«Դվին»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
Տող 37.
 
== Հիմնում ==
[[File:The City of Dvin.gif|thumb|left|250px|Դվին քաղաքի քարտեզը]]
330-338 թթ. Մեծ Հայքի թագավորն էր [[Տրդատ Մեծ]]ի որդի [[Խոսրով Բ Կոտակ|Խոսրով Կոտակ]]: Նրա գահակալության առաջին տարիներին կատարված շինարարական գործերից մեկը Դվին քաղաքի հիմնադրումն է (IV դ. 30-ական թթ.)։ Ըստ պատմիչների՝ այդ ժամանակ Արաքս գետը փոխել էր իր հունը և հեռացել Արտաշատի մոտից, որի պատճառով խախտվել էր մայրաքաղաքի ռազմական պաշտպանությունը։ Նախկինում Արաքսը պտույտ էր տալիս մայրաքաղաքի շուրջը և երեք կողմից պաշտպանում այն, իսկ այժմ քաղաքը զրկվել էր այդ պաշտպանությունից։ Բացի այդ, Արաքսի ընթացքը փոխվելու հետևանքով ջրերը դուրս էին եկել հունից և ստեղծել ճահիճներ մայրաքաղաքի շուրջը։ Անգամ, ըստ Մովսես Խորենացու, օդը դարձել էր վատառողջ։ Այս ամենն հաշվի առնելով՝ արքունիքն որոշում է մայրաքաղաքը տեղափոխել առողջ կլիմայով բարձրադիր մի վայր։ [[Արարատյան դաշտ]]ի շոգը և կլիման առողջացնելու համար քաղաքի մոտակայքում կատարում է անտառատնկումներ, որոնք պահպանվել են մինչև այժմ «[[Խոսրովի անտառ]]» անունով։ Նոր մայրաքաղաքի համար հարմար տեղ է ընտրվում Արտաշատից ոչ հեռու գտնվող Դվին կոչվող բլուրը, որտեղ և հիմնվում է քաղաքը։ Նորաստեղծ մայրաքաղաքում կառուցվում են արքունական ապարանքներ և այլ գեղեցիկ շենքեր։ Դվինը շարունակում էր մեծանալ և 428 թ. դառնում է Մարզպանական Հայաստանի կենտրոնը։ 450 թ. բերդապահ պարսիկ Վնդոն հայերին ձուլելու նպատակով Դվինում հիմնել է զրադաշտական ատրուշան, իսկ եկեղեցին վերածել մեհյանի, սակայն Վարդան Մամիկոնյանը, զորքով մտնելով քաղաք, կրկին վերահաստատել է քրիստոնեությունը։ Այնուհետև, հայ նախարարները Հայաստանի նկատմամբ բյուզանդացիների ու պարսիկների կրոնա-դավանափոխական նկրտումները ձախողելու նպատակով Գյուտ Արահեզացի կաթողիկոսին հորդորել են կաթողիկոսական աթոռը Էջմիածնից տեղափոխել Դվին։ Այդ նպատակով քաղաքի կենտրոնում՝ եռանավ եկեղեցու մոտ, կառուցվել են վեհարան, պաշտոնատներ, բարձրագույն դպրոցներ և այլ շենքեր։
 
Տող 44 ⟶ 45՝
== Կառուցվածք ==
Դվինն ունեցել է միջնադարյան քաղաքին հատուկ միկրոաշխարհագրություն՝ ներքին կառուցվածք։ Նրա կենտրոնում, 30-35 մ հարաբերական բարձրության բլրի վրա, հառնում էր միջնաբերդը՝ աշտարակաշատ պարիսպներով։ Պարիսպներն ունեին մինչև 16 մ հաստություն և 6-7 հարկանի շենքի բարձրություն։ Բլուրի վրա և դրա լանջերին կառուցված անառիկ միջնաբերդի գագաթի հարթակին կանգնել է հայ Արշակունի թագավորների պալատը, որտեղ նրանց անկումից հետո բնակվել են մարզպանները և ոստիկանները, իսկ ստորին հարթակի բերդում՝ պալատական բարձր պաշտոնյաները։ Ստորին հարթակն ունեցել է նաև զինավարժությունների ու մրցումների համար նախատեսված ընդարձակ հրապարակ։ Միջնաբերդն ամբողջությամբ շրջափակված է եղել ջրափոսով պաշտպանված կրկնակի պարիսպ-խրամով, որն արտաքին կողմիցն ուներ 30-70 մ լայնության և 5-6 մ խորության։ Ջուրը լցվել է Ազատ գետից՝ արհեստական հունով։ Բերդը քաղաքի հետ կապված է եղել ջրափոսի վրայով անցնող միաթռիչք և երկթռիչք կամարավոր կամուրջներով, որոնցից երկուսի մնացորդները պահպանվել են։
 
