«Ավիշ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ Բոտ: կոսմետիկ փոփոխություններ
Տող 9.
Միջբջջային հեղուկից [[ջուր]]ը և որոշ նյութեր անարգել անցնում են [[հյուսվածք]]ներում սկիզբ առնող ավշային մազանոթների մեջ և վերածվում ավշի։ Ավիշը կաթնասպիտակավուն հեղուկ է։ Նրա բաղադրության մեջ կան [[ամինաթթու]]ներ, [[սպիտակուց]]ներ, ածխաջրեր, [[ճարպ]]եր, հանքային աղեր, կենսաբանորեն ակտիվ նյութեր, նյութափոխանակության արգասիքներ։ Սակայն սպիտակուցների պարունակությունը ավշի մեջ 3-4 անգամ փոքր է, քան արյան մեջ։ Ավշի մեջ կան նաև լեյկոցիտներ, որոնք վնասազերծում են նրա մեջ թափանցած օտարածին մասնիկները և թունավոր նյութերը։ Տարբեր [[օրգան]]ներից հոսող ավշի բաղադրությունը միանման չէ։ Օրական արյան մեջ է ներթափանցում 2-3 լ ավիշ։
 
== Ֆունկցիաներ ==
Ավիշն օժտված է մի շարք ֆունկցիաներով, նպաստում է [[հյուսվածք]]ային հեղուկի և [[բջիջ]]ների միկրովիջավայրի ծավալի ու բաղադրության հաստատունությանը, մասնակցում հյուսվածքների միջև հեղուկների վերաբաշխմանը, հյուսվածքներից հեռացնում է նյութափոխանակության արգասիքները, նպաստում նյութափոխանակության կարգավորմանը, փոխադրում սննդարար և կենսաբանորեն ակտիվ նյութեր։ Ավշի մեջ պարունակվող լեյկոցիտները և հակամարմինները նպաստում են օրգանիզմի [[իմունիտետ]]ի իրականացմանը։
 
== Ավշաշրջանառություն ==
Օրգանիզմում [[արյունատար համակարգ]]ից բացի գոյություն ունի ավշային համակարգ։ Այն սկսվում է [[օրգան]]ներում փակ մազանոթների ճյուղավորված ցանցից, որոնց պատերը օժտված են բարձր թափանցելությամբ։ Ձեզ արդեն հայտնի է, որ ավիշը առաջանում է [[հյուսվածք]]ային հեղուկից և շարժվում է ավշային անոթներով և լցվում արյան մեջ։ Ավշի շարժման այս ուղին անվանում են '''ավշաշրջանառություն'''։
 
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Ավիշ» էջից