«Գոմբոժապ Ցիդինժապով»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
Տող 1.
{{Տեղեկաքարտ Դերասան}}
'''Գոմբոժապ Ցիդինժապով''' ({{ԱԾ}}), բուրյաթ խորհրդային դերասան, ռեժիսոր, դրամատուրգ։ [[ԽՍՀՄ]] ժողովրդական արտիստ]] ([[1940]])։ ՍՄԿԿ անդամ [[1939]] թվականից։ Բուրյաթ, պրոֆեսիոնալ թատրոնի հիմնադիրներից։
== Գործունեություն ==
Տպագրվում է [[1940]] թվականից։ [[1934]] թվականին ավարտել է [[Ռուսաստանի թատերական արվեստի համալսարան|Մոսկվայի Թատերարվեստի պետական ինստիտուտի]] ռեժիսորական ֆակուլտետը։ [[1934]][[1948|-1948]] թվականներին՝ բուրյաթ, դրամատիկական թատրոնի ([[1938]] թվականից՝ երաժշտադրամատիկական) գեղարվեստական ղեկավարը, [[1948]][[1960|-1960]] թվականներին՝ Խ․ Նամսարաևի անվան բուրյաթ, դրամայի և Բուրյաթ, օպերայի և բալետի թատրոնների (Ուլան Ուդե) գլխավոր ռեժիսորը։ Դերերից են՝ Օթելլո (Շեքսպիրի «[[Օթելլո (ողբերգություն)|Օթելլո]]»), Շարլայ (Բալդանոյի և էդելի «էրժեն»)։ [[1947]] թվականին մարմնավորել է [[Վլադիմիր Իլյիչ Լենին|Վ․ Ի․ Լենին]]ի կերպարը (Պոգոդինի «Կրեմլյան կուրանտներ»)։ Բեմադրել է «Բաիր» երաժշտական դրաման (երաժշտ․՝ Պ․ Բեռլինսկու, լիբրետոն՝ Գոմբոժապ Ցիդինժապովի և Ա․ Շադաևի, [[1938]]), Բալդանոյի «Շատերից մեկը» ([[1937]]), Գոմբոժապ Ցիդինժապովի «Սնայպեր» ([[1943]]) պիեսները, [[Չայկովսկի Պյոտր|Չայկովսկու]] «<nowiki/>[[Եվգենի Օնեգին (օպերա)|Եվգենի Օնեգին]]<nowiki/>» ([[1943]]), Կնիպպերի «Բայկալի վրա» ([[1948]]), Զերժինսկու «Խաղաղ Դոն» ([[1953]]) օպերաները և այլն։ [[ՌՍՖՍՀ]] II–IV գումարումների Գերագույն սովետի դեպուտատ։ [[ԽՍՀՄ]] պետական մրցանակ (1949)։ Պարգևատրվել է [[Լենինի շքանշան|Լենինի]] և 2 այլ շքանշաններով։