«Ատելություն»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չNo edit summary
չ Բոտ: կոսմետիկ փոփոխություններ
Տող 1.
{{Հույզեր}}
'''Ատելությունը''' խորը և ծայրահեղ հուզական խորշում է։ Այն կարող է ուղղված լինել անհատների, խմբերի, գոյակցությունների, առարկաների, վարքագծերի կամ գաղափարների։ Ատելությունը սովորաբար զուգորդվում է զայրույթի, [[զզվանք]]ի և թշնամանքի հետ։
 
== Էթնոլեզվաբանություն ==
Ջեյմս Վ․ Անդերհիլլը իր ''Էթնոլեզվաբանություն և մշակութային մտապատկերներ․ ճշմարտություն, սեր, ատելություն և պատերազմ'' աշխատության մեջ ([[2012]]) քննարկում է ատելության ծագումն ու փոխաբերական արտահայտումները տարբեր լեզուներում։ Նա շեշտում է, որ սերն ու ատելությունը սոցիալական են և մշակութային հորինվածքներ։ Այս պատճառով էլ ատելությունը պատմականորեն հաստատված է։ Թեև ճիշտ է ասել, որ միևնույն հույզն է առկա [[անգլերեն]]ում(hate), [[ֆրանսերեն]]ում(haine) և [[գերմաներեն]]ում(Hass), ատելությունը տատանվում է այն ձևերի մեջ, որոնցում այն ի հայտ է գալիս։ Ֆրանսերեն J'ai la haine արտահայտության մեջ մի որոշակի՝ առանց առնչությունների ատելություն է արտահայտվում, որի համարժեքը չկա հայերենում։ Մինչդեռ ինչպես անգլերենի, այնպես էլ հայերենի կրողների համար ատելը առարկա կամ անձ է ենթադրում, և, հետևաբար, հարաբերություն ինչ-որ բանի կամ ինչ-որ մեկի հետ, ֆրանսերեն J'ai la haine(բառացի՝ ես ատելություն ունեմ) ձևը խափանում է անձին ուղղված զգացմունքի գաղափարը։ Սա ֆրուստրացիայի, անզգայության և կատաղության մի ձև է, որը խմորվում է անձի ներսում, սակայն արտաքին աշխարհի հետ հարաբերություն չի հաստատում՝ բացի ոչնչացման մի աննպատակ ցանկությունից։ Անդերհիլլը՝ հետևելով Ֆիլիպ Ռոժերին, [[Հակաամերիկանիզմ|հակաամերիկանիզմիհակաամերիկանիզմ]]ի ֆրանսիական արտահայտությունները համարում է մշակութային ատելություն։
 
== Հոգեվերլուծական հայացքներ ==
[[Հոգեվերլուծություն|Հոգեվերլուծողներից]] [[Զիգմունդ Ֆրոյդ]]ը սահմանել է ատելությունը որպես էգոյի վիճակ, որը ցանկանում է ոչնչացնել իր ապերջանկության պատճառը։<ref> Freud, S. (1915). The instincts and their vicissitudes.</ref> Ավելի վերջերս, Penguin Dictionary of Psychology-ն սահմանում է ատելությունը որպես «խորը, շարունակական, սաստիկ զգացմունք, որը արտահայտում է կատաղություն, զայրույթ և թշանամանք որևէ անձի, խմբի կամ առարկայի հանդեպ»։<ref>Reber, A.S., & Reber, E. (2002). The Penguin dictionary of psychology. New York: Penguin Books.</ref> Քանի որ ատելությունը համարվում է երկարատև, շատ հոգեբաններ այն համարում են ավելի վարքագիծ կամ հակում, քան ժամանակավոր զգացմունքային վիճակ։
 
== Նյարդաբանական հետազոտություն ==
Տող 12.
 
