«Արժեք (Տնտեսագիտություն)»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ չտողադարձվող բացատը (։Դ Non-breaking space) փոխարինում եմ սովորականով։ oգտվելով ԱՎԲ
չ Բոտ: կոսմետիկ փոփոխություններ
Տող 13.
Ըստ տեսության՝ ցանկացած սուբյեկտ [[բարիք]]ը գնահատում է՝ ելնելով դրա օգտակարությունից։ Այն, որ ցանկացած բարիք [[արժեք]] ունի, պայմանավորված է սպառողի կամ գնորդի նախասիրություններով, ինչն իր հերթին կախված է բազմաթիվ գործոններից (տնտեսության ընդհանուր վիճակ, մշակութային զարգացման մակարդակ, ազգային հոգեբանություն, ճաշակ և այլն)։ Սահմանային օգտակարության տեսության համաձայն՝ արդյունքի իրացմամբ է պարզվում դրա իրական արժեքը (գնահատականը), որովհետև վերջնական որոշումը սպառողինն է՝ գնե՞լ, թե՞ չգնել։ Ելնելով այս ընդհանուր դատողություններից՝ սահմանային օգտակարության տեսությունը հանգում է այն եզրակացության, որ «արժեքը ենթադրում է առարկաների քանակի ուղղակի սահմանափակություն, և արժեքի բացակայությունը ենթադրում է դրանց առատություն»։<ref>Бем-Баверк Е., Основы теории ценности хозяйственных благ. Австрийская школа в политической экономии. М., 1992, с. 262.</ref> Արդյունքի արժեքի մեծությունը նախևառաջ պայմանավորված է դրա սահմանափակության աստիճանով։ Սահմանային օգտակարություն որոշելու ժամանակ անհրաժեշտություն է առաջանում գնահատելու օգտակարության նվազման սահմանը։ Որպես այդպիսի սահման համարվում է [[բարիք]]ի այն չափը, որը բավարարում է «անհետաձգելի պահանջմունքը»։ Այդ չափը (քանակությունը) կամ նմուշը դեռևս բավարարման շրջանակներ ունի։ Որոշակի սահմանից հետո բարիքի մասնաչափի կամ նմուշի վերջին միավորի ավելացումը, դրա նկատմամբ հագեցվածության պատճառով, այլևս չի իրացվում։ Վերջին միավորը համարվում է օգտակարության սահմանը։
== Ալֆրեդ Մարշալի տեսություն ==
Ալֆրեդ Մարշալի կարծիքով՝ որևէ արդյունքի [[արժեք]]ը (գնահատականը) կախված է ոչ միայն սպառողի, այլև արտադրողի վարքագծից։ Նույն բարիքի արժեքը պետք է մի կողմից՝ դիտարկել սպառողի, իսկ մյուս կողմից՝ արտադրողի տեսանկյունից։ Սպառողին հետաքրքրում է բարիքի կամ արդյունքի օգտակարությունը, այսինքն՝ թե դա ինչ չափով է բավարարում նրա այս կամ այն [[պահանջմունք]]ը։ Թե ինչ ծախսերի արդյունքում է ստեղծվել այդ բարիքը, սպառողին չի հետաքրքրում։ Դա կարևոր է արտադրողի համար։ Արտադրողի տեսանկյունից՝ տվյալ բարիքի օգտակարությունը կախված է համապատասխան եկամուտ ապահովելու հատկությունից։ Այդ բարիքի արտադրությունը պահանջում է որոշակի ծախսեր։ Դրանք հիմնականում հանդես են գալիս արտադրության գործոնների ([[կապիտա]]լի, [[աշխատանք]]ի, [[հող]]ի կամ [[բնական ռեսուրս]]ների) օգտագործման հետևանքով։ Արտադրողի համար այդ բարիքի օգտակարությունը ծախսերի փոխհատուցման արդյունքում անհրաժեշտ եկամտի ապահովումն է։ Այդ երկու սուբյեկտների (սպառողի և արտադրողի) կամ պահանջարկի և առաջարկի փոխհարաբերության արդյունքում ձևավորվում է բարիքի արժեքը։ Մարշալի կարծիքով՝
{{Քաղվածք|«Մենք կարող ենք հավասար հիմքով վիճարկել, թե արդյոք արժեքը կարգավորվում է օգտակարությա՞մբ, թե՞ արտադրության ծախսերով»։}}
Սպառողի և արտադրողի (կամ [[պահանջարկ]]ի և [[առաջարկ]]ի) փոխհարաբերության արդյունքում այդ երկու կողմերը գալիս են համաձայնության և որոշում, թե ինչ համամասնությամբ պետք է փոխանակվեն իրենց [[բարիք]]ները։ Սա նշանակում է, որ բարիքի արժեքը պայմանավորված է բազմաթիվ գործոններով։ Սպառողի պահանջարկը կախված է նրա հակումներից, նախասիրություններից, եկամտի չափից, բարիքի [[սահմանային օգտակարություն]]ից և այլն։
 
== Ծանոթագրություններ ==
{{ծանցանկ}}
== Աղբյուրներ ==
* Ավետիսյան Ս.Ս., Թովմասյան Ռ.Ա., Տնտեսագիտության տեսություն. - Երևան, ։«Նահապետ», 2010 թ.,324 էջ
* Աղաջանյան Հովսեփ, Տնտեսագիտության տեսության ընդհանուր հիմունքները.-Երևան, Տնտեսագետ, 2008.- 172 էջ։
* Տնտեսագիտության տեսություն, Գ.Ե. Կիրակոսյանի և Ի.Ե. Խլղաթյան-Երևան, Տնտեսագետ, 2009.- 752 էջ։
 
[[Կատեգորիա:Արժեք]]