորին բաժնի օրգանները, փոքրում՝ ուղիղ աղիքը, միզապարկը, տղամարդկանց մոտ՝ [[շագանակագեղձ]]ը և [[սերմնաբշտեր]]ը, կանանց մոտ՝ [[արգանդ]]ն իր հավելումներով և [[հեշտոց]]ը։ Կոնքի ոսկրերին կպչում են. hետևից՝ մեջքի, ողնաշարի, առջևից՝ որովայնի մկանները։ Կոնքից սկսվում են նաև ստորին վերջույթի մկանները։ Կոնքի պատերի արյունամատակարարումն իրականանում է զստային ներքին զարկերակներով, նյարդավորումը՝ սրբոսկրային հյուսակով։
 
{{ՀՍՀ|հատոր=5|էջ=585}}
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Կոնք» էջից