[[File:Dvin,catholicos-palace1.jpg|thumb|left|250px|Կաթողիկոսարանի ավերակները]]
 
Դվինն ունեցել է նաև իր մատույցները պաշտպանող ամրոցներ (Տիկնունի և այլն)։ Քաղաքի մեծ մասը նույնպես պարսպապատ էր։ կառուցվել են գեղեցիկ, քարաշեն շենքեր։ Դրանցից նշանավորը [[Արշակունի]] թագավորների պալատն էր (IV դար), որից պահպանվել է արքայական գահասրահի (272 քառ. մետր մակերեսով) ավերակները։ Սրահն իր չորս զույգ սյուներով բաժանվել է արևելյանից արևմտյան ձգված երեք նավերի, որոնցից կենտրոնականը եզրայինների կրկնակի լայնքն է ունեցել։ Գրեթե նույն չափերն ու կառուցվածքն է ունեցել V դարի 2-րդ կեսին կառուցված կաթողիկոսի պալատական դահլիճը, որտեղ տեղում պահպանվել են սյունախարիսխներն ու արմավենազարդ խոյակներից մեկը։ Դվինի ճարտարապետական գլուխգործոցը եղել է հեթանոսական տաճարի տեղում VI դարի սկզբին կառուցված Մայր տաճարը, որը VII դարի սկզբին վերածվել է կենտրոնագմբեթ եկեղեցու, իսկ XIII դարի կեսերին՝ ավերվել։
Տող 50 ⟶ 53՝
 
==Արհեստներ և առևտուր==
[[File:Dvin,cathedral-E1.jpg|thumb|right|250px|Տաճարի արևելյան կողմը]]
Դվինի վարչաքաղաքական ու տնտեսական նշանակությունը ավելի մեծացավ արաբական տիրապետության սկզբնական շրջանում՝ 7-8 դարերում, երբ այն դարձավ մի շատ ավելի ընդարձակ վարչական միավորի՝ [[Հայաստանի Էմիրություն|Արմինիա կուսակալության]] կենտրոնը։ Արմինիան իր մեջ էր միավորում նաև Արևելյան [[Վրաստան]]ն ու [[Աղվանք]]ը: Դվինը եղել է Արևելքի իր ժամանակի նշանավոր քաղաքներից։ Այն արհեստագործական ու տարանցիկ առևտրի խոշոր կենտրոն էր։ Այստեղ են հատվել միջազգային 6 մայրուղիներ, որոնց միջոցով Հայաստանը առևտուր է արել [[Փոքր Ասիա]]յի ու Հարավային Եվրոպայի, [[Հյուսիսային Կովկաս]]ի ու [[Միջին Ասիա]]յի, [[Միջագետք]]ի ու Հյուսիսային Աֆրիկայի երկրների հետ։ Մարզպանության շրջանում զարգացել են արհեստներն ու առևտուրը։ Արհեստավորները միավորվել են արհեստակցական տարբեր կազմակերպություններում, կազմել առանձին թաղեր։
 
Ըստ [[Անանիա Շիրակացի|Անանիա Շիրակացու]] «[[Մղոնաչափք]]»-ի՝ Դվինում կար վեց մայրուղիներ։ Դվինը առևտուր էր անում կովկասյան, փոքրասիական, [[Հարավային Ասիա]]յի, Հարավային [[Ռուսաստան]]ի, Հարավային [[Եվրոպա]]յի, Հյուսիսային [[Աֆրիկա]]յի, [[Բյուզանդիա]]յի, [[Միջագետք]]ի, միջինասիական և այլ երկրների հետ։ Հատկապես սերտ կապերի մեջ էր Վրաստանի հետ, որի համար էլ քաղաքի դռներից մեկը կոչվում էր Տփխիս։ Սակայն Դվինի տնտեսական զարgացմանը մեծ վնաս են հասցրել արաբական արշավանքները. քաղաքն ավերվել է, բնակիչները՝ հեռացել։ VII դարի վերջերին, երբ Դվինը դարձել էր խալիֆայության [[Արմինիա վարչական միավորի կենտրոն, արաբական հարկային ծանր քաղաքականության պատճառով դրությունն ավելի էր սրվել: Դվինից հեռացված հայերի տեղերը զբաղեցնում են իսլամադավան ցեղերը, թուլանում են արհեստներն ու առևտուրը: Սակայն [[Բագրատունիներ]]ի իշխանության հաստատումից (862) և Հայաստանի անկախության վերահաստատումից (885) հետո Դվինը նորից վերելք ապրեց:
[[File:Dvin,citadel-S1.jpg|thumb|left|200px|Միջնաբերդի ավերակները հարավային կողմից]]
 
