«Բարձր տպագրություն»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 1.
'''Բարձր տպագրություն''', [[տեքստ]]ի և նկարների [[պոլիգրաֆիա]]կան բազմացման [[եղանակ]], որի դեպքում տպաձևի տպագրող և բացատային տարրերը գտնվում են տարբեր [[հարթություն]]ների վրա (տպա [[գրող]]ըտպագրողը ավելի բարձր)։ Բարձր տպագրության տպաձևին քսված ներկը ծածկում է միայն տպագրող (բարձր) [[մակերես]]ները։ Տպագրության ամենահին և տարածված [[տեսակ]]ն է։ Տպաձևի պատրաստման հարաբերական պարզության, արագության (հատկապես տեքստի վերարտադրման համար), արտադրանքի լավ [[որակ]]ի և բարձր արտադրողականության շնորհիվ լայնորեն օգտագործվում է լրագրերի, ամսագրերի, գրքերի, բազմագույն պատկերազարդումների տպագրության համար։ Բարձր տպագրության տպաձևի շարքին են դասվում՝ փորագրությունը [[փայտ]]ի վրա, ձեռքի և մեքենայական շարվածքը, լինոփորագրությունը, ցանցավոր ու գծավոր կլիշեները և ստերեոտիպը։ Բարձր տպագրության տպվածքի բնորոշ հատկանիշներն են՝ պատկերման տարրերի ցայտունությունը, հագեցվածությունը ներկով և ոչ մեծ [[ռելիեֆ]]ի առկայությունը թղթի հակառակ կողմում։ Բարձր տպագրության տպաձևի պատրաստման ժամանակակից տեխնոլոգիական պրոցեսներն են՝ տպաձևի նախապատրաստումը ([[ձեռք]]ի և մեքենայական շարվածքը, ցինկանկարահանումը, էջկապը և մեծ տպաքանակի դեպքում՝ նաև ստերեոտիպի պատրաստումը) և բուն տպագրությունը (ներկի բարակ շերտի հավասարաչափ քսումը տպագրվող [[տար]]րերի մակերեսներին, թղթի մատուցումը ճնշող [[մամուլ]]ին, ներկի փոխադրումը տպաձևից թղթին և տպագրված արտադրանքի դուրսբերումը [[մեքենա]]յից)։ Բարձր տպագրությամբ [[հայերեն]] առաջին [[գիրք]]ը՝ «[[Պարզատումար]]»-ը տպագրել է [[Հակոբ Մեղապարտ]]ը [[1512]] թվականին։
 
{{ՀՍՀ}}