== Իրավական խնդիրներ ==
Ատելության հիմքի վրա արված հանցանքը, որը անգլալեզու աշխարհում հայտնի է որպես hate crime (բառացի՝ ատելության հանցանք), ընդհանրապես հասկացվում է որպես հանցագործություն, որը իրականացվում է ատելությունից ելնելով։ Այսպիսի հանցանքներ գործող անձինք թիրախավորում են իրենց զոհերին՝ ելնելով նրանց՝ որոշակի սոցիալական խմբի պատկանելությունից, սովորաբար ռասսայից, [[սեռ]]ից, [[Գենդեր|գենդերային ինքնությունինքնությունից]]ից, [[հաշմանդամություն]]ից, [[կրոն]]ից, [[Հոգեկան հիվանդություններ|հոգեկան հիվանությունհիվանությունից]]ից, [[սեռական կողմնորոշում]]ից, [[Լեզու|լեզվլեզվական]]ական ունակություններից, [[գաղափարախոսություն]]ից, սոցիալական դասակարգից, զբաղմունքից, արտաքինից, մտավոր ունակություններից կամ այլ տարբերակումներից։ Ատելության հանցանքի տարատեսակ է ատելության խոսքը, որը կարող է արտահայտվել ինչպես բանավոր, այնպես էլ գրավոր խոսքում։ Սա Օլլպորտի սանդղակի առաջին կետն է, որը չափում է նխապաշարմունքը հասարակության մեջ։ Մի շարք պետություններում ատելության խոսքի կիրառությունը հանցավոր է համարվում և արգելված է ''ատելության դրդման'' օրինագծերով։ Կարծիք կա, որ ատելության խոսքի քրեականացումը խաթարում է ընտրովի վարքի (ինչպես քաղաքական, կրոնական կամ փիլիսոփայական հացաքների) բացասական կողմերի արդարացի քննարկումը։ Որոշ պետություններում էլ հարց կա, թե որքանով է ատելության խոսքի քրեականացումը հակասում խոսքի ազատությանը։
Թե՛ ատելության հանցանք, թե՛ ատելության խոսք ձևակերպումները քննարկումների առիթ են դարձել։ Հակադարձ արգումենտներից է այն, որ դժվար է հստակեցնել, թե որն է եղել հանցանքի մոտիվը կամ նպատակը, ինչպես նաև բաց է փիլիսոփայական բանավեճը, թե որքանով է ճիշտ թիրախավորված ատելությունը ավելի մեծ չարիք համարել, քան առհասարակ [[միզանտրոպիա]]ն։
 
== Կրոնական տեսանկյուններ ==
=== Քրիստոնեություն ===
[[Հին Կտակարան|Հին]] և [[Նոր կտակարան]]ներում խոսվում է ատելության մասին։Ժողովող 3։8-ը սովորեցնում է, որ կա «սիրելու ժամանակ և ատելու ժամանակ»։<ref>Ecclesiastes 3:8". Bible Hub.</ref> Այնուամենայնիվ, Հին կտակարանը (նաև հայտնի որպես Հրեական Աստվածաշունչ կամ Թանախ) պարունակում է նաև ատելության դատապարտումներ։ Օրինակ․ «Քո եղբորը սրտումդ չատես»<ref>"Leviticus 19:17". Bible Hub.</ref>։ Նոր կտակարանն ընդգծում է, որ չար մտադրությունները կարող են նույնքան լուրջ լինել, որքան չար գործողությունները։<ref>"1 Corinthians 4:5". Bible Hub.</ref> Այսպես, Հովհաննեսը ատելությունը համարում է սպանությանը հավասար․ «Ով ատում է իր եղբորը, մարդասպան է. և գիտեք, որ ոչ մի մարդասպան իր մեջ հավիտենական կյանք չունի»։<ref>"1 John 3". Bible Hub.</ref>
Ընդունված է կարծել, թե մարդ չի կարող մեկին միաժամանակ և սիրել, և ատել, սակայն Սաղմոս 139-ը<ref> "Psalm 139:22". Bible Hub.</ref> ասում է, որ կա մի «կատարյալ ատելություն», որը կապված է սիրո հետ և տարբեր է այն «չար ատելությունից», որ ցուցաբերում են Աստծո թշնամիները։<ref>Psalm 25:19". Bible Hub.</ref> [[Եբրայերեն]] բառը, որը նկարագրում է [[Դավիթ|Դավթի]] «կատարյալ ատելությունը», նշանակում է, որ այն «ընքացքը կատարելության է բերում»։<ref>Harris, R Laird (10/01/2003). Theological Wordbook of the Old Testament. Moody Publishers; New Edition. ISBN 0802486495.</ref> Ծայրագույն ընդդիմությունը նրանց, ովքեր ընդդիմանում են Աստծուն, կլինի նրանց դեպի Աստծո սերը բերելը։ Նոր կտակարանը նկարագրում է նման իրավիճակ․ «․․․մատնել սատանային՝ մարմինը կորչելու համար. Որ հոգին ապրի մեր Տէր Յիսուսի օրումը։»<ref> "1 Corinthians 5:5". Bible hub.</ref>
Բարի ատելության վերաբերյալ մեր օրերում կա «ատել մեղքը, բայց սիրել մեղսավորին» բանաձևը։ Այս գաղափարի արտահայտություններ կարելի է տեսնել Հին կտակարանում Դավթի արարքներում։ Չի հիշատակվում, որ Դավիթը պատժած լինի կամ պայքարած լինի նրանց դեմ, ովքեր ատում կամ մերժում են Աստծուն, այլ միայն ագրեսիայի։ Նա չարին համաչափորեն էր արձագանքում։ Նա իրեն ու իր երկիրը պաշտպանում էր բռնությունից, բայց երբ մարդիկ իրենց սրտերում հեռանում էին Աստծուց, նա Սաղմոսներ էր ստեղծում․ թերևս սա այն տեսակ «ատելությունն» է, որը կար Դավթի մտքում, երբ ինքն ու իր որդին գրում էին Հին կտակարանի հինգ տողերը, որոնք ենթադրում են, թե Աստված «ատում է» ոչ միայն մեղքը, այլև մեղսավորին։<ref> "Psalm 5". Bible Hub.</ref>