Դվինում արտադրվել և օտար երկրներ են արտահանվել բրդյա ու մետաքսյա գործվածքներ, ծածկոցներ, բազմոցներ, գեղեցիկ ու թանկարժեք գորգեր, հախճապակյա առարկաներ, որդան կարմիր, որոնց պահանջարկը շատ մեծ էր օտար երկրներում: Սակայն XI դարի վերջին և XII դարի սկզբին Դվինը հետզհետե կորցրել է իր դերը, որին նպաստել են Դվինի արհեստավորների ու վաճառականների Անի տեղափոխվելը, ինչպես նաև օտարազգի ցեղերի ու հարևան իշխանությունների հաճախակի ապստամբություններն ու ավերածությունները: Քաղաքը վերջնականապես կործանվեց Ջալալ Էդ Դինի արշավանքների հետևանքով (1225), իսկ 1236 թվականին մոնղոլ-թաթարների արշավանքից հետո Դվինի տարածքում առաջացան մի քանի գյուղեր: Ինչպես [[արաբներ|արաբ]] մատենագիրներն են վկայում, Դվինում արտադրվել և օտար երկրներ են արտահանվել բրդյա ու մետաքսյա գործվածքներ, ծածկոցներ ու գորգեր, ապակյա, հախճապակյա ու բրուտագործական առարկաներ, [[որդան կարմիր]] ներկ, մետաղագործական (երկաթե ու պղնձե) արտադրանք, արծաթե զարդեր:
 
Տող 60 ⟶ 64՝
 
==Պեղումներ==
[[File:Dvin 2014 pic 32.JPG|thumb|Խոյակ]]
 
Դվինում առաջին պեղումները կատարել է [[Նիկողայոս Մառ|Ն. Մառ]]ը 1899 թվականին: Պեղվել է մեծ եկեղեցու արտաքին պատերը, միանավ տաճարը և կաթողիկոսի պալատը: Պեղվել են նաև միջնաբերդի քաղաքային շրջանի երեք շերտերը և նախաքաղաքային շրջանի հնագույն բնակավայրի մնացորդները, գրեթե ամբողջությամբ պեղվել է կենտրոնական թաղը, որտեղ եղել է Հայոց կաթողիկոսարանը իր երկու եկեղեցով, վեհարանով և օժանդակ շինություններով: Քաղաքի հարավային թաղերից մեկում հայտնաբերվել է միջազգային առևտրի կենտրոնական վաճառանոցը: Քաղաքի տարբեր մասերում բրուտի արհեստանոցից գտնվել են խոտանված առարկաների մեծ կույտեր, հեթանոսական դամբարանադաշտ՝ քարե արձանների ու քանդակների բեկորներով: Պեղումների ժամանակ հայտնաբերված խարամի զանգվածները վկայում են այն մասին, որ Դվինն ունեցել է նաև երկաթի ձուլարան, որտեղ պատրաստել են զենքեր ([[նետասլաք]]ներ, [[նիզակ]]ներ, [[տեգ]]եր, [[դաշույն]]ներ, [[սուր|սր]]եր), մեծ թվով տնտեսական և շինարարական երկաթե իրեր (շղթաներ, ուրագներ, կացիններ, մկրատներ, բաղնիքի ջրատար խողովակներ): Դվինում զարգացած արհեստներից էր [[պղնձագործություն]]ը: Գտնվել են տարբեր չափսերի կաթսաներ, սափորներ, թասեր, ձիթաճրագներ, զարդագամեր (գրեթե բոլորն էլ՝ փորագիր նախշերով, կենդանակերպ ոտներով ու բռնակներով), զարդեր (ապարանջաններ, ուլունքներ):
[[File:Dvin 2014 pic 48.JPG|thumb|left|Արձանագրությամբ քարի բեկոր]]
 
Քաղաքատեղին բազմիցս ուսումնասիրվել և պեղվել է:
* 1899 թվականին ուսումնասիրել է [[Նիկողայոս Մառ]]ը
Տող 72 ⟶ 76՝
 
