«Վաղարշակ Ա»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Հետ է շրջվում 4921043 խմբագրումը, որի հեղինակն է՝ 82.199.214.129 (քննարկում) մասնակիցը
Ա.Ե.Մխիթարյան
Տող 12.
}}
'''Վաղարշակ Ա''' (ծն. և մահվան թթ. անհայտ), Հայոց ավանդական արքա (մ.թ.ա. 247-225), Արշակունյաց հարստության հիմնադիրը Հայաստանում։ Հայոց պատմիչները Վաղարշակին համարում են [[Պարթև Արշակունիներ|Պարթևաց Արշակունի]] թագավոր [[Արշակ Ա Պարթև|Արշակ Մեծ]]ի (մ.թ.ա. 248/247 – մոտ մ.թ.ա. 211) և [[Արշակ Բ Պարթև|Տրդատ Ա]]-ի եղբայրը։ Վերջինիս օգնությամբ 31 տարի գահակալելով [[Հայաստան]]ում՝ Վաղարշակ Ա-ն մայրաքաղաքն ու գահանիստը դարձրել է [[Մծբին]]ը։ [[Մովսես Խորենացի]]ն առասպելական Վաղարշակին է վերագրում վարչական, քաղաքական, ռազմական, տնտեսական և մշակութային բազմաթիվ բարենորոգումները։ Վաղարշակ Ա-ի կառավարման ժամանակ իր տերության կազմի մեջ էին մտնում նաև [[Ատրպատական]]ը և [[Հյուսիսային Միջագետք]]ը։ Նրա օրոք են իշխանական տիտղոսներ և տիրույթներ ստացել մի շարք տոհմեր, մասնավորապես՝ [[Բագրատունիներ]]ը, [[Գնունիներ]]ը, [[Առանշահիկներ]]ը և այլն։ Վաղարշակ Ա-ին հաջորդել է իր որդին՝ [[Արշակ Վաղարշակի]]։ Վաղարշակի կարգադրությամբ է ասորի քուրմ [[Մար Աբաս Կատինա]]ն բաբելոնյան աղբյուրների հիման վրա գրել ''Հայոց Պատմությունը''։ Վաղարշակի պատմականությունը կասկածի է ենթարկվել XIXդ. 2-րդ կեսից և տակավին մնում է գիտնականների տարակարծությունների ու վեճերի առարկա։ Ուսումնասիրողներից ոմանք Վաղարշակին փորձել են նույնացնել [[Տրդատ Ա]]–ի հետ։
 
 Ըստ Մ. Խորենացու գրի առած հին ավանդության՝ Ալեքսանդր Մակեդոնացու մահվանից վաթսուն տարի անց (Ալեքսանդր Մեծը մահացել է մ.թ.ա.323–ի հունիսի 13-ին), այսինքն մ.թ.ա.263-ին, սակերի Պարն ցեղի (հին աղբյուրներում նաև պառնացիք կամ ապարհացիք, բնակվել են Կասպից ծովի հարավ-արևելյան տարածքներում, իրենց ազգակից դահերի և վրկանների հարևանությամբ) առաջնորդ է դառնում Արշակ Քաջը: Սրա առաջնորդ դառնալու ժամանակ Սելևկյանների գահին է նստում Անտիոքոս II Թեոսը (մ.թ.ա.261–մ.թ.ա.246): Վերջինիս թուլությունից օգտվելով, Սելևկյանների պետությունից անջատվում են մի շարք երկրներ, որոնց օրինակին հետևելով՝ ըստ Մ. Խորենացու վկայության. Անտիոքոս II Թեոսի գահակալման տասնմեկերորդ տարում (այսինքն մ.թ.ա.250-ին) ապստամբում է պարթևների երկրի սատրապը և դուրս գալիս մակեդոնացիների հպատակությունից: Այդ առիթը օգտագործելով, պարների առաջնորդ Արշակ Քաջը պարտության է մատնում Պարթևքի սատրապին և հաստատվում Պարթևքում, որից հետո իրեն է միացնում շրջակա տարածքները ու Սելևկյաններից անջատված Բակտրիայի երկիրը, իրեն նստավայր շինելով Բահլ Առավոտին կոչված քաղաքը: Արշակ Քաջից հետո պարթևների գահին է նստում նրա եղբայրը՝ Տրդատ I-ը  (մ.թ.ա. 248): Վերջինս իր տիրապետության սահմանները սկսել է ընդարձակել հարևան Վրկանի և Մարաստանի գրավումով: Մ.թ.ա. 228-ին Սելևկյան թագավոր Սելևկոս II Կալլինիկոսը (մ.թ.ա.246-մ.թ.ա.226) ստիպված ճանաչել է Տրդատ I-ի իշխանությունը Պարթևքի և հարևան տարածքների վրա, որի գահանիստ քաղաքն է դարձել Հեկատոմպիլոսը (այժմյան՝ Դաղմանից հարավ): Սրա ժամանակվանից սկիզբ է առել պարթևների տոմարը, իսկ նրանց թագավորական հարստությունը Արշակ Քաջի անունով կոչվել է Արշակունիներ և Տրդատ I-ին ըստ Մ. Խորենացու՝ անվանել են Արշակ Մեծ: 
 
== Աղբյուրներ ==
* Մովսես Խորենացի «Պատմություն Հայոց» - 1968 թ․
* Լ․ Շահինյան «Հայաստանը և Առաջին Արշակունիները» -1993 թ․
* Ա. Ե. Մխիթարյան <<Հաբեթի սերունդները>> -2002թ.  
{{Հայոց արքաներ}}