«Արման Կոթիկյան»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ Բոտ: կոսմետիկ փոփոխություններ
Տող 20.
Ծնվել է [[Տրապիզոն]]ում։ Նախնական կրթությունը ստացել է բեմում։ Բեմ է բարձրացել [[1918]] թվականին։ 1918 թվականին անցել է [[Սուխում]] և մտել [[Օվի Սևումյան]]ի թատերախումբ։ [[1920]]-[[1936]] թվականներին ապրել է [[Փարիզ]]ում և [[Բրյուսել]]ում։ [[1925]] թվականին ավարտել է [[Փարիզի համալսարան]]ի իրավաբանական ֆակուլտետը։ Փարիզում խաղացել է հայկական թատերախմբերում։ 1936 թվականին ներգաղթել է [[Խորհրդային Հայաստան|Հայաստան]] և նույն թվականին աշխատանքի անցել [[Գաբրիել Սունդուկյանի անվան ակադեմիական թատրոն]]ում։
 
Նրա լավագույն դերերից են. ''Լաերտ'' («[[Համլետ (ողբերգություն)|Համլետ»]]»), ''Յագո'' («[[Օթելլո (ողբերգություն)|Օթելլո»]]»), ''Էլիզբարով'' («Պատվի համար»), ''Ֆրանգուլյան'' («Ավերակների վրա»), ''Մանուկ աղա'' («Մեծապատիվ մուրացկաններ»), ''Հայրապետ'' («Ժայռ»)։ Նկարահանվել է նաև մի շարք կինոֆիլմերում, այդ թվում [[Տժվժիկ (ֆիլմ)|«Տժվժիկում»]], «[[Նվագախմբի տղաները]]»-ում։ Մահացել է [[Երևան]]ում<ref>{{cite book|author=|title=Գրական տեղեկատու|publisher=«Սովետական գրող»|location=Երևան|year=1981|page=էջ 203}}</ref>։
 
== Խաղացած դերերը կինոյում ==
Տող 27.
* [[1959]] - [[Նրա երևակայությունը (Սթափ գինի)|«Նրա երևակայությունը (Սթափ գինի)»]] - ''պրոֆեսոր''
* [[1960]] - «[[Նվագախմբի տղաները]]» - ''Յոհան Շտեռլինգ''
* [[1961]] - «[[Տժվժիկ (ֆիլմ)|Տժվժիկ»]]» - ''պարոն Հովսեփ''
* [[1964]] - «[[Մսյո Ժակը և ուրիշները]]» - ''Հուսեփիկ աղա'' (երգիծական ժողովածուի երկրորդ՝ «Կեղծ լրտեսը» մասում)
* [[1967]] - «[[Կարինե (ֆիլմ)|Կարինե»]]» - ''փաստաբան Սիսակյան''
 
== Մատենագրություն ==
* Մխացող շուշաններ (բանաստեղծություններ), Թիֆլիս, 1919, 68 էջ։
* [[Ֆիրդուսի]] Թուսի և իր [[Շահնամե]]ն (առաջաբանը՝ [[Ավետիք Իսահակյան]]ի), Փարիզ, 1935, 60 էջ։
* Խութեցի Հովնան, Երևան, Հայպետհրատ, 1946, 112 էջ։
* Ակոսներում (բանաստեղծություններ, բալլադներ, պոեմներ), Երևան, «Հայաստան», 1965, 111 էջ։
 
== Թարգմանությունները (ֆրանսերենից) ==
* [[Գի դը Մոպասան]], Ընտիր երկեր (գիրքում ընդգրկված մի շարք գործեր թարգմանել է Ա. Կոթիկյանը), Երևան, Հայպետհրատ, 1950, 692 էջ։
* [[Էդմոն Ռոստան]], Սիրանո դը Բերժըրակ (չափածո կոմեդիա), Երևան, Հայպետհրատ, 1951, 368 էջ։
* Գի դը Մոպասան, Սիրելի բարեկամ, Երևան, Հայպետհրատ, 1953, 460 էջ։
* Գի դը Մոպասան, Վալտեր Շնաֆսի արկածը (թարգմանության համահեղինակակից [[Վահե Միքայելյան]]ի), Երևան, Հայպետհրատ, 1962, 46 էջ։
* Էմիլ Զոլա, Թերեզ Ռաքեն, 1964