Դվինում խիստ զարգացած էին [[ոսկերչություն]]ն ու [[արծաթագործություն]]ը: Գտնվել են շղթայաձև մանյակներ, օձագլուխ ապարանջաններ, կրծքախաչեր, արծաթյա գոտիներ, գդալ, մատանիներ, ականջօղեր: Արծաթե իրերի մեծ մասը արտահանվել է տարբեր երկրներ: Շինարարության մեջ և կենցաղում օգտագործվել են քարերի տարբեր տեսակներ՝ տեղական ավազաքար, շրջակա վայրերից բերված տուֆ, որձաքար, մարմար, գետաքար, չեչաքար, ջրաղացաքար: Որձաքարից շինել են սանդեր, երկանքներ, ռմբաքար: Դվինից օտար երկրներ է արտահանվել կարծր քարի մի տեսակ, որով փորագրություններ են կատարել կնքաքարերի (գեմմաներ) վրա: Գտնվել են նաև ոսկրից պատրաստված իրեր՝ սրինգ, նարդու քարեր, կահույքի բռնակներ: Դվինում բարձր մակարդակի էր հասել կավագործությունը: Կավից պատրաստվել են տնային գործածության տարբեր անոթներ: Գտնվել են բազմաթիվ մեծ ու փոքր կարասներ, հաճախ՝ նաև կարմրաներկ արտաքինով ու զարդագոտիներով, երբեմն՝ հայերեն փոքրիկ արձանագրություններով: Մեծ կարասների տարողությունը հասնում է մինչև 1000 լ:
[[File:Dvin 2014 pic 51.JPG|thumb|right|250px|Կենդանակերպ զարդաքանդակներով քարի բեկոր]]
 
Տարածված են եղել նաև ջնարակած կավանոթները (ափսեները, սկահակները, գավերը): Հախճապակե իրերը, որոնց արտադրությունը Դվինում զարգացել է IX-XIII դդ., համարվել են աշխարհում լավագույններից: Նույն ժամանակահատվածում արագ զարգացել է նաև ապակեգործությունը: Պատրաստվել են սրվակներ, շշեր, սափորներ, թասեր, գավաթներ, պնակներ, զարդեր, ալքիմիկոսների փորձանոթներ, լուսամուտի հարթ ապակիներ: Դվինի բնակիչները ծանոթ են եղել նաև ապակի գունավորելու արհեստին: Հաճախ գունավորել են ապակին, երբեմն ավելացրել վերադիր զարդանախշեր ու փորագրել: Դեռևս հնագույն ժամանակներից Դվինում զարգացած է եղել քանդակագործությունը: Քանդակազարդվել են բնակելի տների մուտքերի ճակատները, շքամուտքերը, պատերի ակնառու մասերը, V-VII դդ՝ մենասյուները, որոնք ծառայել են իբրև գերեզմանական կոթողներ: Սրանց խոյակների վրա քանդակվել են Տիրամայրը, սրբեր, այգեկութի, որսի տեսարաններ: Դվինի նախահայկական շերտում հայտնաբերված պաշտամունքային երևելի կարասներից մեկի վրա պատկերված են լեռներ ու աստղազարդ երկինք, արևի սիմվոլներ, որսի տարբեր կենդանիներ, նետ ու աղեղով զինված հեծյալ որսորդներ և վերջապես անտառի ոգի կամ որսի աստվածության կերպար: Հայ ժողովրդական մտածողության մեջ պահպանված այս պատկերացումները անկասկած գալիս են ուշ բրոնզե դարի երբեմնի շքեղ հավատալիքներից, պաշտամունքից, հարուստ ծիսական արարողություններից:
 
Տող 79 ⟶ 83՝
== Պատկերներ ==
 
<gallery mode="packed" heights="300160">
 
File:DvinCross.jpg|Դվինի պեղումների հետևանքով գտնված երկումետրանոց [[խաչ]]
File:Dvin Capital.jpg|Դվինի ավերակներ
File:Dvin and Verin Dvin.JPG|[[Վերին Դվին]] գյուղը
File:Pyramid of Dvin.jpg|Դվինի բրգաձև բլուրը
File:HNABERD Ancient Dvin 1.JPG
File:Dvin Capital.jpg|Դվինի ավերակներԽոյակներ
File:HNABERD Ancient Dvin 32.JPG
File:Dvin 2014 pic 43.JPG
File:HNABERD Ancient Dvin 26.JPG
File:HNABERD Ancient Dvin 3.JPG
File:Dvin 2014 pic 33.JPG
File:Dvin 2014 pic 56.JPG
File:Dvin 2014 pic 52.JPG
File:Dvin 2014 pic 45.JPG
File:Dvin 2014 pic 60.JPG
File:Dvin 2014 pic 57.JPG|
File:Dvin 2014 pic 51.JPG
File:Dvin 2014 pic 58.JPG
File:Dvin 2014 pic 53.JPG
File:Dvin 2014 pic 44.JPG
File:Saint Harutyun DVIN 3.JPG
File:DvinCross.jpg|Պեղումների ժամանակ գտնված երկմետրանոց [[խաչ]]
</gallery>
 
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Դվին» էջից