«Ազատ Վշտունի»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 18.
== Կենսագրությունը ==
 
Ազատ Վշտունին ծնվել է [[1894]]-ի [[հուլիսի 17]]-ին, [[Արևմտյան Հայաստան]]ի [[Վան]] քաղաքում։ Նախնական կրթությունն ստացել է տեղի [[Երեմյան ]]դպրոցում։ [[1908]]-[[1911]]-ին սովորել է [[Կոնստանտինոպոլսի կենտրոնական վարժարան]]ում։ [[1911]]-ին մեկնել է [[Փարիզ]] և դարձել [[Սորբոնի համալսարան]]ի գրական-փիլիսոփայական ֆակուլտետի ազատ ունկնդիր։ [[1914]]-ին մեկնել է [[Թիֆլիս]]։ [[1918]]-[[1919]]-ին աշխատել է Թիֆլիսի [[Հին Ներսիսյան որբանոց]]ում, որտեղ հիմնադրել է [[Փարոս տպագիր հանդես]]ը։ [[1919]]-[[1920]]-ին եղել է [[Ղրիմում]]։ Հայրենադարձության գործով [[1921]]-ն մեկնել է [[Իրան]] և [[Իրաք]]։ Խմբագրել է [[Մուրճ ամսագիր|«Մուրճ» ամսագիրը]] ([[1922]]), [[Դիրքերում թերթ|«Դիրքերում» երկշաբաթաթերթը]] (Թիֆլիս, [[1924]]), [[Մուրճ-մանգաղ թերթ|«Մուրճ-մանգաղ» թերթ]]ը ([[Հյուսիսային Կովկաս]], [[Դոնի Ռոստով]], [[1926]]-[[1927]]), «[[Գեղարվեստի ֆրոնտում]]», [[Խորհրդային Հայաստան թերթ|«Խորհրդային Հայաստան»]]-ի գրական հավելվածը ([[Երևան]], [[1930]]), [[Խորհրդային արվեստ ամսագիր|«Խորհրդային արվեստ»]] ([[Երևան]], [[1932]]-[[1934]]) ամսագիրը։ Եղել է Սովետական Հայաստանի գրական առաջին կազմակերպության՝ [[Սովետական Հայաստանի գրողների ասոցացիա]]յի նախագահը, [[Հայաստանի պրոլետարական գրողների ասոցացիա]]յի ներկայացուցիչը [[Մոսկվա]]յում ([[1925]]), [[ՀԽՍՀ]] լուսժողկոմատի արվեստի սեկտորի վարիչ ([[1929]])։ Գրական [[«Երեքի խմբակ»]]-ի ([[Եղիշե Չարենց]], [[Գևորգ Աբով]], Ազատ Վշտունի) անդամներից է։ Նրա ստեղծագործությունները թարգմանվել են [[ռուսերեն]], [[ուկրաիներեն]], [[վրացերեն]], [[ադրբեջաներեն]], [[քրդերեն]], [[ֆրանսերեն]], [[չինարեն]] և այլ լեզուներով։ Մահացել է [[1958]]-ի [[մարտի 26]]-ին [[Երևան]]ում։<ref>{{cite book|author=|title=Գրական տեղեկատու|publisher=«Սովետական գրող»|location=Երևան|year=1981|page=էջ 541-542}}</ref>
 
== Վշտունու հեղինակությամբ հրատարակված գրքերը ==