«Քամելեոն»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ փոխարինվեց: ն ։ → ն։ oգտվելով ԱՎԲ
Տող 5.
== Ընդհանուր նկարագիր ==
Այս տեսակի մեծամասնության մարմնի երկարությունը հասնում է 30 սմ-ի, ավելի խոշորները 50-60 սմ են, իսկ ամենափոքրերը՝ 3-5 սմ։ Նրա գլուխը ունի սաղավարտի տեսք և երբեմն զարդարված է լինում փոքրիկ պոզերով։
Նրա ոտքերը երկար են և հարմարված են մագլցելու համար։ Թաթերն ունեն ճանկերի տեսք, որոնք կարող են ամուր բռնել ծառի ճյուղերից։ Պոչը հաստ է հիմքի մոտ և աստիճանաբար նեղանում է։ Այն կարող է ոլորվել դեպի ներքև և կարող է կախվել ճյուղերից։ճյուղերից։Նրա աչքերը դուրս եկած են և ունեն տեսողական անցք։ Քամելեոնը կարող է միևնույն ժամանակ նայել տարբեր ուղղություններով, ինչը շատ օգտակար է որսի համար։
Քամելեոնները ունեն անսովոր տեսողական օրգաններ։ Նրա աչքերը դուրս եկած են և ունեն տեսողական անցք։ Քամելեոնը կարող է միևնույն ժամանակ նայել տարբեր ուղղություններով, ինչը շատ օգտակար է որսի համար։
 
Որսի ժամանակ քամելեոնները երկար նստում են ծառի ճյուղին։ Այդ ընթացքում նրա մարմինը մնում է անշարժ, իսկ աչքերը անընդհատ շարրժման մեջ են։ Միջատներին նա բռնում է լեզվով, որն ունի կպչուն նյութ իր ծայրին։ Քամելեոնը կարող է ճանաչել և բռնել չորս միջատ երեք վայրկյանում։ Երբ լեզուն «չի աշխատում» այն պահվում է ստորին ծնոտում գտնվող ոսկորի շնորհիվ։ Եթե զոհը լինում է շատ ծանր լեզվով բռնելու համար, նա այն միանգամից բռնում է բերանով։
 
== Գույնի փոփոխություն ==
Շատ հայտնի է քամելեոնների գույնը փոխելու հատկությունը, որը հատւկ է բոլոր տեսակներին։ Գույնի փոփոխությունը կախված է նրանց մաշկի յուրահատուկ կառուցվածքից։ Նրանց մաշկի ներքին շերտում կան հատուկ բջիջներ՝ քրոմատոֆորներ, որոնք իրենց մեջ պարունակում են տարբեր գույնի պիգմենտներ։ Հենց դրանցպիգմենտներ։դրանց շնորհիվ էլ քամելեոնը կարողանում է փոխել իր մաշկի գույնը։ Նա կարողանում է փոխել ինչպես իր ամբողջ մարմնի գույնը, այնպես էլ մարմնի մի մասը, որը կարող է ուղեկցվել տարբեր զոլերով կամ պուտերով։
Գույնի փոփոխությունը կարող է լինել ջերմաստիճանի, լույսի, խոնավության փոփոխության արդյունք, կամ սովի, ծարավի, վախի արդյունք։
Այս ֆունկցիայի առավելությունը այն է, որ նրանք կարող են ստանալ միջավայրի գույնը և պատսպարվել։
 
== Տարածում ==
Քամելեոնները հիմնականում տարածված են [[Աֆրիկա]]յում
Քամելեոնները հիմնականում տարածված են [[Աֆրիկա]]յում, հարավային [[Սահարա]]յում և [[Մադագասկար]] կղզում, բայց որոշ տեսակներ հանդիպում են հյուսիսային Աֆրիկայում, հարավային [[Եվրոպա]]յում, [[Մերձավոր Արևելք]]ում, հարավային [[Հնդկաստան]]ում և [[Շրի Լանկա]] կղզում։ Կան նաև ներկայացուցիչներ [[Հավայան կղզիներ]]ում, [[Կալիֆորնիա]]յում և [[Ֆլորիդա]]յում։
Քամելեոնները բնակվում են բոլոր տեսակի տրոպիկական անտառներում, սավաննաներում և երբեմն անապատներում։
 
== Էվոլյուցիա ==
Ամենահին գտնված տեսակը հայտնաբերվել է Եվրոպայում (մոտ 26 միլիոն տարի)։ Չնայած պարզ է, որ քամելեոնները ավելի հին են։ Մնացորդներ են նաև հայտնաբերվել Ասիայում և Աֆրիկայում։ Համարվում է, որ քամելեոնները ավելի տարածված էին հին ժամանակներում, քան հիմա։ Իրենց արմատները գալիս են Մադագասկարից, որը այսօր տուն է այս տեսակի կեսից ավելիի համար։
 
[[Կատեգորիա:Մողեսներ]]
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Քամելեոն» էջից